Զեկույց․ Քսենոֆոբիան Ադրբեջանում

Հայաստանի և Արցախի՝ մարդու իրավունքներով զբաղվող մի շարք հասարակական կազմակերպություններ, այդ թվում՝ ԻՊԱՍ-ը, հրապարակել են «Քսենոֆոբիան Ադրբեջանում» զեկույցը։ Զեկույցում մանրամասն անդրադարձ է կատարվում Ադրբեջանի Հանրապետությունում էթնիկ հայ ազգաբնակչության նկատմամբ ատելության, ագրեսիայի, հակահայկական դրսևորումների իրավիճակին ինչը Արցախի հայ բնակչության համար գոյապահպանական լուրջ վտանգներ է ստեղծում։ Զեկույցը հասցեագրված է միջազգային կազմակերպություններին՝ ներառյալ ՄԱԿ-ին, Եվրոպայի Խորհուրդին, ՆԱՏՕ-ին, ԵԱՀԿ-ին […]

«Դատական իշխանության քաղած դասերը և դրա առջև ծառացած մարտահրավերները COVID-19 համավարակի ընթացքում և դրանից հետո» հռչակագիր

COVID-19 համավարակի պայմաններում արդարադատության արդյունավետության և դատական համակարգի գործունեության վերաբերյալ անդամ պետություններին ուղղորդելու նպատակով Եվրոպայի խորհրդի Արդարադատության արդյունավետության եվրոպական հանձնաժողովն (CEPEJ/ԱԱԵՀ-ն) ընդունել է «Դատական իշխանության քաղած դասերը և դրա առջև ծառացած մարտահրավերները COVID-19 համավարակի ընթացքում և դրանից հետո» հռչակագիրը: «Դատական իշխանության քաղած դասերը և դրա առջև ծառացած մարտահրավերները COVID-19 համավարակի ընթացքում և դրանից հետո» հռչակագիր

«Բժշկական ծառայությունների մատչելիությունը և սոցիալական հեռավորության պահպանումը COVID համավարակի ընթացքում չեն կարող կանգնեցվել բանտի դարպասներին»

ԲՀՀ Արդարադատության նախաձեռնության ծրագրային պատասխանատու, Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի նախկին փոխնախագահ Մայտե դը Ղյուի՝ «Բժշկական ծառայությունների մատչելիությունը և սոցիալական հեռավորության պահպանումը COVID համավարակի ընթացքում չեն կարող կանգնեցվել բանտի դարպասներին» հոդվածը: «Բժշկական ծառայությունների մատչելիությունը և սոցիալական հեռավորության պահպանումը COVID համավարակի ընթացքում չեն կարող կանգնեցվել բանտի դարպասներին»

ԿՈՎԻԴ-19-Ը ԵՎ ԿԱՆԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ. ՈՒՂԵՑՈՒՅՑ

Ուղեցույցը պատրաստվել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի կողմից: Սույն փաստաթղթի թարգմանությունը իրականացվել է  Բաց Հասարակության Հիմնադրամներ-Հայաստան գրասենյակի կողմից:   Տնից դուրս գալու ազատության և մարդկանց տեղաշարժի ազատության այլ սահմանափակումները նպաստում են, որպեսզի ավելանա գենդերով պայմանվորված բռնությունը. այս եզրակացությունն հաստատվել է զանգվածային լրատվամիջոցների հրապարակումներով,1 պաշտոնական հայտարարություններով2 և տարբեր պետություններում Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի ներկայացուցիչներից և […]

Հայտարարություն կորոնավիրուսի տարածման համատեքստում ազատատությունից զրկված անձանց բուժման սկզբունքների վերաբերյալ

Եվրոպայի խորհրդի՝ Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեն Կորոնավիրուսի համավարակի համատեքստում 2020 թվականի մարտի 20-ին հրապարակել է  սկզբունքների ժողովածու, որոնք վերաբերում են անազատության մեջ գտնվող  անձանց: Սկզբունքներով արձանագրվել է հետևյալը. Կորոնավիրուսի վարակի (COVID-19) համավարակը արտակարգ մարտահրավերներ է առաջացրել բոլոր անդամ պետությունների իշխանությունների համար: Առկա են առանձնահատուկ և հրատապ մարտահրավերներ […]

Զեկույց Հայաստան 2019թ. միջոցառումները.Human Rights Watch

Human Rights Watch հրապարակել է 2019թ.-ի տարեկան զեկույցը, որում, ի թիվս այլնի, անդրադարձ է կատարել Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների վիճակին՝ բարձրացնելով 2015թ. «Էլեկտրիկ Երևան» և 2016թ. «Սարի թաղ» տեղի ունեցած խաղաղ հավաքների և երթերի ընթացքում ոստիկանության գործողություններից տուժած անձանց և լրագրողների խախտված իրավունքների արդյունքում հարուցված քրեական գործերի կասեցման խնդիրը: Ինչպես նաև անդրադարձ է կատարվել բնապահպանական խնդիրներին, […]

Քաղաքացիական հասարակության զեկույցները՝ Համընդհանուր պարբերական դիտարկմանն ընդառաջ

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 35-րդ շրջանում Համընդհանուր պարբերական դիտարկմանն ընդառաջ Հայաստանի քաղաքացիական հասարակության կողմից կազմվել են զեկույցներ՝ երկրում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ: Զեկույցի կազմման աշխատանքներին մասնակցել է նաև «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն: ՀՊԴ Հայաստան. Քաղաքացիական հասարակությունը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 35-րդ շրջանում Հայաստանի Համընդհանուր պարբերական դիտարկմանն ընդառաջ. Մաս 1-ին ՀՊԴ Հայաստան. Քաղաքացիական հասարակությունը ՄԱԿ-ի Մարդու […]

ՄԻԵԴ վճիռների իրականացումը: Տասնամյա բարեփոխումները ապահովում են հստակ արդյունքներ

Համաձայն Եվրոպայի խորհրդի նախարարական կոմիտեի 2018 թվականի տարեկան հաշվետվության տվյալների՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի երկարաժամկետ արդյունավետությունն ապահովելուն ուղղված բարեփոխումները բարելավել են ՄԻԵԴ վճիռների իրականացումը: Համաձայն հաշվետվության՝ 2073 գործեր, որոնք կարևորում են կառուցվածքային խնդիրներ, կարճվել են 2010 թվականի “Ինտերլակեն” բարեփոխումների գործընթացից ի վեր, Եվրոպայի խորհրդի անդամ երկրների կողմից առաջադրած սահմանադրական, օրենսդրական և այլ կարևոր բարեփոխումների արդյունքում: Ի լրումն, 6 796 […]

Հետազոտություն «Դատական և իրավական բարեփոխումների ծրագրերի ազդեցությունը ՀՀ ում դատական իշխանության անկախության հաստատման վրա»

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանի կողմից իրականացվել է ՀՀ-ում 1995-2018թթ-ին իրականացված դատական և իրավական ծրագրերի ուսումնասիրություն: Վերջինիս նպատակն է՝ ամփոփել և ներկայացնել ՀՀ-ում իրականացված դատական և իրավական բարեփոխումներն ու արդյունքները, բարեփոխումների շրջանակներում կատարված գործողությունները դատական իշխանության անկախության համատեքստում։   Իրականացված հետազոտության շրջանակներում որպես հետազոտական խնդիր առանձնացվել են դատական իշխանության ինքնակառավարման […]

Դիտորդների խմբի 2017 թվականի գործունեության տարեկան հաշվետվություն

Սույն հաշվետվությունը ներկայացնում է ՀՀ ԱՆ քրեաատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդների խմբի 2017 թվականի գործունեության արդյունքները: Հաշվետվության մեջ ներկայացված տեղեկատվությունը, փաստերն ու բարձրացված հարցերը արդյունք են վերահսկողության ընթացքում վեր հանած տվյալների, ներպետական օրենսդրական կարգավորումների և համապատասխան միջազգային չափանիշների համեմատական վերլուծության: Դիտորդների խմբի 2017 թվականի գործունեության տարեկան հաշվետվություն