ԻՊԱՍ զեկույց․Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի դեմ դատական գործերի ուսումնասիրություն

ԻՊԱՍ զեկույց․Առողջապահության և աշխատանքի տեսչության մարմնի դեմ դատական գործերի ուսումնասիրություն Կազմակերպության կողմից ուսումնասիրվել են վարչական դատարանի կողմից ՀՀ Առողջապահության և աշխատանքի տեսչության մարմնի դեմ բերված հայցադիմումների առնչութամբ կայացված դատական ակտերը՝ նպատակ ունենալով վեր հանել հանրային կառավարման մարմինների կողմից իրականացվող վարչարարության և վարչական արդարադատության խնդիրները և մշակել դրանց լուծմանն ուղղված առաջարկություններ: Կազմակերպության կողմից ուսումնասիրվել են 2019թ. […]

ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ․ ՀՀ-ՈՒՄ ԿԱՐԱՆՏԻՆԻ/ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ՄԻԱԺԱՄԱՆԱԿՅԱ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԻՐԱՑՄԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավաբաններ Անահիտ Մկրտչյանի և Նինա Հակոբյանի կողմից իրականացվել է հետազոտություն՝ ՀՀ-ում կարանտինի/ արտակարգ և ռազմական դրության միաժամանակյա առկայության պայմաններում յուրաքանչյուրի հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունքի օրենսդրական երաշխիքների և դրանց իրացման մարտահրավերների վերաբերյալ։ Հետազոտության իրականացման համար հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ 2020թ․-ի սեպտեմբերի 27-ից մինչև 2021թ․-ի մարտի 24-ը […]

Կարծիք «Օպերատիվ–հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Մի շարք քաղաքացիական հասարակության կազմակերպություններ համատեղ կարծիք են հրապարակել «Օպերատիվ–հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ՝ մատնանշելով նախագծի այն կետերը, որ կարող են խախտել անձի իրավունքները, և առաջարկել համապատասխան փոփոխություններ։ Նախագիծն այս բովանդակությամբ ընդունվելու դեպքում կարող է խախտել կամ անհիմն սահմանափակել անձի այնպիսի իրավունքներ, ինչպիսիք են անձնական և ընտանեկան կյանքի, նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունքները: Բանն […]

Առաջարկներ․էլեկտրական ինքնագլորների կարգավիճակի և դրանց օգտագործման կանոնները օրենսդրորեն սահմանելու վերաբերյալ

2022թ․ հուլիսի 22-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն առաջարկներ է ներկայացրել ՀՀ Ազգային ժողովին, Կառավարությանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, Ոստիկանությանը էլեկտրական ինքնագլորների կարգավիճակի և դրանց օգտագործման կանոնները օրենսդրորեն սահմանելու վերաբերյալ։ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ էլեկտրական ինքնագլորների կարգավիճակը, ինչպես նաև դրանց օգտագործման կանոնները կարգավորված չեն: Ավելին, Հայաստանում երթևեկությունը կահավորված չէ դրանց շահագործման համար, ինչը պրակտիկայում առաջացնում […]

Հայաստանյան 5 կազմակերպություն զեկույց են ներկայացրել ՄԱԿ-ի կոմիտեին Ադրբեջանի կողմից հայերի դեմ ռասայական խտրականության վերաբերյալ

Հուլիս 19, 2022թ․ Հայաստանի քաղաքացիական հասարակության մի խումբ կազմակերպություններ՝ Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն այլընտրանքային զեկույց են ներկայացրել ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեին` Ադրբեջանի կողմից Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի […]

​Զեկույց․Աշխատանքային գործերով դատական պրակտիկայի ուսումնասիրություն․ աշխատանքային իրավունքի խնդիրներ

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների»  հասարակական կազմակերպության կողմից իրականացվել է ՀՀ-ում աշխատանքային վեճերի դատական պրակտիկայի ուսումնասիրություն։ Դիտարկվել են աշխատանքային հարաբերությունների վերաբերյալ 496 գործեր, որոնցով կայացվել է վճիռ (384 քաղաքացիական և 112 վարչական գործեր), ինչպես նաև 123 կարճման մասին որոշում: Ուսումնասիրությամբ բացահայտվել են ՀՀ-ում աշխատանքային իրավունքների իրավիճակի հետ կապված խնդիրներ, ինչպես անձանց աշխատանքից ազատելու մասին հրամանների վիճարկման, […]

Կարծիք.ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026թթ ռազմավարության վերաբերյալ

Քաղաքացիական հասարակության մի խումբ կազմակերպություններ կարծիք են ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարության կողմից հանրային քննարկման ներկայացված ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026թթ ռազմավարության նախագծի վերաբերյալ: Չնայած նախագծի առաջին տարբերակի վերաբերյալ քաղաքացիական հասարակության մի խումբ կազմակերպությունների կողմից ներկայացված դիտարկումներին և առաջարկություններին՝ դրանք ամբողջությամբ հաշվի չեն առնվել և չեն ներառվել վերանայված Նախագծում, այդ թվում՝ ռազմավարության ընդունումը կառավարության որոշմամբ՝ բացառելով […]

Զեկույց. Դատախազների կարգապահական պատասխանատվության հիմնահարցերը

Սույն հետազոտությունը «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից իրականացված դատախազական համակարգի ուսումնասիրության մաս է, որը առավելապես կենտրոնանում է դատախազների կարգապահական պատասխանատվության հիմնահարցերի վրա։ Առանձին ուսումնասիրության առարկա են դարձել դատախազների կարգապահական պատասխանատվության հիմքերն ու դրանց օրենսդրական ամրագրումը, կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործընթացում ներգրավված մարմիններն ու պատասխանատվության ենթարկելու իրավասու մարմինները, պատասխանատվության միջոցներն ու դատախազների իրավունքները վարույթի շրջանակներում։ […]

Զեկույց.Դատախազության համակարգում պաշտոնի նշանակման կարգը

Սույն ուսումնասիրության նպատակն է վեր հանել ՀՀ դատախազության համակարգի վերաբերյալ օրենսդրական կարգավորումների բացերն ու թերությունները մասնավորապես Գլխավոր դատախազի եւ դատախազների ընտրության եւ պաշտոնի նշանակման հարցում։ Այս առնչությամբ մանրամասն ուսումնասիրության առարկա է դարձել ընտրության եւ նշանակման ողջ գործընթացը՝ դրանում ներգրավված մարմինները, նշանակման ու ընտրության գործընթացի հիմքում դրվող չափանիշները, թեկնածուներին ներկայացվող պահանջները, թափանցիկության ու հրապարակայնության հարցերը։ ՀՀ […]

Զեկույց․Քննչական կոմիտեի գործունեության ուսումնասիրություն

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից ուսումնասիրվել են Քննչական կոմիտեի գործունեության ուղղությունները, այդ թվում՝  Կոմիտեի ինստիտուցիոնալ անկախությունը, մասնավորապես, թե Կոմիտեն՝ որպես պետական մարմին, ինչպիսի հարաբերակցության մեջ է պետական այլ մարմինների հետ, և արդյոք այդ հարաբերակցությունը որևէ ազդեցություն կարող է ունենալ Կոմիտեի անկախության վրա, Կոմիտեում նշանակումները, ներառյալ՝ ղեկավար կազմի ձևավորում, քննիչների ընտրություն և նշանակում, Կոմիտեի […]