2019թ. հունվարի 1-ից «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն Ժողովրդավարության Ազգային հիմնադրամ ֆինանսական աջակցությամբ իրականացնում է «Հանրային կառավարման բարելավում» ծրագիրը: Ծրագիրը կնպաստի դատաիրավական բարեփոխումների խթանմանը Հայաստանում: Ծրագրի շրջանակներում կկազմակերպվի վարչական արդարադատություն վերաբերյալ դասընթաց, կիրականացնի դատավարության մոնիթորինգ վարչական դատարաններում, ինչպես նաև կտրամդրի իրավաբանական աջակցություն ՀՀ քաղաքացիներին, ովքեր առնչվում են հանրային կառավարման և վարչական արդարադատության հետ: Ծրագրի նպատակներն […]
Category: Հանրային կառավարում
Հանրային կառավարումը քաղաքականության մշակման և իրականացման կանոնների ամբողջություն է և թե ինչպես է հասարակությունը մասնակցում դրա իրականացմանը:
2015թ.-ին կազմակերպության կողմից իրականացվել է «Հանրային կառավարման բարեփոխումների գործընթացի նկատմամբ անկախ մոնիթորինգի մեխանիզմների ձևավորում» ծրագիրը: Ծրագրի հիմնական նպատակը Հայաստանում և Վրաստանում վերջին հինգ տարիներին հանրային կառավարան բարեփոխումների գնահատում իրականացնելն է, ինչպես նաև այսուհետ այդ գործընթացում քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությունը ապահովելը: Ծրագրի շրջանակներում մշակվել է հանրային կառավարման բարեփոխումների գնահատման մեթոդաբանություն՝ օգտագործելով Եվրոպական միության անդամ երկրների լավագույն փորձը: Պատրաստվել է գնահատման հաշվետվություն, որտեղ ներկայացվել է հանրային կառավարման բարեփոխումները Հայաստանում:
2015թ.-ին կազմակերպությունը իրականացրել է «Ձևավորել ապացույցների վրա հիմնված շահերի պաշտպանություն հանուն իրավունքի գերակայության և արդյունավետ կառավարման» ծրագիրը Հայաստանի և Վրաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ: 2016թ.-ին վիշեգրադյան երկրների փորձի հիման կազմակերպության և գործընկեր կազմակերպությունների կողմից պատրաստվել է «Մասնակցային մոնիթորինգ և արդյունավետ կառավարման գնահատում: Մեթոդոլոգիա և գործիքներ» ուղեցույցը որի հիման վրա իրականացվել է նաև կարողությունների զարգացման դասընթաց: Դասընթացից հետո մասնակիցներն իրենց գիտելիքները կիրառել են պրակտիկայում՝ Հայաստանում և Վրաստանում իրականացնելով լավ կառավարման գնահատում: Իրականացված մոնիթորինգի արդյունքում պատրաստվել է զեկույց «Լավ կառավարման մոնիթորինգ և գնահատում» թեմայով, որտեղ ներկայացվել է արդյունավետ կառավարումը Հայաստանում և Վրաստանում ըստ կառավարման սկզբունքների:
Արդյունավետ կառավարման վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացման նպատակով կազմակերպության կողմից պատրաստվել է մասնակցային մոնիթորինգի և արդյունավետ կառավարման թեմայով ուսուցողական տեսահոլովակը:
2015թ.-ից կազմակերպությունը հանդիսանում է Բաց կառավարման գործընկերության նախաձեռնության երրորդ գործողությունների ծրագրի աշխատանքները կանոնակարգող աշխատանքային խմբի անդամ: Կազմակերպությունը առաջարկություններ է ներկայացրել երրորդ՝ 2016-2018 թթ. գործողությունների ծրագրում ընդգրկելու համար: Նախաձեռնության նպատակն է քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավմամբ նպաստել կառավարման համակարգի բարելավմանը, խթանել վերջինիս արդյունավետությունը՝ բարձրացնելով պետություն-քաղաքացի հարաբերությունների թափանցիկության, վստահելիության և հաշվետվողականության մակարդակը:
2016թ.-ին կազմակերպությունը մասնակցել է Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Քաղաքացիական մասնակցությունը Արեւելյան գործընկերության երկրներում որոշումների կայացման գործընթացում» ծրագրին: Ծրագրի նպատակն է եղել ուսումնասիրել ազգային մակարդակում քաղաքական որոշումների կայացման գործընթացում հասարակական մասնակցության հնարավորությունները: Գնահատման արդյունքում պատրաստվել է զեկույց, որտեղ կազմակերպությունը իր դիտարկումներն է ներկայացրել Հայաստանում տեղեկատվության ազատության մասին օրենսդրության, ընտրությունների, մասնակցային քաղաքականության մշակման, Բաց կառավարման համագործակցության, երկխոսության և համագործակցության մեխանիզմների, օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ հետադարձ կապի ապահովման, մոնիթորինգի և գնահատման, քաղաքացիական հասարակության գործունեության ազատության վերաբերյալ: Կազմակերպության ներկայացուցիչները նաև իրենց մասնակցություն են ունենում Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի կողմից կազմակերպված համաժողովներին և թեմատիկ հանդիպումներին:
2016թ.-ից կազմակերպության նախագահ Հայկուհի Հարությունյանը հանդիսանում է ԱլԳ ՔՀՖ-ի Վերստուգող Հանձնաժողովի անդամ և ԱլԳ ՔՀՖ 1-ին՝ «Ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, արդյունավետ կառավարում և կայունություն» աշխատանքային խմբի համակարգող:
Ուղեցույց «Մասնակցային մոնիթորինգ և արդյունավետ կառավարման գնահատում: Մեթոդոլոգիա և գործիքներ»
Ուղեցույցը պատրաստվել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմաններիի» ՀԿ կողմից Վիշեգրադ միջազգային հիմնադրամի աջակցությամբ: Ձեռնարկի նպատակն է բարձրացնել զարգացմանն ուղղված բազմաշերտ ծրագրերում արդյունավետ կառավարման վերաբերյալ իրազեկվածությունը, հստակ տեղեկատվություն տրամադրել քաղաքականության մեջ կառավարման մակարդակի գնահատման և մոնիթորինգի համար անհրաժեշտ գործիքների առավելությունների և թերությունների վերաբերյալ: Ուղեցույց «Մասնակցային մոնիթորինգ և արդյունավետ կառավարման գնահատում: Մեթոդոլոգիա և գործիքներ»
Զեկույց «Քաղաքացիական մասնակցությունը Արեւելյան գործընկերության երկրներում որոշումների կայացման գործընթացում»
Զեկույցը պատրաստվել է Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Քաղաքացիական մասնակցությունը Արեւելյան գործընկերության երկրներում որոշումների կայացման գործընթացում» ծրագրի շրջանակներում: Զեկույցը պատրաստման աշխատանքներին իր մասնակցություն է ունեցել նաև «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն: Զեկույցի մեջ կազմակերպությունը իր դիտարկումներն է ներկայացրել Հայաստանում տեղեկատվության ազատության մասին օրենսդրության, ընտրությունների, մասնակցային քաղաքականության մշակման, Բաց կառավարման համագործակցության, երկխոսության և համագործակցության մեխանիզմների, օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ […]
ԻՊԱՍ-ի կողմից ներկայացված առաջարկությունները ԲԿԳ Հայաստանի 2016-2018թթ. գործողությունների ծրագրում ընդգրկելու համար
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն ներակայցրել է թվով 7 առաջարկություն Բաց կառավարման գործընկերության Հայաստանի երրորդ՝ 2016-2018 թթ. գործողությունների ծրագրում ընդգրկելու համար: 2015 թ.-ից ԻՊԱՍ-ը հանդիսանում է «Բաց կառավարման գործընկերության» Հայաստանի անդամ: Հիշեցնենք, որ 2011թ. սեպտեմբերին Հայաստանի Հանրապետությունը միացել է «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնությանը: Նախաձեռնության նպատակն է քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավմամբ նպաստել կառավարման համակարգի բարելավմանը, խթանել […]
Բաց կառավարման գործընկերություն
2016 թ. փետրվարի 15-ին տեղի ունեցավ «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության Հայաստանյան աշխատանքները համակարգող աշխատանքային խմբի նիստը: Նիստի օրակարգում էին՝ 1. ԲԿԳ Հայաստանյան երկրորդ գործողությունների ծրագրի իրականացման ընթացք, խնդիրները և առաջարկությունները, 2. ԲԿԳ Հայաստանյան երրորդ գործողությունների ծրագրի մշակման գործընթացի քննարկում։ Նիստի վարողը՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ, ՀՀ ԲԿԳ աշխատանքները համակարգող խմբի ղեկավար Գուրգեն Դումանյանը […]
Գնահատման հաշվետվություն «Հանրային կառավարման բարեփոխումները Հայաստանում»
Զեկույցը պատրաստվել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի կողմից Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ: Զեկույցի հիմնական նպատակը Հայաստանում վերջին հինգ տարիներին հանրային կառավարան բարեփոխումների գնահատում իրականացնելն է։ Զեկույցի մեջ ներկայացվել է հանրային կառավարման հասկացությունը, հանրային կառավարմանը վերաբերող եվրոպական չափանիշները, ինպես նաև ՄԱԿ-ի մոտեցումները, ամփոփվել է ժամանակակից Հայաստանում հանրային կառավարման բարեփոխումների ողջ ընթացքը (1991 – […]
Աշխատանքային քննարկում. «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում»
2014 թվականի օգոստոսի 26-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը մասնակցել է ՔՀԿ-Կառավարություն աշխատանքային հանդիպմանը՝ ՀՀ 2014-2018թթ. հակակոռուպցիոն ռազմավարության նախագծի քննարկման նպատակով: Միջոցառմանը մասնակցում էին նաև ՀՀ կառավարության, ՀՀ Արդարադատության նախարարության և այլ պետական մարմինների ներկայացուցիչներ: Կազմակերպության աշխատակից Հասմիկ Հարությունյանն իր մտահոգությունը հայտնեց Կոռուպցիոայի դեմ պայքարի խորհրդի և Հանձնախմբի վերաբերյալ: Մասնավորապես, ընդգծելով այն, որ Խորհուրդը […]
Հանրային կառավարման բարեփոխումների գործընթացի նկատմամբ անկախ մոնիթորինգի մեխանիզմների ձեւավորում
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը 2014 թվականի մայիսի 1-ից Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ իրականացնում է «Հանրային կառավարման բարեփոխումների գործընթացի նկատմամբ անկախ մոնիթորինգի մեխանիզմների ձևավորում» ծրագիրը: Ծրագրի հիմնական նպատակը Հայաստանում և Վրաստանում վերջին հինգ տարիներին հանրային կառավարան բարեփոխումների գնահատում իրականացնելն է, ինչպես նաև այսուհետ այդ գործընթացում քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությունը ապահովելը: Գնահատման […]
«Բաց կառավարում և տվյալների պաշտպանություն» թեմայով սեմինար Թալինում և Հելսինկիում
2013թ հոկտեմբերի 20-24 «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության նախագահ Հայկուհի Հարությունյանը մասնակցել է «Բաց կառավարում և տվյալների պաշտպանություն» թեմայով սեմինարին, որը կազմակերպվել է Թալինում և Հելսինկիում: Սեմինարը կազմակերպվել է Արևելյան Գործընկերության Էստոնական կենտրոնի և Ֆինլանդիայի Արտաքին գործերի նախարարության կողմից՝ Եվրոպական Միության աջակցությամբ: Սեմինարին մասնակցում էին Արևելյան Գործընկերության անդամ 6 երկրների ներկայցուցիչ-փորձագետներ, որոնք օգոստոս-սեպտեմբեր ամիսներին […]