2020 թ. հունվարի 22-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը երրորդ անգամ կասեցրել է 2015թ. հունիսի 23-ին էլեկտրաէներգիայի սակագինը թանկացնելու դեմ «Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնության կողմից իրականացված նստացույցի ժամանակ ոստիկանության գործողություններից տուժած քաղաքացիների վերաբերյալ հարուցված թիվ 62217915 քրեական գործով վարույթը: ՀՔԾ-ն կասեցման որոշումը վերստին հիմնավորել է նույն փաստարկով, այն է՝«որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձը հայտնի չէ»: Քրեական […]
Category: Դատախազություն և նախաքննության մարմիններ
Դատախազություն և նախաքննության մարմիններ
Դատական համակարգի գործունեության մոնիթորինգի և գնահատմանը զուգահեռ կազմակերպության կողմից իրականացվել է նաև դատախազության և քննչական մարմինների գործունեության վերահսկողություն:
Այս վերահսկողությունը ներառել է պաշտոնատար անձանց կողմից իրականացված հանցագործությունների, մարդու իրավունքների խախտումների նախաքննության և դատախազական հսկողության ընթացքը:
Կազմակերպությունը նաև մշտապես հանդես է եկել հայտարարություններով, բաց նամակներով, գրություններով, տեղեկանքներով՝ ուղղված նախնական քննություն իրականացնող և դրա օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող մարմինների գործունեության օրինականության և քննության արդյունավետության պահանջներին:
Կոչ՝ մարդու իրավունքների պաշտպանության պարտավորությունների կատարումը ապահովվելու վերաբերյալ
2019թ.-ի նոյեմբերի մեկին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն դիմում-առաջարկով դիմել է ՀՀ Ազգային ժողովի նախագահին, խմբակցություններին, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովին, ՀՀ Կառավարությանը, Մարդու իրավունքների պաշտպանին: Կազմակերպությունը առաջարկել է կազմակերպել խորհրդարանական լսումներ 2015 թվականի հունիսի 23-ին, 2016 թվականի հուլիսի 17-30-ին, 2018 թվականի ապրիլի 16-23-ին տեղի ունեցած մարդու […]
2016թ. հուլիսի 29-ին Սարի թաղում ոստիկանության գործողություններից տուժած անձանց վերաբերյալ կասեցված քրեական գործը վերսկսվել է
2019թ. օգոստոսի 30-ին ստացված գրությամբ Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացրել է, որ 2019թ. օգոստոսի 6-ին վերսկսել է 2016թ.-ի «Սարի Թաղ» թաղամասում տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում ոստիկանության գործողություններից տուժած անձանց վերաբերյալ հարուցված թիվ 61205016 քրեական գործով վարույթը: Առաջին անգամ քրեական գործով վարույթը կասեցվել է 2018թ. սեպտեմբերի 24-ին՝ «որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձը հայտնի չլինելու» հիմնավորմամբ: Վարույթն իրականացնող […]
Գլխավոր դատախազությունը մերժել է 2018թ. ապրիլին ՀՀ-ում կայացած հավաքների ընթացքում հարուցված քրեական գործի կասեցման դեմ ներկայացված բողոքը
2019թ. օգոստոսի 23-ին կայացված որոշմամբ՝ ՀՀ գլխավոր դատախազությունը երկրորդ անգամ մերժել է 2018թ. ապրիլի 16-ից ապրիլի 23-ը ՀՀ-ում կայացած հավաքների ընթացքում ոստիկանության գործողություններից տուժած անձանց վերաբերյալ հարուցված թիվ 62212818 քրեական գործով վարույթը կասեցնելու ՀՔԾ որոշման դեմ ներկայացված բողոքը: Քրեական գործը կասեցնելու որոշումը երկրորդ անգամ բողոքարկվել էր՝ 2019թ. օգոստոսի 20-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ փաստաբանների կողմից, […]
ՀՔԾ-ն երկրորդ անգամ է կասեցրել 2018թ. ապրիլի 16-ից ապրիլի 23-ը ՀՀ-ում կայացած հավաքների ընթացքում ոստիկանության գործողություններից տուժած անձանց վերաբերյալ հարուցված քրեական գործը
2019 թվականի օգոստոսի 9-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը երկրորդ անգամ կասեցրել է 2018թ. ապրիլի 16-ից ապրիլի 23-ը ՀՀ-ում կայացած հավաքների ընթացքում ոստիկանության գործողություններից տուժած անձանց վերաբերյալ հարուցված թիվ 62212818 քրեական գործով վարույթը: Առաջին անգամ քրեական գործի վարույթը կասեցվել էր 2018թ. նոյեմբերի 16-ին, և մոտ 8 ամիս անց ՀՀ ՀՔԾ-ն կասեցման որոշումը վերստին հիմնավորել է նույն փաստարկով, այն […]
ՀՔԾ-ն կրկին կասեցրել է «Էլեկտրիկ Երևանի» առնչությամբ վերսկսված քրեական գործը
2019 թվականի հուլիսի 26-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը երկրորդ անգամ կասեցրել է 2015թ. հունիսի 23-ին էլեկտրաէներգիայի սակագինը թանկացնելու դեմ «Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնության կողմից իրականացված նստացույցի ժամանակ ոստիկանության գործողություններից տուժած քաղաքացիների վերաբերյալ հարուցված թիվ 62217915 քրեական գործով վարույթը: Առաջին անգամ քրեական գործով վարույթը կասեցվել է 2019թ. մարտի 4-ին, և մոտ 5 ամիս անց ՀՀ ՀՔԾ-ն […]
Դատախազությունը տրամադրել է «Էլեկտրիկ Երևանի» առնչությամբ քրեական գործը կասեցնելու որոշումը վերացնելու մասին որոշումը
Ի պատասխան կազմակերպության փաստաբանի կողմից ուղարկված գրության` 2019 թ. մայիսի 16-ին ստացված գրությամբ ՀՀ գլխավոր դատախազությունը տրամադրել է թիվ 62217915 քրեական գործը կասեցնելու որոշումը վերացնելու մասին որոշումը: Դատախազությունը գտել է, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից քրեական գործով վարույթը կասեցնելու մասին որոշման դեմ Կազմակերպության փաստաբանի կողմից բերված բողոքը անհրաժեշտ քննչական գործողություններ ու քրեադատավարական ոորոշումներ կայացնելու նպատակով […]
Հատուկ քննչական ծառայությունը վերսկսել է «Էլեկտրիկ Երևանի» առնչությամբ կասեցված քրեական գործը
2019 թ. ապրիլի 30-ին ՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը գրությամբ տեղեկացրել է, որ դատախազության կողմից կասեցման որոշումը վերացնելու հիմքով վերսկսել է թիվ 62217915 քրեական գործը: Թիվ 62217915 քրեական գործի շրջանակներում «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի փաստաբանները 7 տուժողների անունից 2019թ. մարտի 14-ին բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ Հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործով վարույթը […]
Կասեցվել է 2018թ. ապրիլի 16-ից 23-ը ոստիկանության գործողությունների տուժած անձանց վերաբերյալ հարուցված քրեական գործը
2019թ. ապրիլի 18-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ փաստաբանները բողոք են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ 2018թ. ապրիլի 16-ից ապրիլի 23-ը ՀՀ-ում կայացած հավաքների ընթացքում ոստիկանության գործողություններից տուժած անձանց վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունում հարուցված թիվ 62212818 քրեական գործով վարույթը կասեցնելու վերաբերյալ որոշման դեմ: Տեղեկացնենք, որ Հատուկ քննչական ծառայության կողմից քրեական գործը կասեցվել էր դեռևս 2018թ. նոյեմբերի 16-ին, մինչդեռ […]
Դատարանը մերժել է 2016թ հուլիսի 29-ին «Սարի թաղ»-ում տուժած անձանց վերաբերյալ հարուցված քրեական գործի կասեցման դեմ բողոքը
2019 թ. ապրիլի 2-ին Երևան Քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Վ. Լ. Գրիգորյանի նախագահությամբ մերժել է վերացնել ՀՀ Հատուկ քննչական ծառայության կողմից քրեական գործը կասեցնելու վերաբերյալ որոշումը: «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն ստանձնել է 2016թ.-ի հուլիսի 29-ին «Սարի Թաղ» թաղամասում ոստիկանության գործողությունների տուժած քաղաքացիների պաշտպանությունը: 2018 թվականի նոյեմբերի 17-ին կազմակերպության փաստաբանը բողոքարկել է ՀՀ հատուկ […]