Հայտարարություն. Արմեն Սարգսյանի՝ ՀՀ նախագահի սահմանադրական պահանջներին չհամապատասխանելու մասին

ՀՀ Ազգային ժողովը քննարկելով Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) կողմից ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրված Արմեն Սարգսյանի թեկնածությունը՝ ս․թ․մարտի 2-ին 90 կողմ ու 10 դեմ ձայնով նրան ընտրեց ՀՀ նախագահ։   Մենք՝ ներքոստորագրյալներս, արձանագրում ենք, որ Արմեն Սարգսյանը որևէ կերպ չփարատեց իր քաղաքացիության հետ կապված կասկածները, մասնավորապես առ այն, որ նա չի բավարարում վերջին վեց տարում միայն […]

Հասարակական կազմակերպությունների հայտարարությունը ՀՀ 2013 թ. նախագահական ընտրությունների լեգիտիմության մասին

2013 թ. փետրվարի 18-ին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցան նախագահական ընտրություններ, որոնք աննախադեպ էին Հայաստանի Հանրապետության ողջ պատմության ընթացքում: Չնայած իշխանության հետևողական փորձերին` նվազագույնի հասցնել մրցակցությունը և ապահովել արտաքուստ հանգիստ ընտրություններ, ինչպես նաև 2008թ. ընտրակեղծարարությամբ ձևավորված իշխանության վերարտադրում և լեգիտիմացում, Հայաստանի քաղաքացիներն իրենց քվեարկությամբ արտահայտեցին իշխանությունների նկատմամբ իրենց անվստահությունը և բազմաթիվ քաղաքային և գյուղական համայնքներում ընդդիմության […]