Ծանր հիվանդության հիմքով պատժի կրումից ազատման ինստիտուտը գործում է միայն տեսականորեն

«Իրավունքների պաշտպանություն աանց սահմանների» ՀԿ Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսդրությամբ սահմանված են պատժից ազատման հիմքերը, որոնց մեջ, ի թիվս այլոց, մտնում է նաև ազատազրկվածի մոտ պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդության առկայությունը: Պատժից ազատման այս ինստիտուտի վերաբերյալ առկա օրենսդրական դրույթների համաձայն, եթե անձը պատիժը կրելու ընթացքում հիվանդացել է հոգեկան խանգարմամբ կամ այլ ծանր հիվանդությամբ, ապա դատարանը կարող […]

Զեկույց «Կանանց իրավունքները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում»

Զեկույցը պատրաստվել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից՝ «Քաունթերփարթ ինթերնեշնլ» Հայաստանի գրասենյակի ֆինանսական աջակցությամբ: Զեկույցում անդրադարձ է կատարվում այնպիսի կարևորագույն խնդիրների, ինչպիսիք են դատապարտյալների պահման պայմանները, առողջապահական ծառայությունների որակը, սննդի որակը, սանիտարահիգիենիկ պայմանները, դատապարտյալների զբաղվածությունը, ՔԿՀ աշխատակազմի վերաբերմունքը դատապարտյալների նկատմամբ, դատապարտյալների միջև միջանձնային հարաբերությունները և այլն: Կանանց իրավունքները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում

Գնահատման հաշվետվություն «ՀՀ-ում քրեակատարողական համակարգի բարեփոխման հեռանկարները: Պրոբացիոն ծառայության հիմնադրումը ՀՀ-ում»

Սույն գնահատման հաշվետվության պատրաստումը իրականացվել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի կողմից՝ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Երևանյան գրասենյակի աջակցությամբ: Հետազոտության իրականացման համար հիմք է հանդիսացել ՀՀ-ում պրոբացիոն ծառայության հիմնադրման հայեցակարգն ու քրեական օրենսդրության՝ ներկայումս ընթացող բարեփոխումները:   Գնահատումը նպատակ է հետապնդում հավաքել քրեակատարողական համակարգի բարեփոխումներին վերաբերող տեղեկատվություն և գնահատել դրանց հնարավոր ազդեցությունը համակարգի բարեփոխման վրա: […]

Presentation of the assessment report on the prospective of probation service in Armenia

“Protection of rights without borders” has conducted study on the “Perspectives of penitentiary reform and introduction of probation service in Armenia” with the support of OSCE Yerevan office. Based on the study and assessment report a discussion was held on 28 April 2015 in Erebuni Plaza Yerevan Hotel. The Minister of Justice Hovhannes Manukyan, the […]

Ազատազրկված ապագա մայրերը կարո՞ղ են ստանալ մայրության նպաստ

«Եթե հղի կինը ազատազրկված է ու երեխա է ունենալու ազատազրկման վայրում, նա այսուհետ չի կարող ստանալ մայրության նպաստ», – «Հետքի» հետ զրույցում ասաց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ անդամ Հասմիկ Հարությունյանը: Այս փոփոխությունը, նրա խոսքով, նախատեսված է վերջին շրջանում մեծ աղմուկ հանած «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծով, որի հեղինակը […]

Պայմանական վաղաժամկետ ազատում. մերժում են առանց հիմնավորման

ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների Խումբն իր խորը մտահոգությունն ու անհանգստությունն է հայտնում ազատազրկման դատապարտված անձանց պայմանական վաղաժամկետ ազատման հարցում ձևավորված պրակտիկայի վերաբերյալ: Նախորդ շաբաթվա ընթացքում մամուլում տեղ գտած հրապարակումներից և «Արթիկ» ՔԿ հիմնարկ կատարած այցելությունից Խումբը պարզել է, որ մի խումբ դատապարտյալներ հացադուլ են հայտարարել, որոնց հիմնական պահանջը, բողոքը […]

Ազատազրկված կանանց իրավունքները Հայաստանում

Հայաստանում ազատազրկված յուրաքանչյուր 10 կնոջից 8-ը մայր է, և կա երեխաների հետ տեսակցության խնդիր: Ազատազրկումը կանանց վրա ազդում է ավելի բացասաբար, քան տղամարդկանց. կանանց 80 տոկոսն ազատազրկումից հետո ունենում է հոգեկան առողջության խնդիրներ, նրանք ավելի շատ են ենթարկվում պիտակավորման, քան տղամարդիկ: Կալանավայրում ազատազրկված կանանց տղամարդիկ այցելում են ավելի քիչ, քան հակառակը: «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» […]

ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի հայտարարությունը

Հայաստանի Հանրապետության ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը, որի անդամ է ԻՊԱՍ-ի աշխատակիցը, հանդես է եկել հայտարարությամբ: Ստորև կարող եք ծանոթանալ հայտարարությանը: 2013թ. հուլիսի 16-ին և 17-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խումբը ՀՀ Արդարադատության նախարարին ներկայացրել է 3 հրատապ հաշվետվություն: Առաջին հաշվետվությունը վերաբերվում […]

ԱԺ ընտրություններ

2012թ. մայիսի 6-ին ԻՊԱՍ-ն ԱԺ ընտրությունների ծրագրերի ժամանակ նաև խորհրդատվություն է տրամադրել ընտրողներին մի շարք հարցերի կապակցությամբ, պատրաստել և ԿԸՀ ու այլ պետական մարմիններին է ներկայացրել մի շարք դիմումներ՝ դրանով պաշտպանելով ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքը: Առաջին խումբ ահազանգերի ընթացքում քաղաքացիները հիմնականում ցանկանում էին իրազեկվել այլ վայրում գրանցված, սակայն փաստացի բնակության վայրում ընտրական իրավունքը իրականացնելու կարգի, […]