Մարդու իրավունքների խթանումը անվտանգության ոլորտում

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը 2014 թվականի հուլիսի 24-ից ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի հետ համագործակցությամբ իրականացնում է «Մարդու իրավունքների խթանումը անվտանգության ոլորտում» ծրագիրը: Ծրագիրը բաղկացած է երկու հիմնական մասերից. առաջինը՝ զինված ուժերի անդամների համար մարդու իրավունքների վերաբերյալ դասընթացների կազմակերպումը, երկրորդը՝ ուսումնասիրություն իրականացնել քրեական արդարադատության բարեփոխումների, այլընտրանքային պատիժների և վաղաժամկետ պայմանական ազատման հիմնախնդիրների, պրոբացիայի ինստիտուտի ներմուծման […]

Պայմանական վաղաժամկետ ազատում. մերժում են առանց հիմնավորման

ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների Խումբն իր խորը մտահոգությունն ու անհանգստությունն է հայտնում ազատազրկման դատապարտված անձանց պայմանական վաղաժամկետ ազատման հարցում ձևավորված պրակտիկայի վերաբերյալ: Նախորդ շաբաթվա ընթացքում մամուլում տեղ գտած հրապարակումներից և «Արթիկ» ՔԿ հիմնարկ կատարած այցելությունից Խումբը պարզել է, որ մի խումբ դատապարտյալներ հացադուլ են հայտարարել, որոնց հիմնական պահանջը, բողոքը […]

Հետազոտություն «Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի առանձնահատկությունները ՀՀ-ում»

Սույն հետազոտությունը պատրաստվել է ՀՀ Արդարադատության Նախարարության Քրեակատարողական Հիմնարկներում և Մարմիններում Հասարակական Վերահսկողություն Իրականացնող Հասարակական դիտորդական խմբի կողմից «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» փորձագետների մասնակցությամբ: Սույն հետազոտությունը նպատակ է հետապնդում ներկայացնել ներկայումս ՀՀ-ում պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի օրենսդրական հիմքերն ու կարգավորումները, գոյություն ունեցող միջազգային ստանդարտներն ու լավագույն փորձը: Վերջիններիս և ՀՀ-ում նախատեսված համակարգի համեմատական վերլուծությունը վեր […]

Հետազոտություն «Մեթադոնային փոխարինող բուժումը: Առանձնահատկությունները ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում»

Սույն հետազոտությունը պատրաստվել է ՀՀ Արդարադատության Նախարարության Քրեակատարողական Հիմնարկներում և Մարմիններում Հասարակական Վերահսկողություն Իրականացնող Հասարակական դիտորդական խմբի կողմից «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» փորձագետների մասնակցությամբ: Սույն հետազոտությունը ներկայացնում է ինչպես մեթադոնային բուժման ընդհանուր նկարագիրը, այնպես էլ առանձնահատկությունները քրեակատարողական հիմնարկներում, բուժման իրավական հիմքերը, ընթացակարգն ու արդյունավետությունը: Մեթադոնային փոխարինող բուժումը: Առանձնահատկությունները ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում  

Դասընթաց «Դատապարտյալ կանանց իրավունքների պաշտպանությունը ՀՀ-ում` Բանգկոկի կանոնների կիրառմամբ»

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը «Հայաստանում ազատազրկված կանանց իրավունքների պաշտպանության արդյունավետության բարձրացման» ծրագրի շրջանակներում հայտարարում է երկօրյա դասընթացի մասնակցության հայտերի մրցույթ՝ «Ազատազրկված կանանց իրավունքների պաշտպանության մեխանիզմները» թեմայով, որը կկայանա 2014 թվականի փետրվարի 21-23-ը ` Աղվերանում: Դասընթացի շրջանակներում կներկայացվեն ազատազրկված կանանց նկատմամբ վերաբերմունքի և պահման պայմանների վերաբերյալ օրենսդրական չափանիշները, բանգկոկի կանոնների հիման վրա մշակված մշտադիտարկման […]

Ազատազրկված կանանց իրավունքները Հայաստանում

Հայաստանում ազատազրկված յուրաքանչյուր 10 կնոջից 8-ը մայր է, և կա երեխաների հետ տեսակցության խնդիր: Ազատազրկումը կանանց վրա ազդում է ավելի բացասաբար, քան տղամարդկանց. կանանց 80 տոկոսն ազատազրկումից հետո ունենում է հոգեկան առողջության խնդիրներ, նրանք ավելի շատ են ենթարկվում պիտակավորման, քան տղամարդիկ: Կալանավայրում ազատազրկված կանանց տղամարդիկ այցելում են ավելի քիչ, քան հակառակը: «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» […]

Հայաստանում ազատազրկված կանանց պաշտպանության արդյունավետության բարձրացում

2013թ հոկտեմբերի 15-ից «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը Քաունթերփարթ Ինթերնեյշնլ Հայաստանի և Նիդեռլանդների Արտաքին գործերի նախարարության Մատրա ծրագրի ֆինանսական աջակցությամբ աջակցությամբ սկսել է իրականացնել նոր ծրագիր` ուղղված Հայաստանում ազատազրկված կանանց պաշտպանության արդյունավետության բարձրացմանը: Ծրագրի շրջանակներում նախատեսվում էՄԱԿ-ի 65/229 բանաձևին համապատասխան օրենսդրական բարեփոխումների, և դրանց կիրառելիությունն ապահովող Միջազգային Բանտային Ռեֆորմի (Penal Reform International) ուղեցույցերի հիման […]

ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի հայտարարությունը

Հայաստանի Հանրապետության ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը, որի անդամ է ԻՊԱՍ-ի աշխատակիցը, հանդես է եկել հայտարարությամբ: Ստորև կարող եք ծանոթանալ հայտարարությանը: 2013թ. հուլիսի 16-ին և 17-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խումբը ՀՀ Արդարադատության նախարարին ներկայացրել է 3 հրատապ հաշվետվություն: Առաջին հաշվետվությունը վերաբերվում […]

Սահմանափակվու՞մ է, արդյոք, նամակագրությունը կալանքի տակ պահելու վայրերում:

Կալանավորված անձանց թույլատրվում է իրենց հաշվին նամակագրություն վարել՝ առանց նամակների, հեռագրերի թվի սահմանափակման: Նամակագրությունն իրականացվում է կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմի միջոցով և, առանց նամակագրության բովանդակությանը ծանոթանալու, ենթակա է արտաքին զննման` արգելված առարկաների կամ նյութերի փոխանցումը բացառելու նպատակով: Նամակագրության գրաքննություն կարող է իրականացվել միայն դատարանի որոշմամբ: Գրաքննությունը կատարում է քրեական վարույթն իրականացնող մարմինը (Օրենք, Հ.17):

Կարո՞ղ են կալանավորված անձիք տեսակցություններ ունենալ ազգականների, բարեկամների, այլ անձանց հետ:

Այո: Համաձայն «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի Հ.15-ի՝ կալանավորված անձանց տեսակցությունը մերձավոր ազգականների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների և այլ անձանց հետ, տրամադրվում է կալանավորվածներին պահելու վայրի պետի որոշմամբ: Քննության շահերից ելնելով` կալանավորված անձանց տեսակցությունը մերձավոր ազգականների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների և այլ անձանց հետ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, կարող է արգելվել […]