«Ցմահ ազատազրկվածներին առնչվող խնդիրներն այսօր բավականին շատ են»

Հասմիկ Հարությունյանը քրեակատարողական հիմնարկներում եւ մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդ խմբի անդամ է: Արդեն երեք տարի է՝ աշխատում է այս ոլորտում: Հաճախ է շփվում ցմահ ազատազրկվածների հետ, ծանոթ է նրանց խնդիրներին եւ պետական բացթողումներին: Հարությունյանը փաստում է՝ ցմահ ազատազրկվածներին առնչվող խնդիրներն այսօր բավականին շատ են: Հիմնականը, սակայն, կապված է ցմահ ազատազրկվածների պատժի կրման ռեժիմը […]

Ծանր հիվանդության հիմքով պատժի կրումից ազատման ինստիտուտը գործում է միայն տեսականորեն

«Իրավունքների պաշտպանություն աանց սահմանների» ՀԿ Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսդրությամբ սահմանված են պատժից ազատման հիմքերը, որոնց մեջ, ի թիվս այլոց, մտնում է նաև ազատազրկվածի մոտ պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդության առկայությունը: Պատժից ազատման այս ինստիտուտի վերաբերյալ առկա օրենսդրական դրույթների համաձայն, եթե անձը պատիժը կրելու ընթացքում հիվանդացել է հոգեկան խանգարմամբ կամ այլ ծանր հիվանդությամբ, ապա դատարանը կարող […]

Ազատազրկված անձանց սննդի մատակարարման գործընթացը կոռուպցիոն ռիսկեր է պարունակում

«Իրավունքներր պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս, որ ազատազրկված անձանց սննդի մատակարարման գործընթացը կոռուպցիոն ռիսկեր է պարունակում. Մանրամասները տեսանյութում՝

Զեկույց «Կանանց իրավունքները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում»

Զեկույցը պատրաստվել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից՝ «Քաունթերփարթ ինթերնեշնլ» Հայաստանի գրասենյակի ֆինանսական աջակցությամբ: Զեկույցում անդրադարձ է կատարվում այնպիսի կարևորագույն խնդիրների, ինչպիսիք են դատապարտյալների պահման պայմանները, առողջապահական ծառայությունների որակը, սննդի որակը, սանիտարահիգիենիկ պայմանները, դատապարտյալների զբաղվածությունը, ՔԿՀ աշխատակազմի վերաբերմունքը դատապարտյալների նկատմամբ, դատապարտյալների միջև միջանձնային հարաբերությունները և այլն: Կանանց իրավունքները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում

Գնահատման հաշվետվություն «ՀՀ-ում քրեակատարողական համակարգի բարեփոխման հեռանկարները: Պրոբացիոն ծառայության հիմնադրումը ՀՀ-ում»

Սույն գնահատման հաշվետվության պատրաստումը իրականացվել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի կողմից՝ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Երևանյան գրասենյակի աջակցությամբ: Հետազոտության իրականացման համար հիմք է հանդիսացել ՀՀ-ում պրոբացիոն ծառայության հիմնադրման հայեցակարգն ու քրեական օրենսդրության՝ ներկայումս ընթացող բարեփոխումները:   Գնահատումը նպատակ է հետապնդում հավաքել քրեակատարողական համակարգի բարեփոխումներին վերաբերող տեղեկատվություն և գնահատել դրանց հնարավոր ազդեցությունը համակարգի բարեփոխման վրա: […]

ԻՊԱՍ-ի իրավաբան, հասարակական դիտորդական խմբի անդամ Հասմիկ Հարությունյանը ներկայացնում է ՔԿՀ-ներում բուժսպասարկման խնդիրները

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավաբան Հասմիկ Հարությունյանը, ով քրեակատարողական հիմնարկներում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի անդամ է, պնդում է՝ հայտնի չէ, թե ինչ չափանիշներով են կալանավորները հիվանդանոց տեղափոխվում․ – «Բացի այդ, դատապարտյալների հիվանդանոցը նախատեսված է միայն տղամարդկանց համար, և խնդիրներ ունենալու դեպքում կանայք պետք է բուժվեն քաղաքացիական հիվանդանոցներում՝ սեփական միջոցներովկամ սպասարկում ստանան կալանավայրում, որտեղ […]

Presentation of the assessment report on the prospective of probation service in Armenia

“Protection of rights without borders” has conducted study on the “Perspectives of penitentiary reform and introduction of probation service in Armenia” with the support of OSCE Yerevan office. Based on the study and assessment report a discussion was held on 28 April 2015 in Erebuni Plaza Yerevan Hotel. The Minister of Justice Hovhannes Manukyan, the […]

Քննարկում «Պրոբացիոն ծառայության ներդրումը հայաստանում. գնահատականներ եւ դիտարկումներ»

2015 թվականի մարտի 13-ին Մեդիա Կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Պրոբացիոն ծառայության ներդրումը Հայաստանում. գնահատականներ և դիտարկումներ» թեմայի շուրջ քննարկումը: Քննարկման բանախոսներն են՝ Հասմիկ Հարությունյան, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավական հարցերով փորձագետ Արշակ Գասպարյան, «Սոցիալական արդարություն» ՀԿ-ի նախագահ Արման Դանիելյան, «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի տնօրեն Լևոն Ավետիսյան, ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման […]

Հասմիկ Հարությունյանը խոսում է քրեակատարողական հիմնարկների խնդիրների մասին

Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում եւ մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խումբը 2014 թվականի դեկտեմբերի 22-ին ներկայացրեց 2013 թվականի գործունեության տարեկան հաշվետվությունը՝ ՀՀ Քրեակատարողական հիմնարկներում արձանագրված խնդիրների ու մտահոգության հիմնական ոլորտների տեսքով: Խմբի փորձագետ Ռոբերտ Ռևազյանը ներկայացրեց ՔԿՀ-ներում տիրող վատ վերաբերմունքի, հիերարխիկ հարաբերությունների ու խցերի գերբնակեցվածության հարցերն ու դրանց բացասական հետևանքները: Ինչպես նշվեց փորձագետի կողմից, […]

Ազատազրկված ապագա մայրերը կարո՞ղ են ստանալ մայրության նպաստ

«Եթե հղի կինը ազատազրկված է ու երեխա է ունենալու ազատազրկման վայրում, նա այսուհետ չի կարող ստանալ մայրության նպաստ», – «Հետքի» հետ զրույցում ասաց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ անդամ Հասմիկ Հարությունյանը: Այս փոփոխությունը, նրա խոսքով, նախատեսված է վերջին շրջանում մեծ աղմուկ հանած «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծով, որի հեղինակը […]