ՔԿՀ-ների դիտորդական խմբի անդամներին արգելել են մտնել Նուբարաշեն և Կենտրոն ՔԿՀ-ներ

Այսօր ժամը 11:00-ին  և 12։35-ին քրեակատարողական հիմնարկներում խոչընդոտել են Մարդասիրական ՀԿ աշխատակից Արման Սահակյանի և ՀԿ աշխատակից Հասմիկ Հարությունյանին՝ կատարելու իրենց դիտորդական աշխատանքը, ովքեր հանդիսանում են ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամներ։ Մասնավորապես՝ վերջիններս ցանկացել են մտնել և ՔԿՀ-եր՝ որպես ընտրությունների դիտորդատական անձնակազմի անդամ, սակայն նրանց խոչընդոտել են՝ պատճառաբանելով, […]

«Երևան Կենտրոն» ՔԿՀ-ում դիտորդներին կրկին արգելել են հանդիպել Վ. Շիրխանյանին և դիտարկել վերջինիս խուցը

2017 թվականի մարտի 6-ին ՀՀ ԱՆ Քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդները, այցելություն են կատարել «Երևան Կենտրոն» ՔԿՀ: Այցելություն կատարվել է 03.05.2017թ-ին մամուլում տեղ գտած հայտարարության հիման վրա՝ «Վահան Շիրխանյանը հայտնվել է ՔԿՀ ամենավատ ու գերխոնավ խցում՝ պաշտպանը ահազանգում է»: Անդամների ցանկությանը՝ հանդիպել և զրուցել Վ Շիրխանյանին, ՔԿՀ անձնակազմը պատասխանել է, որ Վ. […]

Վերացվում է «ենթահանձնաժողովների ինստիտուտը»

Վիճակագրական տվյալների վերլուծությունից ակնհայտ է դառնում, որ պայմանական վաղաժամկետ ազատվողների քանակը տարեցտարի նվազում է: Նման եզրահանգման է եկել ՀՀ կառավարությունը և հանդես եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու և ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին 2016թ. մայիսի 17-ի ՀՕ-49-Ն օրենքի 1-ին հոդվածը չեղյալ ճանաչելու մասին: Ազգային ժողովում նախագծերի փաթեթը […]

Անմարդկային պահման պայմաններ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների Խմբի անդամները 2016 թվականի դեկտեմբերի 13-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ այցելության ժամանակ, ի թիվս այլ խցերի, ուսումնասիրել են ՔԿՀ-ի ստորին հարկում գտնվող խցերից մեկի պայմանները։ Դիտորդների Խումբը թիվ N խցում արձանագրել են սանիտարահիգիենիկ պայմանների անմխիթար վիճակ, մասնավորապես՝ անզեն աչքով նկատելի էին բազմաթիվ խավարասերներ, որոնք […]

Խնդիրներ՝ ՔԿՀ-ում իրավունքների բյուջետավորման վերաբերյալ

Քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների բյուջետավորման վերաբերյալ կան խնդիրներ: Դա հանգեցնում է նրան, որ ունենում ենք ազատազրկված անձանց իրավունքների խախտումներ: Այս հիմնական եզրահանգմանն է եկել  «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը: Այն այսօր ներկայացրել է ոլորտում իրականացրած  ուսումնասիրության վերաբերյալ արդյունքները: Նման ուսումնասիրություն Հայաստանում կատարվում է առաջին անգամ: Կատարված աշխատանքը պետական պատկան մարմիններում կարեւորում են, միաժամանակ նշում, […]

Տեղի ունեցավ շնորհանդես-քննարկում «Մարդու իրավունքների բյուջետավորումը» ՀՀ քրեակատարողական հիմնարկներում թեմայով

2016թ.-ի մարտի 16-ին  տեղի ունեցավ «Մարդու իրավունքների բյուջետավորումը ՀՀ քրեակատարողական հիմնարկներում» զեկույցի  ներկայացում- քննարկումը: Զեկույցը կազմվել է ԻՊԱՍ-ի նախագահ Հայկուհի Հարությունյանի և կազմակերպության հետազոտող, վերլուծաբան Հայկ Թադևոսյանի կողմից: Քննարկմանը մասնակցել են իրավասու պետական մարմինների,  դեսպանատների, միջազգային կազմակերպությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ: Որպես բանախոսներ հանդես եկան «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանը և ՀԿ […]

Հայտարարություն Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի կալանավորման վերաբերյալ

Արեւելյան գործընկերության (ԱլԳ) Քաղաքացիական հասարակության ֆորումի (ՔՀՖ) Հայաստանի ազգային պլատֆորմը խստորեն դատապարտում է ս.թ. փետրվարի 19-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի կալանավորումը եւ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի (ՔԿՀ) աշխատակազմի թողտվությամբ նրա նկատմամբ խցակիցների միջոցով իրականացված դաժան խոշտանգումները չկանխելու իրողությունը։  Անկախ Հայաստանի արդարադատության համակարգի համար պետք է անընդունելի լինեն եւ արմատախիլ արվեն […]

Հայաստան, իրադարձությունները 2015թ.-ի

Հայաստանում իրավունքների վիճակը մնացել է անհարթ` առկա են լուրջ մտահոգություններ իշխանությունների կողմից հավաքների ազատությանը միջամտելու կապակցությամբ: Այլ մտահոգությունների շարքում են ԶԼՄ-ների ազատությունը, բանտային վատ պայմանները` ներառյալ գերբեռնվածությունը և վատ վերաբերմունքը, ինչպես նաև խտրականությունն ընդդեմ լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր (ԼԳԲՏ) անձանց: 2015 թվականի դեկտեմբերին, Հայաստանում անցկացվեց սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, որն առաջարկվել էր իշխող կուսակցության կողմից` նախագահականից […]

Հայկ Կյուրեղյանը հացադուլ եւ ջրադուլ է հայտարարել

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն իր մտահոգությունն է հայտնում Հայկ Կյուրեղյանի անվտանգության առնչությամբ և այդ նպատակով ակնկալում է քրեակատարողական հիմնարկի վարչակազմի մշտական աչալուրջ վերահսկողությունը: «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ ներկայացուցիչ Հասմիկ Հարությունյանը, ով հանդիսանում է նաև ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորների խմբի անդամ, 2015թ-ի հունվարի 18-ին այցելություն է իրականացրել […]

Զեկույց «Մարդու իրավունքների բյուջետավորումը ՀՀ քրեակատարողական հիմնարկներում»

Զեկույցը պատրաստվել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից: Սույն հետազոտությունը հանդիսանում է «Կանանց իրավունքներն Աբովյան քրեակատարողական հիմնարկում» զեկույցի մի մասը: Այն նպատակ է հետապնդում գնահատել ազատազրկված անձանց իրավունքների պաշտպանությունը պետության կողմից մշակվող և իրականցվող քաղաքականության արդյունավետության և դրան համապատասխան ֆինանսական հատկացումների տեսանկյունից: Մարդու իրավունքների բյուջետավորումը ՀՀ քրեակատարողական հիմնարկներում