Ա. Մամիկոնյան

Քրեակատարողական համակարգը «չի ներում» ներքին խնդիրները բարձրաձայնող դատապարտյալներին 2017 թվականի դեկտեմբերի 8-ին տեղի ունեցավ Արմեն Մամիկոնյանի կողմից Արմավիր ՔԿՀ-ում օպերատիվ բաժնի աշխատակցին կաշառք տալու մեղադրանքի գործով հերթական դատական նիստը: Ա. Մամիկոնյանի շահերը դատարանում ներկայացնում են «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավաբան, փաստաբան Արաքս Մելքոնյանը և  «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ փաստաբան Արա Ղարագյոզյանը: Ա. Մամիկոնյանը, դեռևս […]

ԻՊԱՍ-ի իրավաբանը մասնակցել է «Բանաձև ակումբ» հաղորդաշարին

2017թ. նոյեմբերի 6-ին, Արմենիա ԹՎ-ի եթերում հեռարձակվող «Բանաձև Ակումբ» հաղորդաշարի 4-րդ թողարկմանը մասնակցել է նաև «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը: Հասմիկ Հարությունյանը, հանդիսանալով ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական խմբի անդամ, անդրադարձ է կատարել  ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում տիրող իրավիճակին, պահման պայմաններին, բուժսպասարկման վիճակին, սանիտարահիգենիկ վիճակին, […]

Ներկայացվել են պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման ինստիուտի օրենսդրական փոփոխություններն ու առկա ռիսկերը

2017 թվականի հոկտեմբերի 30-ին տեղի ունեցավ ՀՀ ԱՆ Քրեակատարողական հիմնարկներում դիտորդություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի տարեկան հաշվետվության ներկայացումը: Միջոցառմանը մասնակցել և ելույթով հանդես է եկել նաև խմբի անդամ, «Իրավունքների պաշպանություն առանց սահմանների» ՀԿ իրավաբան Հասմիկ Հարությունյանը: Վերջինս ներկայացրել է ՀՀ-ում պատժից ազատման, մասնավորապես պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի հետ կապված հարցերը, խնդիրներն ու օրենսդրական փոփոխությունները: Հ. […]

ՀՀ ԱՆ Քրեակատարողական հիմնարկներում դիտորդական խմբի 2016 թվականի գործունեության տարեկան հաշվետվության շնորհանդես-քննարկում

Հայաստանի ՔԿՀ-ներում իրավիճակը 2016 թվականին շարունակել է մնալ մտահոգիչ։ Արձանագրում է ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը, որն այսօր հրապարակեց 2016-ի գործունեության ամփոփումը։ Ազատազրկված անձանցից անցած տարի ստացվել է 112 ահազանգ և իրականացվել է 94 այցելությունը ՔԿՀ-ներ։ Քրեական գործի ընթացքից բողոքել է ահազանգողների 9.6%-ը, հացադուլի և պահման անբավարար պայմանների պատճառով ազատազրկվածներից […]

Բանտերի թափոնները՝ «պետական գաղտնիք»

Պետական գումարները հոսում են կոյուղի կամ… Ո՞ւր է «անհետանում» պատրաստված, բայց չիրացված բանտային սնունդը. այս հարցի պատասխանը շուրջ երեք ամիս մենք չկարողացանք ստանալ Քրեակատարողական վարչությունից, իսկ հետո նաև՝ Արդարադատության նախարարությունից: Քրեակատարողական վարչությանը խնդրել էինք տրամադրել տեղեկություններ, թե 2013-ից մինչև հարցմանը պատասխանելու օրը որտե՞ղ է իրացվել և իրացվում ՔԿՀ-ներում պատրաստված, սակայն դատապարտյալների կողմից չսպառած սննդի թափոնը: […]

Բանտային գնումներ.մաս 3

Բանտարկյալի հարազատը «վճարում» է կրկնակի Պետությունը հարկատուների բազմամիլիոնանոց միջոցներով գնում է ահռելի քանակությամբ սնունդ ու հագուստ, բայց նույն սնունդն ու հագուստը բանտ են հասցնում ազատազրկվածների հարազատները։ Ստացվում է, որ բանտարկյալների հարազատները «վճարում» են կրկնակի՝ որպես հարկատու և որպես հարազատ։ 6240 օրական մեկ ազատազրկվածին պետական բյուջեից նախատեսված գումարից 700 դրամն է հատկացվում բանտվածի սննդի համար: Մնացած […]

Բանտային առողջապահության ոլորտին առնչվող օրենսդրական նախագծերի ներկայացում

2017թ. հունիսի 23-ին Էրեբունի Պլազայում կայացավ  Բանտային առողջապահության ոլորտին առնչվող օրենսդրական նախագծերի ներկայացումը թեմայով կլոր սեղանը: Կլոր սեղանին մասնակցում էին ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, Եվրոպայի խորհրդի գրասենյակի ներկայացուցիչ Արման Պողոսյանը, ՀՀ արդարադատության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի անդամներ, հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ, քրեակատարողական վարչության աշխատակիցներ, բժիշկներ: Կլոր սեղանին մասնակցել է […]

Ինչպիսի՞ն է բանտային սնունդը. մաս 2

Իրենք՝ բանտարկյալները, բանտային կերակուրը սովորաբար անվանում են «բալանդ», որն առաջացել է ռուսերեն “баланда” բառից: Թարգմանաբար նշանակում է՝ անհամ, շատ ջրալի կերակուր: Բանտային կերակուրը տեղի «բնակիչների» բերանով այսպես է կոչվել դեռ խորհրդային տարիներին: Մինչդեռ 26 տարի մեր պետությունն անցնում է դատաիրավական ոլորտի բարեփոխումների քառափուլ շրջան: Հետևաբար, ի՞նչ է փոխվել 26 տարվա ընթացքում տվյալ դեպքում բանտային սննդի […]

Բանտի հացը. մաս 1

Բանտարկյալների ձեռքի աշխատանքների ամենատարածված հումքը դեռ խորհրդային տարիներից բանտային հացի խմորն է: Ծաղիկները բանտային հացից են (լուսանկարում): Ի՞նչն է պատճառը, որ ՔԿՀ-ներում հացը երբեմն կիրառության այլ ձև է ստանում: Զրուցելով նախկին ու ներկա ազատազրկվածների հետ՝ արձանագրեցինք, որ հացի խմորը որոշ ՔԿՀ-ներում կպչուն է, ավելի հարմար` քանդակելու, քան ուտելու համար: Մի խոսքով՝ որոշ ՔԿՀ-ներում ավելի հեշտ […]

Նուբարաշեն ՔԿՀ-ի 1-ին հարկի կոյուղաջրերի և գարշահոտություն խնդիրը լուծվել է․ ՀՀ արդարադատության նախարարության պատասխան

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների Խմբի անդամները 2017 թվականի ապրիլի 12-ին այցելություն են կատարել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ: Այցելության ժամանակ դիտորդների Խմբի անդամները հայտնաբերել են, որ 1-ին հարկում գտնվող, թիվ 7 կարանտինային խցին հարող միջանցքում տիրում է գարշահոտություն, խոնավ է, այդ հատվածը գտնվում է քարուքանդ վիճակում: Վերոգրյալի հիման վրա […]