«Դիտորդների խմբի գործունեության խոչընդոտները եւ ՔԿՀ-ներում մարդու իրավունքների խախտումների ընթացիկ խնդիրները»

Թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ Արդարադատության նախարարությունը պահում է նույն դիրքորոշումը և նույն կերպ խոչընդոտում ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդների խմբի գործունեությունը. այս մասին 2018թ.հուլիսի 25-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկմանը հայտարարեցին Դիտորդական խմբի անդամները: ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդների խմբի անդամ Նարե Հովհաննիսյանը, անդրադառնալով իրենց առջև ծառացած խնդիրներին, առաձնանցնում է, որ […]

Հասմիկ Հարությունյանը ընտրվել է ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի նախագահ

2018թ.-ի հուլիսի 12-ին տեղի ունեցած ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի աշխատանքային նիստի ժամանակ կայացել է նոր նախագահի ընտրություն: Խմբի նախագահ է ընտրվել «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը: Տեղեկացնենք, որ Հասմիկ Հարությունյանը կազմակերպության կողմից խմբում ընդգրկվել է 2013 թվականի հունվարից: Հ. Հարությունյանը մշտապես […]

Աշխատաժողով ազատությունից զրկման վայրերի մշտադիտարկողների համար

2018 թվականի հունիսի 14-15 Վրաստանում տեղի ունեցավ աշխատաժողով «Ազատությունից զրկման վայրերի մշտադիտարկողների համար» թեմայով, որը կազմակերպվել էր Միջազգային Բանտային Բարեփոխումների կազմակերպության կողմից: Երկօրյա հանդիպման քննարկումների ընթացքում ներկայացվեցին Հայաստանի և Վրաստանի բանտերում քրեական ենթամշակույթների և բանտարկյալների ոչ պաշտոնական հիերարխիաների խնդիրները, դրանց խթանման պատճառներն ու լուծման հնարավորությունները, կալանավայրերում անվտանգության և արժանապատվության հավասարակշռման խնդիրները, լուրջ դեպքերի՝ ինքնավնասումների, ինքնասպանության […]

Զեկույց. 2017թ. Մարդու իրավունքների վիճակը ՀՀ-ում, ԱՄՆ Պետդեպարտամենտ

ԱՄՆ Պետքարտուղարությունը իր՝ 2017թ. զեկույցում անդրանդարձ է կատարել Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա կարևորագույն խնդիրներին, ինչպիսիք են խոշտանգումները. բանտերում ծանր և կյանքին սպառնացող պայմանները, կամայական ձերբակալությունները և կալանավորումները, դատական համակարգի անկախության բացակայությունը, արդար դատաքննության ապահովման անկարողությունը, լրագրողների դեմ բռնությունները, միջամտությունը լրատվամիջոցների աշխատանքին, քննադատներին պատժելու համար պետական իրավական լիազորությունների օգտագործումը, անվտանգության ուժերի կողմից հավաքների ազատությանը […]

Հայաստանը բանտերում մահացության ցուցանիշով տարիներ շարունակ «առաջատարն» է եղել Եվրոպայում

Ստրասբուրգում ԵԽ անդամ պետությունների բանտային «բնակչության» մասին տարեկան ուսումնասիրությունները մտահոգիչ թվեր են պարունակում հայաստանյան բանտերում քաղաքացիների մահացության դեպքերի մասին: 2010 թ.-ից սկսած՝ գրեթե ամեն տարի, Հայաստանում արձանագրվել է ազատազրկվածների մահացության ամենաբարձր ցուցանիշը Եվրախորհրդի անդամ երկրներում: Այն մոտ երկու անգամ գրանցված միջինից ավելի է (ուսումնասիրությունը՝ այստեղ): Վերջին ուսումնասիրությունը ևս բացառություն չէ: Մարտի 20-ին Ստրասբուրգում հրապարակվել է Եվրոպայի 47 պետությունների բանտային […]

Դիտորդական խմբի խիստ գնահատականը «Լավ երեկո» հաղորդման «Արդարության հետքերով» թողարկման վերաբերյալ

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը իր խորը մտահոգությունն է հայտնում «Լավ երեկո» հաղորդման շրջանակներում «Արդարության հետքերով» խորագիրը կրող թողարկման վերաբերյալ, որը նկարահանվել է «Աբովյան» ՔԿՀ-ում և հեռարձակվել Հայաստանի հանրային հեռուստաընկերության երեթով։ Տեսանյութում ակնհայտ ծաղրի են ենթարկվում կանայք, որոնք անազատության մեջ են և արդեն իսկ գտնվում են խոցելի վիճակում։ […]

Ծանր հիվանդության հիմքով պատժից ազատումը սահմանված մարդասիրության սկզբունք է, որը չպետք է խախտվի

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը դեռևս 2017թ.-ի դեկտեմբերին հաշվետվություններով դիմել էր ՀՀ Արդարադատության նախարարություն՝ առաջարկելով քննարկել կին դատապարտյալներ Վ.Խ.-ի և  և Ա. Ա.-ին ծանր հիվանդության հիմքով պատժի կրումից ազատելու հարցը: Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ http://pmg.am/index.php/hy/news/successful-cases/417-2018-01-17-11-34-12: Դիտորդների խմբի գրություններին ի պատասխան՝ ՀՀ Արդարադատության նախարարությունը հայտնել է, որ […]

Ծանր հիվանդությունները չեն սպասարկվում պետպատվերի շրջանակներում և սպառնալիք են դառնում ազատազրկվածների կյանքի համար

2018 թ.-ի հունվարի 30-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամները ընթացիկ հաշվետվությամբ  դիմել են ՀՀ Արդարադատության նախարարություն ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի դատապարտյալ Ա. Հ.-ի առողջական վիճակի վերաբերյալ, քանի որ վերջինիս առողջական վիճակը գնալով ծանրանում էր, և վիրահատության հետաձգումը վտանգավոր էր կյանքի համար: Չնայած Ա. Հ.-ն տառապում էր մի շարք […]

Կին դատապարտյալների առողջական խնդիրները «Աբովյան» ՔԿՀ-ում

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամները 2017 թ.-ի դեկտեմբերին  այցելել են ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ: Այցելության ժամանակ դիտորդները հանդիպել են կին դատապարտյալներ Վ. Խ.-ին և Ա. Ա.-ին: Դատապարտյալ Վ. Խ.-ն Դիտորդների խմբի անդամների հետ հանդիպման ժամանակ խոսում էր հևալով, շնչահեղջ էր լինում, գունատ էր և դժվարությամբ էր տեղաշարժվում: […]

Տարեվերջյան նիստ

2017 թվականի դեկտեմբերի 15-ին տեղի ունեցավ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների Խմբի տարեվերջյան նիստը։ Խմբի նիստին մասնակցում էին դիտորդների Խմբի անդամները, փորձագետները, ինչպես նաև աշխատակազմը։ Դիտորդների Խմբի նախագահ Արայիկ Զալյանը ամփոփեց 2017 թվականի ընթացքում կատարված աշխատանքը, շնորհակալգրեր հանձնեց 2017 թվականի ընթացքում առավել ակտիվություն դրսևորած երեք դիտորդներին։     Շնորհակալագրեր […]