Վարչական դատարանը կրկին բավարարել է ԻՊԱՍ ներկայացուցչի հայցադիմումն ու ոչ իրավաչափ ճանաչել քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձանց գործողությունները

2022թ․ մայիսի 10-ին ՀՀ վարչական դատարանը կրկին կայացրել է վճիռ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանի կողմից բերված հայցն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի՝ ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձի 2017 թվականի ապրիլի 2-ի գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջը բավարարելու մասին։ Հիշեցնենք, որ դեռևս 2019թ. սեպտեմբերի 19-ին ՀՀ […]

Ակնկալում եմ, որ կարճ ժամանակում մենք կտեսնենք նաև «Նուբարաշեն» ՔԿՀ-ի փակումը ևս. ԱՆ ՔԿՀ-ներում դիտորդական խմբի փորձագետ

Այսօր` հոկտեմբերի 28-ին, կառավարության նիստում որոշում կայացվեց «Կոշ» և «Հրազդան» քրեակատարողական հիմնարկների գործունեությունը դադարեցնել: Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի խոսքով` այս որոշման կայացմամբ 2022 թվականին կխնայվի 1 մլրդ 200 մլն դրամ։ Ըստ նրա՝ նշված ՔԿՀ-ները փակելու դեպքում 280 հաստիքի կրճատում է լինելու, որից 70-ը տեղափոխվելու են այլ քրեակատարողական հիմնարկ աշխատանքի, 50-ը տեղափոխվելու են Պրոբացիայի ծառայություն, իսկ […]

Վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել մերժել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը

2021թ. մարտի 25-ին ՀՀ վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել մերժել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը՝ ըստ հայցի Հասմիկ Հարությունյանի ընդդեմ ՀՀ ԱՆ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձի 2017թ. ապրիլի 2-ի գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին։ ՀՀ վերաքննիչ դատարանը գտել է, որ վարչական դատարանը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի պահանջներին համապատաuխան բազմակողմանի, […]

«Քրեակատարողական ոլորտում բարեփոխումները ձախողվո՞ւմ են․ տեղաբաշխման հանձնաժողովը խախտում է դատապարտյալների իրավունքները»

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Վահե Հարությունյանը մտահոգված է՝ քրեակատարողական ոլորտի հետ կապված 2017 թվականից ի վեր եղած համակարգային խնդիրները դեռ լուծված չեն: «Մեդիա կենտրոնում» կազմակերպված «Քրեակատարողական ոլորտում բարեփոխումները ձախողվո՞ւմ են. տեղաբաշխման հանձնաժողովը խախտում է դատապարտյալների իրավունքները» թեմայով առցանց քննարկման ժամանակ Վահե Հարությունյանը փաստեց՝ ՄԻՊ-ն այս խնդիրները մշտապես արձանագրել է ու ասաց. «Խնդիրն ունի պարբերական […]

«Պայքար քրեական ենթամշակույթի դեմ. ի՞նչ է կատարվում ՔԿՀ-ներում» թեմայով քննարկում

2020թ. սեպտեմբերի 2-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ,  ՀՀ ԱՆ քերակատարողական հիմնարկներում դիտորդական խմբի նախագահ Հասմիկ Հարությունյանը Մեդիա Կենտրոնում մասնակցել է «Պայքար քրեական ենթամշակույթի դեմ. ի՞նչ է կատարվում ՔԿՀ-ներում» թեմայով քննարկմանը: Հ. Հարությունյանի կողմից հանդիպմանը անդրադարձ է կատարվել դեռևս օգոստոսի 23-ին ՀՀ ԱՆ  «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեղի ունեցած բռնության դեպքերին: Վերջինս տեղեկացրել է, […]

«Բժշկական ծառայությունների մատչելիությունը և սոցիալական հեռավորության պահպանումը COVID համավարակի ընթացքում չեն կարող կանգնեցվել բանտի դարպասներին»

ԲՀՀ Արդարադատության նախաձեռնության ծրագրային պատասխանատու, Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի նախկին փոխնախագահ Մայտե դը Ղյուի՝ «Բժշկական ծառայությունների մատչելիությունը և սոցիալական հեռավորության պահպանումը COVID համավարակի ընթացքում չեն կարող կանգնեցվել բանտի դարպասներին» հոդվածը: «Բժշկական ծառայությունների մատչելիությունը և սոցիալական հեռավորության պահպանումը COVID համավարակի ընթացքում չեն կարող կանգնեցվել բանտի դարպասներին»

Վարչական դատարանը բավարարել է հայցադիմումն ու ոչ իրավաչափ է ճանաչել քրեակատարողական հիմնարկների պաշտոնատար անձանց գործողությունները

2019թ. սեպտեմբերի 19-ին ՀՀ վարչական դատարանը որոշում է կայացրել  «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանի կողմից բերված թիվ ՎԴ/0434/05/19 և ՎԴ/1203/05/19 վարչական գործերով բերված հայցադիմումները բավարարել: Վարչական դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» և ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկների` ՀՀ պաշտոնատար անձանց 2017 թվականի ապրիլի 2-ի գործողությունները: Մասնավորապես, որոշմամբ […]

Հասմիկ Հարությունյանը վերընտրվել է Քրեակատարողական հիմնարկներում հասարակական դիտորդական խմբի նախագահ

2019 թվականի սեպտեմբերի 12-ին տեղի է ունեցել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի աշխատանքային նիստը: Որպես օրակարգի առանցքային հարց քննարկվել է խմբի նախագահի ընտրության հարցը: Քննարկումների արդյունքում խմբի նախագահ է վերընտրվել «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը Տեղեկացնենք, որ Հասմիկ Հարությունյանը կազմակերպության կողմից խմբում ընդգրկվել […]

Կալանավայրում Մհեր Եղիազարյանի մահը «պետք է ազդակ լինի Արդարադատության նախարարությանը»

Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի նախագահ Հասմիկ Հարությունյանը հետևյալ հարցադրումներն է առաջ քաշել. «Արդյո՞ք այն առողջական վիճակը, որը ուներ անձը, բավարար էր, որպեսզի իրեն պահեին քրեակատարողական հիմնարկում: Եվ, ամենակարևորը, արդյո՞ք «Նուբարաշեն» ՔԿՀ-ի համապատասխան բուժսպասարկումը և ծառայությունները բավարար էին, որպեսզի կարիքները հոգային»: Դիտորդների խմբի անդամ Զարուհի Հովհաննիսյանն […]

Վտանգավորությունը հանցանք կատարած անձի համար մշտական բնութագրիչ չէ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից հաստատվել է, որ վտանգավորությունը հանցանք կատարած անձի համար մշտական բնութագրիչ չէ : Այդ իսկ պատճառով, անձի վտանգավորության հարցը քննարկելիս անհրաժեշտ է ստուգել, արդյոք հանցանք կատարելու պահին նրան բնորոշ վտանգավորության գործոնը շարունակական է, թե ոչ: Նույն մոտեցումը գործում է նաև հանցածին կարիքների գնահատման դեպքում, քանի որ երկուսի պարագայում էլ ժամանակի ընթացքում […]