Մայիսի 6–ին ԻՊԱՍ-ը 48 ահազանգ է ստացել

2013թ. մայիսի 6 «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը և «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն ԱԺ ընտրություններում դիտորդական աշխատանք չի տարել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեցին կազմակերպությունների ներկայացուցիչները: «Թրանսփարենսի ինթերնեյշնլ»–ի ղեկավար Վարուժան Հոկտանյանի խոսքով, իրենք զբաղվել են ընտրությունների էլեկտրոնային մոնիտորինգով, այսինքն` հետևել են ԿԸՀ-ի հրապարակած ընտրողների տվյալներին: «Քվեարկության օրը գրանցվել է «ուրվական» ընտրողների քվեարկություն: Մեր […]

Պատրաստ եմ ընտրության

Նպատակ հետապնդելով նպաստել ՀՀ ԱԺ 2012թ. ընտրությունների իրավական երաշխիքների իրացմանը՝ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն 2012 թվականի ապրիլից հունիս ամիսներին նախաձեռնել ու իրականացրել է «Պատրաստ եմ ընտրության» ծրագիրը «Տեղեկացի՛ր, եղի՛ր պաշտպանված, ընտրի՛ր ազատորեն» նշանաբանի ներքո՝ «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության և Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարության աջակցությամբ: Կազմակերպության հեռահար նպատակն էր ՀՀ-ում ընտրությունների իրավական […]

ԱԺ ընտրություններ

2012թ. մայիսի 6-ին ԻՊԱՍ-ն ԱԺ ընտրությունների ծրագրերի ժամանակ նաև խորհրդատվություն է տրամադրել ընտրողներին մի շարք հարցերի կապակցությամբ, պատրաստել և ԿԸՀ ու այլ պետական մարմիններին է ներկայացրել մի շարք դիմումներ՝ դրանով պաշտպանելով ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքը: Առաջին խումբ ահազանգերի ընթացքում քաղաքացիները հիմնականում ցանկանում էին իրազեկվել այլ վայրում գրանցված, սակայն փաստացի բնակության վայրում ընտրական իրավունքը իրականացնելու կարգի, […]

«ԱԺ ընտրությունների լուսաբանման իրավական ասպեկտը» թեմայով աշխատաժողով

Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ) «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության հետ սիրով հրավիրում է Ձեզ «ԱԺ ընտրությունների լուսաբանման իրավական ասպեկտը» մեկօրյա աշխատաժողովին: Աշխատաժողովի ընթացքում կներկայացվեն ընտրությունների ընթացքում թույլ տրվող առավել տիպական ընտրախախտումները, կպարզաբանվեն ՀՀ Ընտրական օրենսգրքի որոշ դրույթներ և նախընտրական քարոզչության կանոններ, ինչպես նաև անդրադարձ կկատարվի ընտրական գործընթացի լուսաբանման առանձնահատկություններին, լրագրողական հմտություններին և էթիկային: Աշխատաժողովները տեղի կունենան ապրիլի 25-ին և 27-ին […]