ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից 2013թ.-ին ներկայացված Արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ արտահերթ զեկույցի մեջ ամփոփված են 2013թ.-ին տեղի ունեցած Կոռուպցիոն մեխանիզմները, Դատավորների ճնշումները, արձանագրված խախտումները և երկակի ստանդարտները արդարադատության խորհրդում, արձանագրված խախտումները և երկակի ստանդարտները Վճռաբեկ դատարանում, Դատական համակարգի օրենսդրական խնդիրները: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույց արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ
Category: Մոնիթորինգ
Մոնիթորինգը սահմանվում է որպես իրավիճակի առաջընթացի պարբերական դիտարկում և գնահատում, որը հնարավորություն է տալիս շտկումներ կատարել:
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն պաշտպանում է այն մոտեցումը, որ մոնիթորինգը այն հիմնական միջոցն է, որը հնարավորություն է տալիս հասարակական կազմակերպություններին ապահովել իրավիճակի շարունական բարելավումը:
Կազմակերպության կողմից իրականացվել են դատարանի գործունեության և արդար դատաքննության իրավունքի մոնիթորինգ, դատախազության և նախաքննության մարմինների գործունեության մոնիթորինգ, նախընտրական և ընտրական գործընթացների մոնիթորինգ, անվտանգության ոլորտի մոնիթորինգ:
Կազմակերպության գործունեության շրջանակներում դատական մոնիթորինգը հանդիսանում է մոնիթորինգի առանցքային ոլորտներից մեկը: Դատական մոնիթորինգի միջոցով գնահատվում է ներպետական դատարանների կողմից արդար դատաքննության իրավունքի պաշտպանությունը միջազգային և ազգային չափանիշներին համապատասխան: Դատական մոնիթորինգը թույլ է տալիս գնահատել արդարադատության համակարգի գործունեությունը, բացահայտել բարեփոխումների կարիք ունեցող ոլորտները` միաժամանակ կանխորոշելով բարեփոխումների ուղղությունը:
Դատական համակարգի գործունեության մոնիթորինգին և գնահատմանը զուգահեռ կազմակերպության կողմից իրականացվել է նաև դատախազության և քննչական մարմինների գործունեության մոնիթորինգ:
Կազմակերպությունը իր գործունեության շրջանակներում իրականացրել է նախընտրական և ընտրական գործընթացների մոնիթորինգ նախագահական, խորհրդարանական, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների, հանրաքվեների ընթացքում:
Իրականացվել է նաև անվտանգության ոլորտի՝ զինված ուժերի, իրավապահ մարմինների, քրեակատարողական համակարգի գործունեության մոնիթորինգներ:
Կազմակերպությունը իրականացրել է ծրագրեր ուղղված՝ հանրային կառավարման բարեփոխումների գործընթացի նկատմամբ անկախ մոնիթորինգի մեխանիզմների ձևավորմանը:
Կազմակերպության կողմից իրականացվել է պետության կողմից միջազգային կառույցների առջև ստանձնած գործողությունների պլանի կատարման մոնիթորինգներ:
Ազատազրկված կանանց իրավունքները Հայաստանում
Հայաստանում ազատազրկված յուրաքանչյուր 10 կնոջից 8-ը մայր է, և կա երեխաների հետ տեսակցության խնդիր: Ազատազրկումը կանանց վրա ազդում է ավելի բացասաբար, քան տղամարդկանց. կանանց 80 տոկոսն ազատազրկումից հետո ունենում է հոգեկան առողջության խնդիրներ, նրանք ավելի շատ են ենթարկվում պիտակավորման, քան տղամարդիկ: Կալանավայրում ազատազրկված կանանց տղամարդիկ այցելում են ավելի քիչ, քան հակառակը: «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» […]
Հայաստանում ազատազրկված կանանց պաշտպանության արդյունավետության բարձրացում
2013թ հոկտեմբերի 15-ից «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը Քաունթերփարթ Ինթերնեյշնլ Հայաստանի և Նիդեռլանդների Արտաքին գործերի նախարարության Մատրա ծրագրի ֆինանսական աջակցությամբ աջակցությամբ սկսել է իրականացնել նոր ծրագիր` ուղղված Հայաստանում ազատազրկված կանանց պաշտպանության արդյունավետության բարձրացմանը: Ծրագրի շրջանակներում նախատեսվում էՄԱԿ-ի 65/229 բանաձևին համապատասխան օրենսդրական բարեփոխումների, և դրանց կիրառելիությունն ապահովող Միջազգային Բանտային Ռեֆորմի (Penal Reform International) ուղեցույցերի հիման […]
Խթանելով արդարադատությունը ՀՀ-ում՝ զինվորական հանցագործությունների գործերով
2013թ. հուլիսի 24-ին ժամը 11:00-ից մինչ 13:00-ը Բեսթ Վեսթերն Կոնգրես հյուրանոցում տեղի ունեցավ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի նախաձեռնած քննարկում-միջոցառումը նվիրված զինվորական հանցագործություններով դատական քննությունների մոնիթորինգին: Մոնիթորինգի արդյունքում ստացված տվյալները մշակվել ու ամփոփվել են ծրագրի հաշվետվություն-զեկույցում: Միջոցառման նպատակն էր զեկույցը ներկայացնել ոլորտի մասնագետներին, շահագրգիռ կազմակերպություններին ու լայն հասարակությանը: Զեկույցի և դրանում արծարծված խնդիրների շուրջ հնարավորիս […]
ԻՊԱՍ-ի իրավապաշտպան գործունեության 4 տարիները
Հուլիսի 2-ին լրացավ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի գործունեության 4 տարին: ԻՊԱՍ-ի գործունեությունը սկիզբ առավ իր պաշտոնական գրանցման պահից՝ 2009թ-ի հուլիսի 2-ին: «Երբ մենք ստեղծվեցինք դեռ չէինք պատկերացնում վերջնական արդյունքում ԻՊԱՍ-ը ինչ է դառնալու,- ասում է կազմակերպության հիմնադիր-նախագահ Սիրանուշ Սահակյանը,- կար միայն հստակ պատկերացում թե ինչ խնդիրներ ենք ուզում լուծել, կար Հայաստանում մարդու իրավունքների իրավիճակը […]