2018 թվականի հունվարի 1-ից «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը Բաց Հասարակություն Հայաստանյան հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ իրականացնում է «Դատական իշխանության անկախության երաշխավորումը Սահմանադրական փոփոխություններին համահունչ» ծրագիրը: Ծրագրի նպատակն է նպաստել ՀՀ-ում իրականացվող դատական բարեփոխումների արդյունավետությանը՝ օրենսդրության ուսումնասիրության և դատական իշխանության անկախությունը երաշխավորող մարմինների գործունեության մոնիթորինգի միջոցով: Ծրագիրը բաղկացած է երկու փուլից: Առաջին փուլում կազմակերպությունը իրականացրել […]
Category: Մոնիթորինգ
Մոնիթորինգը սահմանվում է որպես իրավիճակի առաջընթացի պարբերական դիտարկում և գնահատում, որը հնարավորություն է տալիս շտկումներ կատարել:
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն պաշտպանում է այն մոտեցումը, որ մոնիթորինգը այն հիմնական միջոցն է, որը հնարավորություն է տալիս հասարակական կազմակերպություններին ապահովել իրավիճակի շարունական բարելավումը:
Կազմակերպության կողմից իրականացվել են դատարանի գործունեության և արդար դատաքննության իրավունքի մոնիթորինգ, դատախազության և նախաքննության մարմինների գործունեության մոնիթորինգ, նախընտրական և ընտրական գործընթացների մոնիթորինգ, անվտանգության ոլորտի մոնիթորինգ:
Կազմակերպության գործունեության շրջանակներում դատական մոնիթորինգը հանդիսանում է մոնիթորինգի առանցքային ոլորտներից մեկը: Դատական մոնիթորինգի միջոցով գնահատվում է ներպետական դատարանների կողմից արդար դատաքննության իրավունքի պաշտպանությունը միջազգային և ազգային չափանիշներին համապատասխան: Դատական մոնիթորինգը թույլ է տալիս գնահատել արդարադատության համակարգի գործունեությունը, բացահայտել բարեփոխումների կարիք ունեցող ոլորտները` միաժամանակ կանխորոշելով բարեփոխումների ուղղությունը:
Դատական համակարգի գործունեության մոնիթորինգին և գնահատմանը զուգահեռ կազմակերպության կողմից իրականացվել է նաև դատախազության և քննչական մարմինների գործունեության մոնիթորինգ:
Կազմակերպությունը իր գործունեության շրջանակներում իրականացրել է նախընտրական և ընտրական գործընթացների մոնիթորինգ նախագահական, խորհրդարանական, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների, հանրաքվեների ընթացքում:
Իրականացվել է նաև անվտանգության ոլորտի՝ զինված ուժերի, իրավապահ մարմինների, քրեակատարողական համակարգի գործունեության մոնիթորինգներ:
Կազմակերպությունը իրականացրել է ծրագրեր ուղղված՝ հանրային կառավարման բարեփոխումների գործընթացի նկատմամբ անկախ մոնիթորինգի մեխանիզմների ձևավորմանը:
Կազմակերպության կողմից իրականացվել է պետության կողմից միջազգային կառույցների առջև ստանձնած գործողությունների պլանի կատարման մոնիթորինգներ:
Զեկույց «Միասին հանուն մարդու իրավունքների 2016, Միջազգային համագործակցություն հանուն մարդու իրավունքների»
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակության կազմակերպությունների խնդրանքով Միջազգային համագործակցություն հանուն մարդու իրավունքների կազմակեպությունը փաստահավաք առաքելության խումբ էր ուղարկել Հայաստան 2016 թվականի հուլիսի 28-ից օգոստոսի 1-ը ներառյալ հետաքննելու Երևանում տեղի ունեցող խաղաղ ցույցերի մասնակիցներին ցրելու նպատակով ՀՀ ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառումը: Առաքելության ներկայացուցիչները հարցազրույցներ են վերցրել տուժվածներից, լրագրողներից, փաստաբաններից, ինչպես նաև ՔԿՀ ներկայացուցիչներից, ովքեր ուղղակիորեն և […]
ԵԱՀԿ-ն և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները Սկոպյեում կիսում են դատական մոնիթորինգի լավագույն փորձը
2017 թվականի ապրիլի 24-ից 26-ը ընկած ժամանակահատվածում Մակոդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում տեղի է ունեցել ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի կողմից կազմակերպած ԵԱՀԿ Դատական Մոնիթորինգի տարեկան հերթական հանդիպումը, որին մասնակցում էին 29 քաղաքացիական հասարակության կազմակերպություններ և ոլորտում հայտնի մասնագետներ: Միջոցառմանը ներկա ընդհանուր թվով 54 մասնակիցները՝ 34 կին և 20 տղամարդ, քննարկում էին դատարանի, դատական […]
Անմարդկային պահման պայմաններ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում
ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների Խմբի անդամները 2016 թվականի դեկտեմբերի 13-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ այցելության ժամանակ, ի թիվս այլ խցերի, ուսումնասիրել են ՔԿՀ-ի ստորին հարկում գտնվող խցերից մեկի պայմանները։ Դիտորդների Խումբը թիվ N խցում արձանագրել են սանիտարահիգիենիկ պայմանների անմխիթար վիճակ, մասնավորապես՝ անզեն աչքով նկատելի էին բազմաթիվ խավարասերներ, որոնք […]
Տեղի ունեցավ «Ձևավորել ապացույցների վրա հիմնված շահերի պաշտպանություն հանուն իրավունքի գերակայության և արդյունավետ կառավարման» ծրագրի ամփոփիչ կոնֆերանսը
2016թ. նոյեմբերի 16-ին, Կոնգրես հյուրանոցում կայացավ Ձևավորել ապացույցների վրա հիմնված շահերի պաշտպանություն հանուն իրավունքի գերակայության և արդյունավետ կառավարման» ծրագրի ամփոփիչ կոնֆերանսը: Բացման խոսքում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Եժի Մարեկ Նովակովսկին ներկայացրեց Վիշեգրադ միջազգային հիմնադրամի և V4 երկրների գործունեությունը և կարևորեց համագործակցությունը Հայաստանի հետ, նման ծրագրերի իրականացման միջոցով: Այնուհետ, ողջույնի խոսքով հանդես եկավ նաև […]
Զեկույց «2015 թվականի հանրաքվեի չարաշահումների փաստագրում»
Սույն զեկույցը պատրաստվել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի կողմից «Բաց հասարակության հիմնադրամներ» Հայաստան կազմակերպության աջակցությամբ : Զեկույցի նպատակն է՝ ներկայացնել 2015 թվականի դեկտեմբերի 6-ին հանրաքվեի ընթացքում տեղի ունեցած ընտրական խախտումների փաստերը, մասսայականությունը, դրսևորումերի տեսակները, ինչպես նաև իրավապահ մարմինների’ պատասխանատու այլ մարմիններիև դատարանների վերաբերմունքը խախտումների արձանագրման և իրավական գնահատականի տրման գործընթացում: Զեկույց 2015 թվականի հանրաքվեի […]
Զեկույց «Մարդու իրավունքների բյուջետավորումը ՀՀ քրեակատարողական հիմնարկներում»
Զեկույցը պատրաստվել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից: Սույն հետազոտությունը հանդիսանում է «Կանանց իրավունքներն Աբովյան քրեակատարողական հիմնարկում» զեկույցի մի մասը: Այն նպատակ է հետապնդում գնահատել ազատազրկված անձանց իրավունքների պաշտպանությունը պետության կողմից մշակվող և իրականցվող քաղաքականության արդյունավետության և դրան համապատասխան ֆինանսական հատկացումների տեսանկյունից: Մարդու իրավունքների բյուջետավորումը ՀՀ քրեակատարողական հիմնարկներում
Տեղեկատվություն «ՀՀ 2015 թ. Սահմանադրական բարեփոխումների ընթացքի վերաբերյալ»
Հայաստանի Հանրապետության 2015 թվականի Սահմանադրական բարեփոխումների ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն
Դատական մոնիթորինգ
Դատական մոնիթորինգի ծրագրերը հանդիսանում են Կազմակերպության առանցքային գործունեությունը: Դատական մոնիթորինգը ծառայում է քաղաքացիական հասարակության համար որպես հզոր գործիք, որը հնարավորություն է տալիս գնահատել դատական պրակտիկայի համապատասխանությունը արդար դատաքննության միջազգային և ազգային չափանիշներին: Գործունեության այս ձևաչափը թույլ է տալիս գնահատել արդարադատության համակարգի գործունեությունը, բացահայտել բարեփոխումների կարիք ունեցող ոլորտները` միաժամանակ կանխորոշելով բարեփոխումների ուղղությունը: Միևնույն ժամանակ, դատական մոնիթորինգը […]
Մասնակցություն Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների պլանի 14-րդ հանդիպմանը
2014 թվականի հոկտեմբերի 8-10-ը Փարիզում տեղի ունեցավ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD)` Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հակակոռուպցիոն ցանցի շրջանակներում կազմակերպված Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների պլանի 14-րդ հանդիպումը: Հայաստանի հակակոռուպցիոն գործողությունների պլանի երրորդ մոնիթորինգային զեկույցի քննարկմանն ու ընդունմանը որպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ մասնակցել է նաև “Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների” ՀԿ-ն` հանձին կազմակերպության աշխատակից Հասմիկ Հարությունյանի: […]