Հայաստան 2017թ. միջոցառումները. Human rights watch

Խորհրդարանական ընտրությունները, որոնք առաջինն էին երկիրը նախագահականից խորհրդարանական համակարգի տանող 2015 թվականի սահմանադրական փոփոխություններից հետո, չկարողացան բարելավել հանրության վստահությունը ընտրական համակարգի հանդեպ: Խախտումների մասին հնչող հայտարարությունների պայմաններում՝ իշխող Հանրապետական կուսակցությունը գերակշիռ ձայներ ստացավ քվեարկության ժամանակ: Իշխանությունները չկարողացան պատասխանատվության ենթարկել 2016 թվականի հուլիսին Երևանում, հիմնականում խաղաղ ցույցերի ընթացքում, ցուցարարների և լրագրողների նկատմամբ անհամաչափ ուժի կիրառման համար […]

Հայտարարություն լրագրողների նկատմամբ բռնությունների վերաբերյալ

Մայիսի 14-ին՝ Երեւանի ավագանու ընտրությունների օրը, արձանագրվել է լրագրողների նկատմամբ բռնությունների 2 և տարատեսակ խոչընդոտումների 4 դեպք։ Մասնավորապես, մայրաքաղաքի Նար-Դոս փողոցում տեղակայված Հանրապետական կուսակցության շտաբում հարձակվել են «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Սիսակ Գաբրիելյանի վրա, քաշքշել ու հարվածել նրան։ Իսկ Էրեբունի վարչական շրջանում գտնվող թիվ 64 դպրոցում (10/29 ընտրատեղամաս) բռնություն է կիրառվել «Armtimes.com» լրատվական կայքի թղթակից Տաթև […]

ՀՀԿ շտաբներից մեկում բռնություն են գործադրել «Ազատության» լրագրողի նկատմամբ

Նար-Դոս փողոցում տեղակայված Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) շտաբներից մեկում հարձակվել են «Ազատության» լրագրող Սիսակ Գաբրիելյանի վրա, խոչընդոտել նրա աշխատանքը, քաշքշել ու հարվածել նրան։ Լրագրողը նկատել է, որ շտաբ են բերում մի շարք քաղաքացիների, մի քանի րոպե հետո նրանք դուրս են գալիս, առանձնանում շտաբի մոտակայքում։ Լրագրողը տեսել է, թե ինչպես է շտաբից դուրս եկած քաղաքացիներից մեկը պայուսակից […]

Հելսինկյան ասոցիացիայի հայտարարությունը՝ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ տեղի ունեցած բռնությունների մասին

Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ-ն խստորեն դատապարտում է 2017 թվականի մայիսի 14-ին Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ տեղի ունեցած բռնությունները, մասնավորապես ԱԺ պատգամավոր, Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի և նրա դստեր՝ Լիլիթ Դրամփյանի, ինչպես նաև լրագրողների նկատմամբ ընտրական տեղամասերում և ՀՀԿ-ի շտաբներում կիրառված բռնությունները: Անընդունելի ենք համարում ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցչի կանխակալ  հայտարարությունը, որով Զարուհի Փոստանջյանի նկատմամբ […]