08.09.2020 Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների՝ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի, Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության և Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի կողմից պատրաստվել և ներկայացվել են առաջարկություններ կամավորական աշխատանքը կանոնակարգող իրավակարգավորումների վերաբերյալ։ Փաստաթուղթը մասնավորապես առաջարկում է կամավորական գործունեության (աշխատանքի) հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավադրույթները նախատեսել ՀՀ աշխատանքային նոր […]
Category: Օրենսդրական նախաձեռնություններ և քաղաքականության փաստաթղթեր
Կազմակերպության կողմից ներկայացվել են օրենսդրական փոփոխությունների առաջարկներ այլընտրանքային կարծիքներ և դիտարկումներ մարդու իրավունքներին առնչվող օրենքի նախագծերի վերաբերյալ:
Կազմակերպության մասնագետները իրավունքների պաշտպանության տարբեր ոլորտների հետազոտական ծրագրերի շրջանակներում իրականացրել են տվյալ ոլորտը կարգավորող ՀՀ օրենսդրության վերլուծություն, ինչպես նաև ուսումնասիրել են միջազգային լավագույն փորձը, որի արդյունքների համադրության հիման վրա մշակվել են կազմակերպության՝ տվյալ ոլորտին վերաբերելի օրենսդրական բարեփոխումների առաջարկները:
Կազմակերպությունը օրենսդրական փոփոխությունների առաջարկներ է մշակել ՀՀ վարչական արդարադատության, ՀՀ քրեական արդարադատության, ՀՀ պաշտպանության իրավունքը կարգավորող օրենսդրության, ՀՀ ընտրական օրենսդրության, ՀՀ դատական օրենսգրքի, ՀՀ հասարակական կազմակեպությունների մասին օրենքի, ՀՀ պատժից պայմանական վաղաժամկետ ազատման օրենքի, ՀՀ զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործությունների, արտագնա դատական նիստերի, աշխատանքի վայրում առողջությանը պատճառված վնասի և դրա դիմաց փոխատուցման իրավունքի իրացման, քաղաքացիության իրավունքի, ՀՀ-ում հոգեկան խանգարման հետևանքով անձին անգործունակ ճանաչելու ինստիտուտի օրենսդրական կարգավորման, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց փորձաքննության իրականացման վերաբերյալ և այլն:
Կազմակերպությունը աշխատանք է ծավալել պրոբացիոն ծառայության, պայմանական վաղաժամկետ ազատման, ծանր հիվանդության հիմքով պատժի կրումից ազատման, Հայաստանում անչափահասների գործերով արդարադատության հարցերի և քրեակատարողական ոլորտին առնչվող այլ հարցերի շուրջ:
Կազմակերպությունը հատուկ կարծիքներ է ներկայացրել ՀՀ հասարակական կազմակերպությունների մասին օրենքի նախագծի, ՀՀ Դատական օրենսգրքի, ՀՀ Դատախազության մասին օրենքի, ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության, ՀՀ Քրեակատարողական հիմնարկներում բժշկական ծառայությունների արդիականացման հայեցակարգին հավանություն տալու մասին արձանագրային նախագծի վերաբերյալ, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողության իրականացման կարգի և դիտորդների խմբի կազմը սահմանելու մասին փոփոխությունների վերաբերյալ, քաղաքացուն անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու վերաբերյալ, ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմ հասարակական կազմակերպությունների ներգրավման և ռոտացիայի կարգը սահմանելու մասին ՀՀ վարչապետի որոշման նախագծի, ՀՀ Կառավարության Հանրապետական գործադիր մարմինների կողմից մշակված կամ նրանց առաքված տեղեկատվության գրանցման, դասակարգման և պահպանման, ինչպես նաև տեղեկատվության կամ դրա կրկնօրինակի տրամադրման կարգը սահմանելու մասին և այլն:
ԱՌԱՋԱՐԿՆԵՐ «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ
2020թ. հունիսի 31-ին ՀՀ արդարադատության նախարարության կողմից հանրային քննարկման է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերը, որոնցով նախատեսվում է ստեղծել մասնագիտացված հակակառուպցիոն դատարան, նախատեսվում են դատարանի դատավորների ընտրության և նշանակման կարգը, վարձատրության չափը և այլ կարգավորումներ: Նախագծերի վերաբերյալ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ […]
Նկատառումներ եվ առաջարկներ «Հայաստանի Հանրապետության փաստահավաք հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի եվ հարակից օրենքների նախագծերի վերաբերյալ
2020թ. մայիսի 26-ին ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել է «Հայաստանի Հանրապետության փաստահավաք հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Նախագծի վերաբերյալ Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի Արդարադատության խմբի կողմից պատրաստվել է առաջարկների ու նկատառումների փաթեթ, որոնք վերաբերում են փաստահավաք հանձնաժողովի հիմնական գործառույթներին և իրավասություններին, հանձնաժողովի անդամ առաջադրելու կարգին և օրենքի նոր նախագծի մի շարք այլ կետերին: Փաստաթուղթը պատրաստվել է […]
Կարծիք «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծի վերաբերյալ
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն պատրաստել է Կարծիք 2020թ. Մարտի 29-ին ՀՀ կառավարության կողմից Ազգային Ժողով ներկայացված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ: Սույն օրինագիծը Հայաստանում մարտի 16-ից հայտարարված արտակարգ դրության համատեքստում լուրջ սահմանափակումներ նախատեսող օրենքի փոփոխություններից հերթականն է: Օրենքի նախագծով նախատեսվում են անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր եւ ընտանեկան […]
Ուսումնասիրություն ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի առանձին դրույթների վերաբերյալ
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն պատրաստել է ուսումնասիրություն ՀՀ կառավարության կողմից շրջանառության մեջ դրված «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի առանձին դրույթների վերաբերյալ:Նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունվել է ՀՀ ազգային ժողովի կողմից: Ուսումնասիրությունը ուղղված է Նախագծով առաջարկվող որոշ կարգավորումների ուսումնասիրությանն ու դրանց բարելավման ուղղությամբ առաջարկությունների ներկայացմանը: Ուսումնասիրություն ՀՀ […]
ՀՀ ոստիկանության բարեփոխումների 2020-2022 թվականների ռազմավարության վերաբերյալ առաջարկ
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ կողմից ներկայացվել են առաջարկություններ 2020թ. փետրվարի 10-ին ՀՀ արդարադատության նախարարության կողմից իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակված «ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարության և դրանից բխող 2020-2022թթ. գործողությունների ծրագրի» նախագծի վերաբերյալ: 1. ՀՀ արդարադատության նախարարության կողմից ներկայացված ՀՀ ոստիկանության բարեփոխումների 2020-2022թթ. ռազմավարությամբ առաջարկվում է ստեղծել ներքին գործերի նախարարություն, որի կազմում կգործի […]
Առաջարկներ «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ
ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել է «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի վերաբերյալ առկա են հետևյալ նկատառումները․ 1․ Հակակոռուպցիոն կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) նախագահի նշանակման, ազատման, գործունեության հաշվետվողականության վերաբերյալ իրավական մեխանիզմներ․ Ներկայացված նախագծի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Կոմիտեի նախագահին նշանակում է ՀՀ վարչապետը 8 տարի ժամկետով՝ օրենքով սահմանված մրցույթով անցած թեկնածուներից։ Սկզբունքորեն չառարկելով վարչապետի կողմից […]
Կարծիք «Հասարակական կազմակերպությունների» մասին ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ
2019թ. սեպտեմբերի 14-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ կողմից պատրաստվել և ներկայացվել է կարծիք 2019թ. օգոստոսի 30-ին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից հանրային քննարկման ներկայացված «Հասարակական կազմակերպությունների» մասին ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ: Նախագծով նախատեսվում է փոփոխություններ կատարել «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ Օրենքի 24-րդ հոդվածում՝ բոլոր հասարակական կազմակերպությունների համար սահմանելով […]
ԻՊԱՍ-ի կարծիքը «ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023թթ. ռազմավարության» վերաբերյալ
2019թ. սեպտեմբերի 10-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ կողմից պատրաստվել և ներկայացվել է կարծիք 2019թ. օգոստոսի 26-ին ՀՀ արդարադատության նախարարության կողմից իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակված «ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի» վերաբերյալ: Կազմակերպությունը բարձր է գնահատում ՀՀ ԱՆ պատրաստակամությունը […]
ԻՊԱՍ-ի կարծիքը «Հասարակական կազմակերպությունների» մասին ՀՀ օրենքի փոփոխությունների նախագծով սահմանված ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ
2014 թվականին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն հանդես էր եկել կարծիքով՝ ուղղված նույն թվականին նախատեսված «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների նախագծի վերաբերյալ: Կազմակերպությունը վերստին հաստատում է իր դիրքորոշումը, որ «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ Օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի, 3-րդ մասի 2-րդ կետի փոփոխությունները հակասում են միավորումների ազատության վերահսկողության համաչափության պահանջներին և հանդիսանում է միջամտություն […]