Հակիրճ ամփոփում 2014 թվականի հունիսի 23-ին ոստիկանության կողմից քաղաքացիների նկատմամբ դրսեւորած գործողությունների մասին

2014 թվականի հունիսի 23-ին ժամը 12:30-ի սահմաններում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի մոտ (Սարյան 22) էլեկտրաէներգիայի սպասվող թանկացման դեմ մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա էին կազմակերպել: Բողոքի ակցիային մասնակցում էին շուրջ 30 քաղաքացի: Ինչպես հաղորդել է ՍիվիլՆեթի թղթակիցը, ոստիկանները փակել են Սարյան-Ֆրիկ փողոցների խաչմերուկը` արգելելով ակցիայի մասնակիցներին մոտենալ շենքին, քանի որ ոստիկանների պնդմամբ` ՀԾԿՀ շենքը […]

ԻՊԱՍ-ի հայտարարությունը ոստիկանության գործողությունների վերաբերյալ

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը իր մտահոգությունն է հայտնում ոստիկանության կողմից խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ դրսևորած անահամաչափ ուժի, բռնությունների, քաղաքացիների խաղաղ հավաքի իրավունքի ոչ իրավաչափ միջամտության և քաղաքացիներին անօրիական կարգով բերման ենթարկելու կապակցությամբ: Կազմակերպությունը հիշեցնում է, որ յուրաքանչյուր ոք խաղաղ հավաքների իրավունք ունի, և այդ իրավունքի իրացումը երաշխավորված է նաև Հայաստանի Հանրապետության կողմից: Հավաքների […]

Քաղաքացիական նախաձեռնության պահանջը

ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին Նախաձեռնող խմբի պահանջը ՀՀ ոստիկանությանն ու ՀՀ Դատախազությանը 2013 թվականի հուլիսի 20-ից օգոստոսի 26-ը Երևան քաղաքում հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ խաղաղ հավաքների իրենց իրավունքի իրացման միջոցով դրսևորվեց հասրակական նախաձեռնություն, որը պահանջ առաջադրեց վերջ տալ անօրինականություններին: Նշված ժամանակահատվածում ոստիկանությունը խաղաղ հավաքների մասնակիցների նկատմամբ ձեռնարկեց որոշակի միջոցառումներ […]

Բողոքի ակցիա ոստիկանական բռնությունների և անօրինականությունների վերաբերյալ

2013թ. Օգոստոսի 27-ին ՀՀ ոստիկանության Գլխավոր մասնաշենքից՝ Նալբանդյան փողոցից, սկսվեց քաղաքացիների բողոքի ակցիա, որի միջոցով քաղաքացիները բարձրաձայնում էին Երևանի քաղաքապետարանի տարածքում և օգոստոսի 24-ին Կոմիտասի պողոտայում տեղի ունեցած ոստիկանական բռնությունների և անօրինականությունների վերաբերյալ: Ակտիվիստները բարձրախոսով հայտարարեցին, որ իրենք նամակ են հանձնելու ՀՀ ոստիկանապետին և գլխավոր դատախազությանը, որում իրենք ներկայացրել են ոստիկանների կողմից կատարված գործողությունները օգոստոսի […]

Տեղեկանք «2013 թվականի հուլիսի 20-օգոստոսի 26-ը Երևան քաղաքում խախաղ հավաքների մասնակիցների նկատմամբ ոստիկանության կողմից դրսեւորած անհամաչափ սահմանափակումների եւ վերաբերմունքի վերաբերյալ»

Տեղեկանքը պատրաստվել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի կողմից: Տեղեկանքում ներկայացված է 2013 թվականի հուլիսի 20-օգոստոսի 26-ը Երևան քաղաքում հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի կարծիք արտահայտող նախաձեռնության և առանձին ակտիվիստների նկատմամբ ոստիկանության կողմից դրսևորած անհամաչափ սահմանափակումները և վերաբերմունքը: Տեղեկանք 2013 թվականի հուլիսի 20-օգոստոսի 26-ը Երևան քաղաքում խախաղ հավաքների մասնակիցների նկատմամբ ոստիկանության կողմից դրսեւորած անհամաչափ սահմանափակումների եւ […]

Ոստիկանության «կլոր սեղան»

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի նախագահ Սիրանուշ Սահակյանը մարտի 18-ին մասնակցեց ՀՀ ոստիկանությունում կազմակերպված «Կլոր սեղան» քննարկմանը: Քննարման նյութն էր մարտի 14-ին Մաշտոցի պողոտային հարակից պուրակում տեղի ունեցած միջադեպը, որի ընթացքում ոստիկանության կողմից ձեռնարկված գործողությունները տարբեր գնահատականների էին արժանացրել մի շարք հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների, կուսակցությունների ներկայացուցիչների կողմից: «Կլոր սեղանը» նպատակ ուներ բարձրացնել հասարակության իրազեկվածության […]