18-ամյա Ռոբերտ Ֆ.-ն պնդում է, որ ոստիկանական գործողությունների հետեւանքով խախտվել են իր իրավունքները։ «Էկո բազմազանություն» նախաձեռնության անդամ Ռոբերտը մեկն է այն ակտիվիստներից, ում ոստիկանները բերման են ենթարկել, երբ մասնակցել է Ամուլսարի համար ակցիաներին։ «Ա1+»-ի հետ զրույցում Ռոբերտը պատմում է, որ իր իրավունքները խախտվել են ոչ միայն բերման ենթարկվելիս, այլ նաև բաժանմունքում: Օգոստոսի 6-ին՝ երեկոյան ժամը […]
Category: Իրավապահ մարմիններ
Իրավապահ մարմիններ/Ոստիկանություն
Անվտանգության ոլորտին ուղղված նախաձեռնությունների շարքում կազմակերպությունը մշտապես հանդես է եկել ոստիկանության գործունեության մոնիթորինգի, գործունեության բարեփոխումների գնահատականներով, որտեղ ներկայացվել են ոստիկանության համակարգում առկա խնդիրները և դրանց ուղղված լուծումները:
Իրավապահ մարմինների գործունեության ոլորտում մարդու իրավունքների պատպանությունն ապահովելու նպատակով կազմակերպությունը նախաձեռնել է դատական գործեր: Կազմակերպությունը ստանձնել է խաղաղ հավաքների ընթացքում ոստիկանության անօրինական գործողություններից տուժած քաղաքացիների, լրագրողների, ակտիվիստների իրավական պաշտպանություն, մասնավորապես՝ 2017թ. հուլիսի 17-30-ը ընկած ժամանակահատվածում «Սարի թաղում» տեղի ունեցած հավաքների, 2015 թ. Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ իրականացվող «Էլեկտրիկ Երևան» շարժման, խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողների պաշտպանությունը:
Վարչական դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Լևոն Բարսեղյանի նկատմամբ ոստիկանության ծառայողների կողմից կիրառված գործողությունները
2020 թ. փետրվարի 17-ին ՀՀ վարչական դատարանը (նախագահությամբ դատավոր էդվարդ Նահապետյանի) վճիռ է կայացրել՝ բավարարելով Լևոն Բարսեղյանի հայցն ընդդեմ ՀՀ Ոստիկանության` ոստիկանների գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին: Լևոն Բարսեղյանի շահերը դատարանում ներկայացրել են Հայկուհի Հարությունյանը և Նինա Հակոբյանը: Ոստիկանությանգործողությունները. 2016թ. հուլիսի 17-ին Երևան մեկնելու ճանապարհին Լևոն Բարսեղյանի մեքենան կանգնեցվել է Արագածոտնի մարզային վարչության աշխատակիցների […]
Ոստիկանության բարեփոխումների 2020-2022 թթ. ռազմավարության թույլ և ուժեղ կողմերը» թեմայով քննարկում
2020 թ. փետրվարի 22-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Արաքս Մելքոնյանը, որպես բանախոս մասնակցել է «Ոստիկանության բարեփոխումների 2020-2022 թթ. ռազմավարության թույլ և ուժեղ կողմերը» թեմայով քննարկմանը։ Արաքս Մելքոնյանը դրական է գնահատել ոստիկանությունը խորհրդարանական վերահսկողության ենթարկելուն ուղղված քայլերը, միաժամանակ կարևորել է քաղաքացիական հասարակության ինստիտուցիոնալ վերահսկողության ապահովման անհրաժեշտությունը, ինչպիսի պրակտիկա սահմանված է այլ նախարարություններում, օրինակ՝ Արդարադատության նախարարության […]
Հերթական բռնության դեպքը ոստիկանությունում
2019 թ. հոկտեմբերի 4-ի կեսգիշերին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների»՝ այդ ժամանակ գործող ՀԿ նախագահ, փաստաբան Հայկուհի Հարությունյանը ահազանգ է ստացել այն մասին, որ թվով 5 անձինք (Խ. Ս, Ա. Ս., Ս. Ս., Ս. Լ) հարկադրաբար տեղափոխվել են ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Մասիսի բաժին: Հ. Հարությունյանը ժամանել է ոստիկանության բաժանմունք, որտեղ պարզ է դարձել, որ […]
Կոչ՝ մարդու իրավունքների պաշտպանության պարտավորությունների կատարումը ապահովվելու վերաբերյալ
2019թ.-ի նոյեմբերի մեկին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն դիմում-առաջարկով դիմել է ՀՀ Ազգային ժողովի նախագահին, խմբակցություններին, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովին, ՀՀ Կառավարությանը, Մարդու իրավունքների պաշտպանին: Կազմակերպությունը առաջարկել է կազմակերպել խորհրդարանական լսումներ 2015 թվականի հունիսի 23-ին, 2016 թվականի հուլիսի 17-30-ին, 2018 թվականի ապրիլի 16-23-ին տեղի ունեցած մարդու […]
Հետհեղափոխական Հայաստան. ոստիկանության բարեփոխումների տեսլականը և օրակարգը» թեմայով քննարկում
2019թ. հոկտեմբերի 22-ին տեղի է ունեցել «Հետհեղափոխական Հայաստան. ոստիկանության բարեփոխումների տեսլականը և օրակարգը» թեմայով քննարկում, որի ընթացքում իր դիտարկումներն է ներկայացրել նաև «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանը : Իր ելույթում Հայկուհի Հարությունյանը նշել է, որ ոստիկանության և առհասարակ իրավապահ մարմինների բարեփոխումների կոնցեպտը առանցքային է ոչ միայն քաղաքականության կամ ծրագրերի բարեփոխումների մակարդակում, այլ […]
2016թ. հուլիսի 29-ին Սարի թաղում ոստիկանության գործողություններից տուժած անձանց վերաբերյալ կասեցված քրեական գործը վերսկսվել է
2019թ. օգոստոսի 30-ին ստացված գրությամբ Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացրել է, որ 2019թ. օգոստոսի 6-ին վերսկսել է 2016թ.-ի «Սարի Թաղ» թաղամասում տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում ոստիկանության գործողություններից տուժած անձանց վերաբերյալ հարուցված թիվ 61205016 քրեական գործով վարույթը: Առաջին անգամ քրեական գործով վարույթը կասեցվել է 2018թ. սեպտեմբերի 24-ին՝ «որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձը հայտնի չլինելու» հիմնավորմամբ: Վարույթն իրականացնող […]
ՀՔԾ-ն երկրորդ անգամ է կասեցրել 2018թ. ապրիլի 16-ից ապրիլի 23-ը ՀՀ-ում կայացած հավաքների ընթացքում ոստիկանության գործողություններից տուժած անձանց վերաբերյալ հարուցված քրեական գործը
2019 թվականի օգոստոսի 9-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը երկրորդ անգամ կասեցրել է 2018թ. ապրիլի 16-ից ապրիլի 23-ը ՀՀ-ում կայացած հավաքների ընթացքում ոստիկանության գործողություններից տուժած անձանց վերաբերյալ հարուցված թիվ 62212818 քրեական գործով վարույթը: Առաջին անգամ քրեական գործի վարույթը կասեցվել էր 2018թ. նոյեմբերի 16-ին, և մոտ 8 ամիս անց ՀՀ ՀՔԾ-ն կասեցման որոշումը վերստին հիմնավորել է նույն փաստարկով, այն […]
ՀՔԾ-ն կրկին կասեցրել է «Էլեկտրիկ Երևանի» առնչությամբ վերսկսված քրեական գործը
2019 թվականի հուլիսի 26-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը երկրորդ անգամ կասեցրել է 2015թ. հունիսի 23-ին էլեկտրաէներգիայի սակագինը թանկացնելու դեմ «Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնության կողմից իրականացված նստացույցի ժամանակ ոստիկանության գործողություններից տուժած քաղաքացիների վերաբերյալ հարուցված թիվ 62217915 քրեական գործով վարույթը: Առաջին անգամ քրեական գործով վարույթը կասեցվել է 2019թ. մարտի 4-ին, և մոտ 5 ամիս անց ՀՀ ՀՔԾ-ն […]
ՔՀԿ-ների հայտարարությունը օգոստոսի 19-ին ՀՀ ոստիկանության կողմից խաղաղ հավաքների իրավունքի ոտնահարման կապակցությամբ
2019թ. օգոստոսի 19-ին, առաջին անգամ՝ 2018թ. հեղափոխությունից ի վեր Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցան հավաքների ազատության լրջագույն և ծավալուն ոտնահարումներ, ինչի կապակցությամբ անհրաժեշտ է, որ երկրի ղեկավարությունը տա իր գնահատականը և վերանայի գործող պրակտիկան: 2019թ. օգոստոսի 19-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն իրականացնում էին խաղաղ հավաք՝ իրենց աջակցությունն արտահայտելու Ամուլսարի հանքավայրի շահագործման դեմ պայքարի դուրս եկած Ջերմուկի և […]