2020թ.-ի հուլիսի 1-ին ՀՀ արդարադատության նախարարի որոշման համաձայն՝ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավաբան Նինա Հակոբյանը ընդգրկվել է «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրի» համակարգող խորհրդի կազմում: Աղբյուրը՝ http://moj.am/announcements/view/article/689
Category: Մարդու իրավունքներ
Մարդու իրավունքներ
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն մշտապես ակտիվ գործունեություն է ծավալում՝ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում քաղաքացիներին անվճար իրավական խորհրդատվություն տրամադրելու, տարբեր խմբերի շրջաններում մարդու իրավունքների դասընթացներ կազմակերպելու, ներպետական դատական ատյաններում, Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում քաղաքացիների շահերը պաշտպանելու միջոցով:
Կազմակերպությունը պաշտպանում է այն մոտեցումը, որ մարդու իրավունքները պետք է պաշտպանել մարդու իրավունքների ու հիմնական ազատությունների նկատմամբ համընդհանուր հարգանքի ձևավորման ու դրանց պահպանման միջոցով:
Այս առնչությամբ կազմակերպությունը իրականացնում է երեխաների, զինծառայողների, ազատությունից զրկված անձանց, դատավարության մասնակիցների՝ ամբաստանյալ, տուժող, վկա, իրավապահ մարմինների կողմից, ինչպես նաև փակ և կիսափակ հաստատություններում բռնության ենթարկված անձանց, հաշմանդամություն ունեցող անձանց, սահմանափակ գործունակ և անգործունակ ճանաչված անձանց իրավունքների պաշտպանություն:
ԻՊԱՍ-ի կողմից մարդու իրավունքների ոլորտում իրականացված ծրագրերի արդյունքում ձեռնարկվել են քայլեր՝ ուղղված հավաքների ազատության վերաբերյալ խախտումների բացահայտմանը, խոշտանգումների անմարդկային վերաբերմունքի փաստագրմանը, ոստիկանության բռնի գործողություններից տուժած քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը, արդար դատաքննության գործընթացների բարելավմանը և այլն:
Կազմակերպության փորձագետների կողմից պատրաստվել են մարդու իրավունքների վիճակը ներկայացնող այլընտրանքային զեկույցներ, տեղեկանքներ, իրականացվել են օրենսդրական վերլուծություններ և հետազոտություններ, որոնք հնարավորություն են ընձեռել՝ միջազգային փորձի լավագույն ուսումնասիրության հիման վրա վերհանել օրենսդրական կարգավորման թերությունները և բացերը՝ ներկայացնելով առաջարկությունների փաթեթ:
Կազմակերպությունը իր ակտիվ մասնակցությունն է ունեցել արդարադատության ու մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող քաղաքականության մշակմանը:
ԵԽ Նախարարների կոմիտեի որոշումը «Մ. Սաղաթելյանն ընդդեմ ՀՀ» գործով
2020թ, հունիս 4-ին ԵԽ Նախարարների կոմիտեն հրապարակել է «Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ ՀՀ» գործով որոշումը։ 2020թ. մայիսի 6-ին հրապարակվել էին այս գործով ԲՀՀ-Հայաստանի, Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ-ի, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի, Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի և Հայաստանի հելսինկյան կոմիտեի դիտարկումները և կառավարության պատասխանները։ Դիտարկումները ներկայացվել էին Վճիռների կատարման և բարեկամական կարգավորումների պայմանների վերահսկողության […]
Տեղեկանք «Արտակարգ դրության ազդեցությունը աշխատանքային և սոցիալական իրավունքների վրա և դրա հետևանքների չեզոքացմանն ուղղված միջոցառումները»
Սույն տեղեկանքը պատրաստվել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավաբաններ Նինա Հակոբյանի և Անահիտ Մկրտչյանի կողմից: ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրության հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց շրջանում առաջացել են աշխատանքային և քաղաքացիաիրավական այլ իրավահարաբերություններից ծագող խնդիրներ` հատկապես արտակարգ դրությամբ պայմանավորված անհաղթահարելի ուժի առնչությամբ: Փաստաթուղթն ուղղված է արտակարգ դրության պայմաններում աշխատանքային և սոցիալական իրավունքների վերաբերելի օրենսդրական խնդիրների, […]
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ «Մարդու իրավունքների իրացման» տարեկան համաժողով 2020
2020թ.-ի մայիսի 20-21-ը կայացել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) տարեկան համաժողովը: Համաժողովին ՀՀ-ից մասնակցել են «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Արաքս Մելքոնյանը և իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը: Մայիսի 20-ին կայացած քննարկման օրակարգում ներառվել է կորոնավիորուսի բերումով հայտարարված արտակարգ դրության ազդեցությունը դատարանների գործունեության և հատկապես արդար դատաքննության իրավունքի ապահովման վրա: […]
Նռնակը պայթեց դեմքիս մոտ. Սարի թաղի հանցագործները 4 տարի անց անպատիժ են.
Թավշյա հեղափոխությունը մեծ հույսեր առաջացրեց նախորդ իշխանության օրոք իրավունքների զանգվածային խախտումների զոհ դարձած քաղաքացիների մոտ։ Ու չնայած քաղաքական իշխանությունը խոստանում է օրենքի ու իրավունքի գերակայության երկիր կառուցել, բազմաթիվ են այն մարդիկ, որոնք արդարության վերականգնման հույսով մինչ օրս անօգուտ թակում են պետական կառույցների դռները։ Չորս տարի առաջ Սարի թաղում ոստիկանական գործողություններից ծանր վնասվածքներ ստացած Խաչատուր Պետրոսյանը […]
Ազգային ժողովի անգործությունը մարդու իրավունքների զանգվածային խախտումներին արձագանքելու հարցում
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ փաստաբանները դեռևս 2019թ.-ի նոյեմբերի 1-ին դիմել էր ՀՀ Ազգային ժողովի նախագահին, բոլոր խմբակցություններին, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովին, ՝ առաջարկելով կազմակերպել խորհրդարանական լսումներ 2015 թ. հունիսի 23-ին, 2016 թ. հուլիսի 17-30-ին, 2018 թ. ապրիլի 16-23-ին տեղի ունեցած մարդու իրավունքների մասսայական, համակարգային խախտումների և դրանց արդյունքում տուժած անձանց իրավունքների արդյունավետ պաշտպանության […]
ՄԻԵԴ-ը վճիռ է կայացրել Մկրտչյանն ընդդեմ Հայաստանի գործով
2020թ. մայիսի 7-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է զինծառայող Արայիկ Ավետիսյանի սպանությանն առնչվող գործով վճիռը: Դիմումատու Անահիտ Մկրտչյանի որդին՝ 22-ամյա պարտադիր ժամկետային զինծառայող Արայիկ Ավետիսյանը, սպանվել էր 2001թ. հոկտեմբերի 30-ին գումարտակի հրամանատարի աշխատասենյակում գլխի շրջանում հրազենային վնասվածք ստանալու հետևանքով: Ըստ պաշտոնական վարկածի՝ Արայիկ Ավետիսյանի հետ մահվան պահին գտնվել են նրա չորս ծառայակիցները և մահացու հրազենային […]
Ցմահ դատապարտյալ Խոսրով Ավագյանը կալանքից ազատ է արձակվել
2020թ. ապրիլի 3-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, (նախագահությամբ դատավոր Դավիթ Բալայանի) որոշում է կայացրել կալանքից ազատ արձակել նախկինում ցմահ ազատազրկման դատապարտված, իսկ ներկայում՝ ամբաստանյալ Խոսրով Ավագյանին՝ նրա նկատմամբ խափանման միջոց ընտրելով չհեռանալու մասին ստորագրությունը։ Խոսրով Ավագյանը 2008 թվականին 2 անձի սպանության համար դատապարտվել է ցմահ ազատազրկման: 2009 թվականի դեկտեմբերի 28-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարան գանգատ […]
ՀՔԾ-ն երրորդ անգամ կասեցրել է «Էլեկտրիկ Երևանի» առնչությամբ քրեական գործը
2020 թ. հունվարի 22-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը երրորդ անգամ կասեցրել է 2015թ. հունիսի 23-ին էլեկտրաէներգիայի սակագինը թանկացնելու դեմ «Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնության կողմից իրականացված նստացույցի ժամանակ ոստիկանության գործողություններից տուժած քաղաքացիների վերաբերյալ հարուցված թիվ 62217915 քրեական գործով վարույթը: ՀՔԾ-ն կասեցման որոշումը վերստին հիմնավորել է նույն փաստարկով, այն է՝«որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձը հայտնի չէ»: Քրեական […]
Հերթական բռնության դեպքը ոստիկանությունում
2019 թ. հոկտեմբերի 4-ի կեսգիշերին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների»՝ այդ ժամանակ գործող ՀԿ նախագահ, փաստաբան Հայկուհի Հարությունյանը ահազանգ է ստացել այն մասին, որ թվով 5 անձինք (Խ. Ս, Ա. Ս., Ս. Ս., Ս. Լ) հարկադրաբար տեղափոխվել են ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Մասիսի բաժին: Հ. Հարությունյանը ժամանել է ոստիկանության բաժանմունք, որտեղ պարզ է դարձել, որ […]