Դասընթացի ձեռնարկ «Եվրոպական միության իրավունք»

Ձեռնարկը պատրաստվել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից՝ Եվրոպական միության աջակցությամբ: Ձեռնարկը համակարգված և ամբողջական տեսքով ներկայացնում է «Եվրոպական միության իրավունք» դասընթացը: Հատուկ ուշադրություն է դարձվել Եվրոպական միության իրավունքի հիմքում ընկած հիմնարար սկզբունքների ուսումնասիրությանը և դրանց դրսևորման առանձնահատկությունների ներկայացմանը: Ուսումնական ձեռնարկում ընդգրկված հարցերի քննարկումն իրականացվել է Եվրոպական միության արդարադատության դատարանի նախադեպային որոշումների ուսումնասիրությամբ: […]

Տեղեկանք «2013 թվականի հուլիսի 20-օգոստոսի 26-ը Երևան քաղաքում խախաղ հավաքների մասնակիցների նկատմամբ ոստիկանության կողմից դրսեւորած անհամաչափ սահմանափակումների եւ վերաբերմունքի վերաբերյալ»

Տեղեկանքը պատրաստվել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի կողմից: Տեղեկանքում ներկայացված է 2013 թվականի հուլիսի 20-օգոստոսի 26-ը Երևան քաղաքում հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի կարծիք արտահայտող նախաձեռնության և առանձին ակտիվիստների նկատմամբ ոստիկանության կողմից դրսևորած անհամաչափ սահմանափակումները և վերաբերմունքը: Տեղեկանք 2013 թվականի հուլիսի 20-օգոստոսի 26-ը Երևան քաղաքում խախաղ հավաքների մասնակիցների նկատմամբ ոստիկանության կողմից դրսեւորած անհամաչափ սահմանափակումների եւ […]

ԻՊԱՍ-ի իրավապաշտպան գործունեության 4 տարիները

Հուլիսի 2-ին լրացավ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի գործունեության 4 տարին: ԻՊԱՍ-ի գործունեությունը սկիզբ առավ իր պաշտոնական գրանցման պահից՝ 2009թ-ի հուլիսի 2-ին: «Երբ մենք ստեղծվեցինք դեռ չէինք պատկերացնում վերջնական արդյունքում ԻՊԱՍ-ը ինչ է դառնալու,- ասում է կազմակերպության հիմնադիր-նախագահ Սիրանուշ Սահակյանը,- կար միայն հստակ պատկերացում թե ինչ խնդիրներ ենք ուզում լուծել, կար Հայաստանում մարդու իրավունքների իրավիճակը […]

ԻՊԱՍ-ը մտահոգություն է հայտնում մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության ծրագրի իրականացման հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի ձեւավորման վերաբերյալ

2013 թ.-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն ապրիլի 11-ին մասնակցեց ՀՀ Մարդու Իրավունքների Պաշտպանի կողմից հրավիրված միջոցառմանը, որի նպատակն էր Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության ծրագրի իրականացման հարցերով միջգերատեսչական հանձնաժողով (այսուհետ՝ միջգերատեսչական հանձնաժողով) ձևավորել: Միջոցառմանը մասնակցելուց հետո Կազմակերպությունը նամակով դիմել է Պաշտպանին՝ մտահոգություն հայտնելով միջգերատեսչական հանձնաժողովի ձևավորման ընթացքում կազմակերպության գնահատմամբ ծագած որոշ խնդիրների վերաբերյալ: ԻՊԱՍ-ը […]

ՄԱԿ-ի երեխայի իրավունքների կոմիտեն քննարկում է Հայաստանում երեխայի իրավունքների վերաբերյալ հարցերը

2013 թվականի մայիսի 29-ին և 30-ին ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեն քննարկման է արժանացնում Հայաստանում Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի և դրան կից արձանագրությունների կատարման վերաբերյալ պետության կողմից ներկայացված հաշվետվությունը: Կոմիտեի կազմում ներգրավված են 18 երկրի ներկայացուցիչներ, այդ թվում այնպիսի երկրներից, ինչպիսին են Սաուդիան Արաբիան, Մոնակոն, Սլովակիան, Եթովպիան, Եգիպտոսը, Ռուսաստանի Դաշնությունը և այլն: Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը ներկայացնում […]

ԵՄ-ն աջակցում է իրազեկման բարձրեցմանը Հայաստանում մարդու իրավունքների ԵՄ չափանիշների եւ արդարադատության եվրոպական դատարանի վերաբերյալ

27 Մարտի, 2013թ., Երևան Նպատակ հետապնդելով խթանել արդարադատությունը և մարդու իրավունքների չափանիշները Հայաստանում՝ 2013 թվականի հունվարին մեկնարկել է մի նոր նախաձեռնություն : Նախագիծը իրականացվում է Եվրոպական միության աջակցությամբ՝ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից: ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «ՀՀ-ում արդարադատության համակարգի հզորացում՝ ԵՄ իրավունքի ուսումնասիրության միջոցով» անվանմամբ այս նախագծի հիմնական նպատակն է նպաստել ՀՀ-ում Եվրոպական […]

Գուրգեն Մարգարյանի գործը մարդու իրավունքների եվրոպական դատարանում

Գուրգեն Մարգարյանի գործով արդարադատությանը պետք է վերականգնվի: Ազգային ատելության և մոլեռանդության հողի վրա հայ սպայի սպանության համար Հունգարիայի Հանրապետությունում ցմահ դատապարտված Սաֆարովի արտահանձնման հետ կապված անարդարության զգացումը ծնվել է յուրաքանչյուր հայի սրտում: Գուրգեն Մարգարյանի մորեղբայր Սամվել Մինասյանը, ինչպես նաև նրա համածառայակից՝ սպա Հայկ Մակուչյան (Սաֆարովի մահափորձի զոհը) 2013թ.-ի, փետրվարի 28-ին դիմում են ուղարկել Մարդու իրավունքների […]

Հայտարարություն «Մատաղիսի» գործի վերաբերյալ

2008թ.-ից Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննվող հայտնի «Մատաղիսի» գործը, որն արդեն մոտ ինը տարի է հասարակության ուշադրության կենտրոնում է, թեւակոխել է ավարտական՝ դատական վիճաբանությունների փուլ, սակայն դատախազության կողմից անհարկի ձգձգվում է, ինչը մտահոգությունների տեղիք է տալիս, որ փորձ է արվում երկու զինվորների սպանությունը դարձյալ բարդել նախկինում մեղադրված, երեք տարի անարդարացիորեն ազատազրկված եւ […]

Կազմակերպությունը մասնակցեց «Մարդու իրավունքներ. պաշտպանի լսարան» շարքի երրորդ ֆորումին

2011թ. հունիսի 3-4-ին ԻՊԱՍ-ի ներկայացուցիչներ Սիրանուշ Սահակյանն ու Ավետիք Մեջլումյանը մասնակցեցին «Մարդու իրավունքներ. Պաշտպանի լսարան» շարքի երրորդ ֆորումին՝ «Քաղաքացիական հասարակություն» խորագրով, որը կազմակերպել էր ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը՝ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության, «Վորլդ Վիժն» կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ: Ֆորումի աշխատանքների առաջին օրը կազմակերպության նախագահ Սիրանուշ Սահակյանը հանդես եկավ զինծառայողների իրավունքների […]

ԻՊԱՍ-ի և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի միջեւ կնքվեցին համագործակցության հուշագրեր

2011թ. հունիսի 4-ին ԻՊԱՍ-ի և ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի միջև կնքվեց համագործակցության հուշագիր, մասնակցությամբ զինծառայողների իրավունքների հիմնախնդիրներով զբաղվող այլ հասարակական կազմակերպությունների, ՀՀ ՊՆ-ին առընթեր Հանրային խորհրդի, հետաքննող լրագրողների: Հուշագրով սահմանվում են Մարդու իրավունքների պաշտպանի և հասարակական կազմակերպությունների հետագա համագործակցության առաջնահերթ ուղղությունները, այն է՝ տեղեկատվության փոխանակումը, հասարակական կազմակերպությունների ներգրավվումը զինված ուժերին վերաբերող օրենսդրական ակտերի նախագծերի […]