Ա. Մամիկոնյան

Քրեակատարողական համակարգը «չի ներում» ներքին խնդիրները բարձրաձայնող դատապարտյալներին 2017 թվականի դեկտեմբերի 8-ին տեղի ունեցավ Արմեն Մամիկոնյանի կողմից Արմավիր ՔԿՀ-ում օպերատիվ բաժնի աշխատակցին կաշառք տալու մեղադրանքի գործով հերթական դատական նիստը: Ա. Մամիկոնյանի շահերը դատարանում ներկայացնում են «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավաբան, փաստաբան Արաքս Մելքոնյանը և  «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ փաստաբան Արա Ղարագյոզյանը: Ա. Մամիկոնյանը, դեռևս […]

Վիլեն Գայֆեջյան

ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումը SOS ինտերնետային հաղորդաշարի գործով   2017թ. հոկտեմբերի 13-ին ՀՀ վճռաբեկ դատարանը կայացրել է որոշում մերժել  «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ, SOS ինտերնետային հաղորդաշարի հաղորդավար Վիլեն Գայֆեջյանի փաստաբան Հայկուհի Հարությունյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը: Վճռաբեկ դատարանը գտել է, որ բողոքում ներկայացված փաստարկները բավարար չեն դատական սխալի առկայությունը և գործի ելքի վրա […]

Հակոբ Նազարյան

ՄԻԵԴ-ը գրանցել է դատապարտյալի պայմանական վաղաժամկետ ազատման մերժման հարցով գանգատը Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գրանցել է Նազարյանն ընդդեմ Հայաստանի գանգատը: Գանգատի շրջանակներում ՄԻԵԴ առջև բարձրացվել են ՀՀ-ում պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի խնդիրներն ու դրանով պայմանավորված դատապարտյալ Հ. Ն. ազատության իրավունքի խախտման հարցը: Դատապարտյալ Հ. Ն. պայմանական վաղաժամկետ ազատման հարցը ներկայացվել էր ՀՀ ներպետական […]

Հովսեփ Խուրշուդյան, Դավիթ Սանասարյան, Արմեն Մարտիրոսյան, Վահագն Ղումաշյան

2017թ. հուլիսի 27-ին ուղարկված գրությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը տեղեկացրել է, որ 2017թ.-ի հուլիսի 12-ին գրանցել է Հովսեփ Խուրշուդյանի, Դավիթ Սանասարյանի, Արմեն Մարտիրոսյանի և Վահագն Ղումաշյանի գանգատները կալանքի՝ որպես խափանման միջոցի, կիրառման իրավաչափության գնահատման վերաբերյալ: 2016թ. օգոստոսի 1-ից, ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործի նախաքննությունը իրականացնող քննիչի  միջնորդությամբ դատարանին է ներկայացվել […]

Հ. Հարությունյան

Դատարանը բավարարել է քննիչի կողմից քրեական գործի  հարուցումը մերժելու որոշման վերացնելու պահանջը   2017թ. նոյեմբերի 13-ին Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը որոշում է կայացրել բավարարել «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավաբան Հասմիկ Հարությունյանի բողոքն ընդդեմ հատուկ քննչական ծառայության: Հ. Հարությունյանի շահերը դատարանում ներկայացրել է փաստաբան Արաքս Մելքոնյանը: […]

Նանա Մուրադյան

Դատական նիստը նշանակվել է 2018թ. մարտի 14-ին, ժամը 14:30-ին: 2017թ. մարտի 20-ին  «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն դիմել է ՀՀ վարչական վերաքննիչ դատարան, բողոքարկելու Վարչական դատարանի կողմից կայացված Թիվ Թիվ ՎԴ/2326/05/16 որոշումը  նյութական և դատավարական նորմերի խախտման հիմքով: Վարչական դատարանը մերժել է  Նանա Մուրադյանի հայցն ընդդեմ ՀՀ ոստիկանության՝ հայցվորի խաղաղ հավաքների ազատության, կարծիքն ազատ արտահայտելու […]

Գուրգեն Նիկոլյան

ՄԻԵԴ-ը հարցեր է ուղղել ՀՀ Կառավարությանը Նիկոլյանն ընդդեմ Հայաստանի գործի կապակցությամբ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը 2016 թվականի նոյեմբերի 17-ին կոմունիկացրել է Նիկոլյանն ընդդեմ Հայաստանի գանգատը: Գործը «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ կողմից ՄԻԵԴ է ներկայացվել 2014 թվականի նոյեմբերի 13-ին: Գանգատում բարձրացվել է Կոնվենցիայի 6-րդ և 8-րդ հոդվածների խախտման հարցը: Մասնավորապես, դիմումատուն Կոնվենցիայի 6.1 հոդվածի ներքո […]

Վոլոդյա Ավետիսյան

  ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումը Վոլոդյա Ավետիսյանի գործով   2017թ. հոկտեմբերի 11-ին ՀՀ վճռաբեկ դատարանը կայացրել է որոշում՝ մերժելով վարույթ ընդունել «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավաբան, Վոլոդյա Ավետիսյանի փաստաբան Արաքս Մելքոնյանի վճռաբեկ բողոքը: Ըստ ՀՀ վճռաբեկ դատարանի որոշման՝ բողոքաբերի փաստարկները բավարար չեն եղել  եզրահանգելու, որ առերևույթ առկա է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դատական […]

Խ. Ավագյան

Խ. Ավագյանը 2008 թվականին 2 անձի սպանության համար դատապարտվել է ցմահ ազատազրկման: ՀՀ ներպետական դատարաններում Ավագյանի մեղքի հաստատումը հիմնվել է տուժողների հարազատների և հարևանների ցուցմունքների, ինչպես նաև փորձագիտական եզարակացությունների վրա: Դատարանների կողմից, սակայն, վերջնականորեն չի պարզվել և ապացուցվել անձանց մահվան պատճառը: 2009 թվականի դեկտեմբերի 28-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ աջակցությամբ գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ […]

Հովհաննես Էլոյան

«Դատարանը ապացուցված չհամարեց անմարդկային վերաբերմունքի փաստը» “Ցանկացած վայրում էլ անձը կարող է նյարդահոգեբանական սթրեսի ենթարկվել, դա չի նշանակում, որ ոստիկանությունը բռնություն է կիրառել”-նշում է ՀՀ Հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերով Ա. Ս. Գրիգորյանը: 2013 թվականի հոկտեմբերի 11-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Գագիկ Խանդանյանի նախագահությամբ քննեց Հովհաննես Էլոյանի կողմից իրեն […]