«Ցանցային իրավունք եւ անվտանգություն» դասընթաց

2014 թ. հուլիսի 22-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության աշխատակից Հայկ Թադևոսյանը մասնակցեց «Լրագրողներ հանուն ապագայի» (ԼՀԱ) հասարակական կազմակերպության կողմից անցկացված «Ցանցային իրավունք և անվտանգություն» թեմայով եռօրյա դասընթացին: Դասընթացի մեկնարկի կապակցությամբ իր ողջույնի խոսքն էր հղել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի Ժողովրդավարացման ծրագրի ղեկավար Օլիվեր ՄակՔոյը, որում մասնավորապես նշված էր. «Ինչպես Հայաստանում, այնպես էլ ԵԱՀԿ տարածքի […]

«Բաց կառավարում և տվյալների պաշտպանություն» թեմայով սեմինար Թալինում և Հելսինկիում

2013թ հոկտեմբերի 20-24 «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության նախագահ Հայկուհի Հարությունյանը մասնակցել է «Բաց կառավարում և տվյալների պաշտպանություն» թեմայով սեմինարին, որը կազմակերպվել է Թալինում և Հելսինկիում: Սեմինարը կազմակերպվել է Արևելյան Գործընկերության Էստոնական կենտրոնի և Ֆինլանդիայի Արտաքին գործերի նախարարության կողմից՝ Եվրոպական Միության աջակցությամբ: Սեմինարին մասնակցում էին Արևելյան Գործընկերության անդամ 6 երկրների ներկայցուցիչ-փորձագետներ, որոնք օգոստոս-սեպտեմբեր ամիսներին […]