Ուղեցույց «Մասնակցային մոնիթորինգ և արդյունավետ կառավարման գնահատում: Մեթոդոլոգիա և գործիքներ»

Ուղեցույցը պատրաստվել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմաններիի» ՀԿ կողմից Վիշեգրադ միջազգային հիմնադրամի աջակցությամբ: Ձեռնարկի նպատակն է բարձրացնել զարգացմանն ուղղված բազմաշերտ ծրագրերում արդյունավետ կառավարման վերաբերյալ իրազեկվածությունը, հստակ տեղեկատվություն տրամադրել քաղաքականության մեջ կառավարման մակարդակի գնահատման և մոնիթորինգի համար անհրաժեշտ գործիքների առավելությունների և թերությունների վերաբերյալ: Ուղեցույց «Մասնակցային մոնիթորինգ և արդյունավետ կառավարման գնահատում: Մեթոդոլոգիա և գործիքներ»

Տեղի ունեցավ «Ձևավորել ապացույցների վրա հիմնված շահերի պաշտպանություն հանուն իրավունքի գերակայության և արդյունավետ կառավարման» ծրագրի ամփոփիչ կոնֆերանսը

2016թ. նոյեմբերի 16-ին, Կոնգրես հյուրանոցում կայացավ  Ձևավորել ապացույցների վրա հիմնված շահերի պաշտպանություն հանուն իրավունքի գերակայության և արդյունավետ կառավարման» ծրագրի ամփոփիչ կոնֆերանսը: Բացման խոսքում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Եժի Մարեկ Նովակովսկին ներկայացրեց Վիշեգրադ միջազգային հիմնադրամի և V4 երկրների գործունեությունը  և կարևորեց համագործակցությունը Հայաստանի հետ, նման ծրագրերի իրականացման միջոցով: Այնուհետ, ողջույնի խոսքով հանդես եկավ նաև […]

«Մասնակցային մոնիթորինգ և արդյունավետ կառավարման գնահատում» դասընթաց

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից 2016 թվականի մայիսի 25-26-ը Ծաղկաձորում տեղի ունեցավ «Մասնակցային մոնիթորինգ և արդյունավետ կառավարման գնահատում» դասընթացը: Դասընթացը վարում էին Հունգարիայի Ժողովրդավարության անցման միջազգային կենտրոն կազմակերպության փորձագետ՝ Դանիել Բարտհան և Չեխիայի Քաղաքացիական հասարակության  զարգացման հիմնադրամի անդամ, սոցիալական գիտությունների թեկնածու Պետր Վիթցը: Դասընթացին մասնակցում էին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ  ինչպես Հայաստանից այնպես էլ […]

ԻՊԱՍ-ի կողմից ներկայացված առաջարկությունները ԲԿԳ Հայաստանի 2016-2018թթ. գործողությունների ծրագրում ընդգրկելու համար

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն ներակայցրել է թվով 7 առաջարկություն Բաց կառավարման գործընկերության Հայաստանի երրորդ՝ 2016-2018 թթ. գործողությունների ծրագրում ընդգրկելու համար: 2015 թ.-ից ԻՊԱՍ-ը հանդիսանում է «Բաց կառավարման գործընկերության» Հայաստանի անդամ: Հիշեցնենք, որ 2011թ. սեպտեմբերին Հայաստանի Հանրապետությունը միացել է «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնությանը: Նախաձեռնության նպատակն է քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավմամբ նպաստել կառավարման համակարգի բարելավմանը, խթանել […]

Խնդիրներ՝ ՔԿՀ-ում իրավունքների բյուջետավորման վերաբերյալ

Քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների բյուջետավորման վերաբերյալ կան խնդիրներ: Դա հանգեցնում է նրան, որ ունենում ենք ազատազրկված անձանց իրավունքների խախտումներ: Այս հիմնական եզրահանգմանն է եկել  «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը: Այն այսօր ներկայացրել է ոլորտում իրականացրած  ուսումնասիրության վերաբերյալ արդյունքները: Նման ուսումնասիրություն Հայաստանում կատարվում է առաջին անգամ: Կատարված աշխատանքը պետական պատկան մարմիններում կարեւորում են, միաժամանակ նշում, […]

Տեղի ունեցավ շնորհանդես-քննարկում «Մարդու իրավունքների բյուջետավորումը» ՀՀ քրեակատարողական հիմնարկներում թեմայով

2016թ.-ի մարտի 16-ին  տեղի ունեցավ «Մարդու իրավունքների բյուջետավորումը ՀՀ քրեակատարողական հիմնարկներում» զեկույցի  ներկայացում- քննարկումը: Զեկույցը կազմվել է ԻՊԱՍ-ի նախագահ Հայկուհի Հարությունյանի և կազմակերպության հետազոտող, վերլուծաբան Հայկ Թադևոսյանի կողմից: Քննարկմանը մասնակցել են իրավասու պետական մարմինների,  դեսպանատների, միջազգային կազմակերպությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ: Որպես բանախոսներ հանդես եկան «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանը և ՀԿ […]

Բաց կառավարման գործընկերություն

2016 թ. փետրվարի 15-ին տեղի ունեցավ «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության Հայաստանյան աշխատանքները համակարգող աշխատանքային խմբի նիստը: Նիստի օրակարգում էին՝ 1. ԲԿԳ Հայաստանյան երկրորդ գործողությունների ծրագրի իրականացման ընթացք, խնդիրները և առաջարկությունները, 2. ԲԿԳ Հայաստանյան երրորդ գործողությունների ծրագրի մշակման գործընթացի քննարկում։ Նիստի վարողը՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ, ՀՀ ԲԿԳ աշխատանքները համակարգող խմբի ղեկավար Գուրգեն Դումանյանը […]

Գնահատման հաշվետվություն «Հանրային կառավարման բարեփոխումները Հայաստանում»

Զեկույցը պատրաստվել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի կողմից Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ: Զեկույցի հիմնական նպատակը Հայաստանում վերջին հինգ տարիներին հանրային կառավարան բարեփոխումների գնահատում իրականացնելն է։ Զեկույցի մեջ ներկայացվել է հանրային կառավարման հասկացությունը, հանրային կառավարմանը վերաբերող եվրոպական չափանիշները, ինպես նաև ՄԱԿ-ի մոտեցումները, ամփոփվել է ժամանակակից Հայաստանում հանրային կառավարման բարեփոխումների ողջ ընթացքը (1991 – […]

«Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի նոր նախագծի խնդիրները

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանը Civilnet-ի պատրաստած հաղորդման շրջանակներում ներկայացնում է “Անձնական տվյալների պաշտպանության մասին” ՀՀ օրենքի նոր նախագծի խնդիրները: Ըստ Հայկուհի Հարությունյանի` օրենքի նախագիծը չի ապահովում պետության կողմից անձի վերաբերյալ տեղեկատվության հավաքման, մշակման և օգատգործման նկատմամբ արդյունավետ վերահսկողության հնարավորությունը: Բացի այդ, այն չի ներկայցնում հավաքված տեղեկատվության պահման և օգտագործման ժամկետային սահմանափակումները: […]

Հանրային կառավարման բարեփոխումների գործընթացի նկատմամբ անկախ մոնիթորինգի մեխանիզմների ձեւավորում

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը 2014 թվականի մայիսի 1-ից Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ իրականացնում է «Հանրային կառավարման բարեփոխումների գործընթացի նկատմամբ անկախ մոնիթորինգի մեխանիզմների ձևավորում» ծրագիրը: Ծրագրի հիմնական նպատակը Հայաստանում և Վրաստանում վերջին հինգ տարիներին հանրային կառավարան բարեփոխումների գնահատում իրականացնելն է, ինչպես նաև այսուհետ այդ գործընթացում քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությունը ապահովելը: Գնահատման […]