2030 թվականի օրակարգի զարգացման առաջընթացի քննարկում՝ Ասիական շահագրգիռ կողմերի և ԵՄ հաստատությունների մասնակցությամբ

Կատմանդու, 2019 թ Ասիայի քաղաքացիական հասարակության, տեղական և ազգային իշախանությունների, ԵՄ հաստատությունների և անդամ պետությունների ավելի քան 80 ներկայացուցիչներ 2019 թվականի սեպտեմբերի 24-26-ը ընկած ժամանակահատվածում հավաքվել էին Կատմանդու քաղաքում՝ մասնակցելու Զարգացման քաղաքականության ֆորումի Ասիական երրորդ տարածաշրջանային հանդիպմանը: Հանդիպման հիմնական նպատակն էր ուսումնասիրել Ասիական երկրների՝ գլոբալ օրակարգի կատարողականի արդյունքները, ինչպես նաև կայուն զարգացման նպատակների առաջընթացը: Հանդիպման […]

«Օրենքի գերակայության խթանումը հետխորհրդային երկրներում պետական և ոչ պետական կառույցների համագործակցության միջոցով»

2019թ. հունիսի 12-14-ը Թբիլիսիում ընթանում է «Օրենքի գերակայության խթանումը հետխորհրդային երկրներում պետական և ոչ պետական կառույցների համագործակցության միջոցով» խորագրով եռօրյա սիմպոզիումը: Սիմպոզիումին մասնակցում են Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի շուրջ 40 փորձագետներ: Միջոցառմանը ներկա է նաև «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանը, ով մասնակցում է թափանցիկ և հաշվետու կառավարման խթանումը» 2-րդ  խմբի աշխատանքներին: […]

Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի հոբելյանական 10-րդ հանդիպում

2018 թվականի դեկտեմբերի 10 Թբիլիսիում տեղի է ունեցել Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի հոբելյանական 10-րդ հանդիպումը: Հանդիպմանը մասնակցել և Թավշյա հեղափոխության վերաբերյալ ոգեշնչող ելույթով է հանդես եկել Ֆորումի 1-ին աշխատանքային խմբի համակարգող Հայկուհի Հարությունյանը: «Հայաստանը միասնականության անհավատալի օրինակ էր, ինչը զգացվեց նաև ԱլԳ տարածաշրջանում և ինչից բոլորս օրինակ պետք է վերցնենք: Հպարտ եմ այսօր այստեղ […]

Ապահովել Հեղափոխությունը – Հայաստանում Քաղաքացիական հասարակության դերը և մարտահրավերների բարեփոխումները

2018 թվականի սեպտեմբերի 10-ին Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի կողմից կազմակերպվել էր քննարկում «Հայաստանում հեղափոխությունից հետո քաղաքացիական հասարակության դերի վերաբերյալ» թեմայով: Միջոցառումը կազմակերպվել էր Արևելյան Գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի հետ համատեղ:   Միջոցառմանը մասնակցել է նաև «Իրավունքների պաշտպանություն առանց սահմաններ» հասարակական կազմակերպության նախագահ Հայկուհի Հարությունյանը: Քննարկման ժամանակ Հ. Հարությունյանը մասնավորապես խոսել է հեղափոխության դրական ազդեցության մասին ներառյալ՝ […]

«Անպատժելիների» ձերբակալություններ, «Տեսակետների խաչմերուկում» քննարկվում են վերջին աղմկոտ զարգացումները

Վերջին օրերին ուժային կառույցները ձեռնաշղթաներ են հագցնում այնպիսի կերպարների, որոնք տարիներ շարունակ համարվել են անպատժելի ու հենց իրենք են հրահանգներ տվել՝ ձեռնաշղթաներ կիրառել այլոց նկատմամբ: «Ազատության» «Տեսակետների խաչմերուկ» հաղորդաշարի հերթական թողարկման եթերում վերջին շրջանի աղմկահարույց բացահայտումների շուրջ ենք զրուցում խորհրդարանի «Ելք» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Հովիկ Աղազարյանի և «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» […]

Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հայտարարությունը

15.05.2018 Քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ կազմակերպություններս ողջունում ենք ժողովրդի հաղթանակը և կարևորում ենք քաղաքացիական ինքնագիտակցության և արժանապատվության զարթոնքը։ Գնահատելի են պատասխանատու, թափանցիկ և հաշվետու կառավարում իրականացնելու համար վարչապետի հռչակած սկզբունքները։ Մենք գիտակցում ենք անցումային ժամանակահատվածում նոր կառավարության առջև ծառացած խնդիրների ծանրությունը և սպասվող աշխատանքի դժվարությունը։ Նախորդ կառավարությունից ժառանգած թույլ  տնտեսությունը, ահռելի պետական պարտքը, սահմանափակ ռեսուրսները, անարդյունավետ […]

Զեկույց Freedom House-անցումային շրջանում գտնվող երկրների վերաբերյալ

Freedom House իրավապաշտպան կազմակերպության 2018թ. ապրիլին հրապարակած զեկույցը անցումային շրջանում գտնվող երկրների վերաբերյալ:   Զեկույց անցումային շրջանում գտնվող երկրների վերաբերյալ   {:en}Freedom House. Armenia is in Danger of Becoming an Authoritarian Country  

Freedom House. Հայաստանը կանգնած է ավտորիտար դառնալու վտանգի առաջ

Ժողովրդավարության ոլորտում Հայաստանը նախորդ տարվա համեմատ զիջել է դիրքերը և Եվրասիական տարածաշրջանի մի շարք այլ պետությունների նման այսօր կանգնած է ավտորիտար դառնալու վտանգի առաջ, պնդում է Freedom House իրավապաշտպան կազմակերպության՝ չորեքշաբթի օրը հրապարակած զեկույցը անցումային շրջանում գտնվող երկրների վերաբերյալ: Ի տարբերություն նախորդ զեկույցների, այս անգամ հատուկ ուշադրության է արժանացել հատկապես Սերժ Սարգսյանի իշխանավարության հնարավոր երկարաձգումը: […]

Զեկույց «Լավ կառավարման մոնիթորինգ և գնահատում»

Զեկույցը պատրաստվել է Վրաստանում և Հայաստանում իրականացված «Լավ կառավարման մոնիթորինգ և գնահատում» մոնիթորինգի արդյունքում: Սույն հաշվետվության պատրաստումը հնարավոր է դարձել իրականացնել Վիշեգրադ միջազգային հիմնադրամի աջակցությամբ իրականացվող «Ձևավորել ապացույցների վրա հիմնված շահերի պաշտպանություն հանուն իրավունքի գերակայության և արդյունավետ կառավարման Արևելյան գործընկերության երկրներում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից: Զեկույց «Լավ […]

Ուղեցույց «Մասնակցային մոնիթորինգ և արդյունավետ կառավարման գնահատում: Մեթոդոլոգիա և գործիքներ»

Ուղեցույցը պատրաստվել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմաններիի» ՀԿ կողմից Վիշեգրադ միջազգային հիմնադրամի աջակցությամբ: Ձեռնարկի նպատակն է բարձրացնել զարգացմանն ուղղված բազմաշերտ ծրագրերում արդյունավետ կառավարման վերաբերյալ իրազեկվածությունը, հստակ տեղեկատվություն տրամադրել քաղաքականության մեջ կառավարման մակարդակի գնահատման և մոնիթորինգի համար անհրաժեշտ գործիքների առավելությունների և թերությունների վերաբերյալ: Ուղեցույց «Մասնակցային մոնիթորինգ և արդյունավետ կառավարման գնահատում: Մեթոդոլոգիա և գործիքներ»