Ծրագրի անվանում՝ Հանրային վարչարարության որակի բարելավում Ծրագրի նկարագրություն Ծրագրի նպատակն է խթանել դատաիրավական բարեփոխումները Հայաստանում: Ծրագրի շրջանակներում կկազմակերպվի վարչական արդարադատություն վերաբերյալ դասընթաց, կիրականացնի դատավարության մոնիթորինգ վարչական դատարաններում, ինչպես նաև կտրամդրի իրավաբանական աջակցություն ՀՀ քաղաքացիներին, ովքեր առնչվում են հանրային կառավարման և վարչական արդարադատության հետ: Ծրագրի ավարտին, կազմակերպությունը կմշակի վարչական արդարադատության բարեփոխումների փաթեթ, որը համարվում է Հայաստանի նոր […]
Category: Ավարտված ծրագրեր
«Հայաստանի Հանրապետությունում 2018 թվականի ապրիլյան խաղաղ ցույցերի մասնակիցներին իրավական աջակցության և արդյունավետ պաշտպանության միջոցների ապահովում»
Ծրագրի անվանում ` «Հայաստանի Հանրապետությունում 2018 թվականի ապրիլյան խաղաղ ցույցերի մասնակիցներին իրավական աջակցության և արդյունավետ պաշտպանության միջոցների ապահովում» Ծրագրի նկարագրություն` Ծրագրի հիմնական նպատակն է իրավական աջակցություն տրամադրել ՀՀ-ում 2018թ. ապրիլին կայացած խաղաղ ցույցերի ժամանակ բռնության ենթարկված անձանց: Մասնավորապես, ծրագրի շրջանակներում կիրականացվի 2018 թվականի ապրիլյան դեպքերի ժամանակ բռնության ենթարկված քաղաքացիների ներպետական պաշտպանության միջոցների, ինչպես նաև կոնվենցիոնալ մեխանիզմների կիրարկում: Դրամաշնորհի […]
«Դատական իշխանության անկախության երաշխավորումը Սահմանադրական փոփոխություններին համահունչ»
Ծրագրի անվանում ` Դատական իշխանության անկախության երաշխավորումը Սահմանադրական փոփոխություններին համահունչ» Ծրագրի նկարագրություն` նպաստել ՀՀ-ում իրականացվող դատական բարեփոխումների արդյունավետությանը՝ օրենսդրության ուսումնասիրության և դատական իշխանության անկախությունը երաշխավորող մարմինների գործունեության մոնիթորինգի միջոցով: Ծրագիրը բաղկացած է երկու փուլից: Առաջին փուլում կազմակերպությունը իրականացրել է Արդարադատության խորհրդի գործունեությունը, գործառույթներն ու կարգավիճակը կարգավորող օրենսդրական դաշտի ուսումնասիրություն՝ միջազգային չափանիշների լույսի ներքո: Ծրագրի երկրորդ փուլում […]
Հայաստանում մարդու իրավունքների նորմերի պահպանման և արդար դատաքննության գործընթացների բարելավում
Ծրագրի անվանում ` Հայաստանում մարդու իրավունքների նորմերի պահպանման և արդար դատաքննության գործընթացների բարելավում Ծրագրի նկարագրություն՝ Ծրագրի նպատակն է Հայաստանում մարդու իրավունքների նորմերի պահպանման և արդար դատաքննության գործընթացների բարելավումը, մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ մանրամասն և վստահելի տեղեկատվության հասանելիության բարձրացումը:Իրավաբանական աջակցություն կտրամադրվի 2016թ. հուլիսի 17-ից 30-ը ընկած ժամանակահատվածում իրականացվող հավաքների ժամանակ ոստիկանության բռնի գործողությունների տուժած քաղաքացիներին:Կազմակերպությունը կիրականացնի նաև Մարդու […]
Հուլիսի 17-30 ընկած ժամանակահատվածում Երևանում տեղի ունեցած դեպքերից տուժողներին արդյունավետ պաշտանության ապահովում
Ծրագրի անվանում՝ Հուլիսի 17-30 ընկած ժամանակահատվածում Երևանում տեղի ունեցած դեպքերից տուժողներին արդյունավետ պաշտանության ապահովում Ծրագրի նկարագրություն՝ Ծրագրի նպատակն է 2016թ. հուլիսի 17-ից 30-ը ընկած ժամանակահատվածում իրականացվող հավաքների ժամանակ ոստիկանության բռնի գործողությունների տուժած անձանց խախտված իրավունքների փաստագրումը, անձանց խախտված իրավունքների վերաբերյալ Մարդու իրավունքների Եվրոպական դատարան գանգատների կազմումը: Ծրագրի ընթացքում ԻՊԱՍ-ի և գործընկեր կազմակերպությունների կողմից իրականացվել է մոնիթորինգ , […]
2015թ. Հանրաքվեի չարաշահումների փաստագրում
Ծրագրի անվանում՝ 2015թ. Հանրաքվեի չարաշահումների փաստագրում Ծրագրի նկարագրություն՝ Ծրագրի նպատակն է հավաքագրել 2015 թվականի հանրաքվեի ընթացքում տեղի ունեցած ընտրական խախտումների փաստերը և ներկայացնել ընտրախախտումների մասսայականությունը, դրսևորումերի տեսակները, ինչպես նաև իրավապահ մարմինների’ պատասխանատու այլ մարմինների և դատարանների վերաբերմունքը խախտումների արձանագրման և իրավական գնահատականի տրման գործընթացում: Ծրագրի արդյունքում պատրաստվել է «2015թ. հանրաքվեի չարաշահումների փաստագրում» զեկույցը: Ծրագրի ժամանակահատվածը՝ 2016թ. փետրվարի 15-ից […]
«Ձևավորել ապացույցների վրա հիմնված շահերի պաշտպանություն հանուն իրավունքի գերակայության և արդյունավետ կառավարման»
Ծրագրի անվանում՝«Ձևավորել ապացույցների վրա հիմնված շահերի պաշտպանություն հանուն իրավունքի գերակայության և արդյունավետ կառավարման» Ծրագրի նկարագրություն՝ ծրագրի նպատակն է զարգացնել Հայաստան և Վրաստանի տեղական քաղաքացիական կազմակերպությունների ներկայացուցիչների կարողությունները իրավունքի գերակայության և լավ կառավարման մոնիթորինգի ոլորտում օգտագործելով վիշեգրադյան 4 երկրների՝ Լեհաստանի, Չեխիայի, Վենգրիայի, Սլովակիայի փորձը: Ծրագիրը կնպաստի շահառուների հետ համագործակցությանը, ժողովրդավարական փոփոխության և ինտեգրման գործընթացին, նրանց կարողությունների […]
«ՀՀ-ում երեխաների պաշտպանության հիմնահարցերը ՄԱԿ-ի երեխաների իրավունքների կոնվեցիայի և զինված հակամարտություններին երեխաների մասնակցությանը վերաբերվող կամընտիր արձանագրության երաշխիքների համահունչ»
Ծրագրի անվանում՝ «ՀՀ-ում երեխաների պաշտպանության հիմնահարցերը ՄԱԿ-ի երեխաների իրավունքների կոնվեցիայի և զինված հակամարտություններին երեխաների մասնակցությանը վերաբերվող կամընտիր արձանագրության երաշխիքների համահունչ» Ծրագրի նկարագրություն՝ Ծրագրի շրջանակներում իրականացվել են ուսումնասիրություններ՝ «Հայաստանում երեխայի իրավունքների պաշտպանությունը «Զինված հակամարտություններին երեխաների մասնակցությանը վերաբերող կամընտիր արձանագրությանը» համապատասխանելիության մասով: Փորձ է արվել պարզել Հայաստանի Հանրապետությունում անչափահասների զինվորական կրթության համար առկա հնարավորություններն ու կրթության կազմակերպման պրակտիկան՝ մասնագիտացված […]
«Մարդու իրավունքների կրթությունը» ՀՀ զինված ուժերում
Ծրագրի անվանում՝ «Մարդու իրավունքների կրթությունը» ՀՀ զինված ուժերում Ծրագրի նկարագրություն՝ Ծրագրի հիմնական նպատակն է եղել նպաստել անվտանգության ոլորտում մարդու իրավունքների խախտումների նվազեցմանը և կանխարգելմանը՝ մարդու իրավունքների կրթության միջոցով: Ծրագրի արդյունքում պատրաստվել է «Մարդու իրավունքները Զինված ուժերում» դասընթացի ձեռնարկը: Դասընթացի նյութեր՝ «Մարդու իրավունքների կրթությունը ՀՀ զինված ուժերում» «Դասընթացի նյութեր ռազմական ոստիկանության համար» Ծրագրի ժամանակահատվածը` 2015թ. փետրվարի 1-ից հուլիսի 31-ը […]
Մարդու իրավունքների խթանում անվտանգության ոլորտում
Ծրագրի անվանում՝ Մարդու իրավունքների խթանում անվտանգության ոլորտում Ծրագրի նկարագրություն՝ Ծրագիրը նպատակաուղղված է Հայաստանում անվտանգության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության բարձրացմանը: Ծրագրի նպատակն է խթանել մարդու իրավունքները ռազմական ոստիկանությունում, ռազմական կորպուսում՝ մարդու իրավունքների վերաբերյալ մշակված հատուկ ծրագրի միջոցով: Ծրագիրը կխթանի ռազմական ոստիակնության և հրամանատարների, ինչպես նաև ռազմական անձնակազմի տեղակալների կարողությունների զարգացմանը: Ծրագրի ընթացքում Երևանում և մարզերում կկազմակերպվեն հատուկ վերապատրաստման […]