Դատական մոնիտորինգի մասնագետները փոխանակվում են մեթոդաբանություններով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տարեկան հանդիպման ընթացքում

More than fifty representatives from 30 non-governmental organizations and eight OSCE field operations exchanged experiences in applying trial-monitoring methodologies at the Annual Trial Monitoring Meeting, organized by the OSCE Office for Democratic Institutions and Human Rights (ODIHR) between 26 and 28 November 2014 in Tbilisi, Georgia. During the meeting, participants also discussed challenges concerning access […]

Արտահերթ զեկույց 2013 «Արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ»

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից 2013թ.-ին ներկայացված Արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ արտահերթ զեկույցի մեջ ամփոփված են 2013թ.-ին տեղի ունեցած  Կոռուպցիոն մեխանիզմները, Դատավորների ճնշումները, արձանագրված խախտումները և երկակի ստանդարտները արդարադատության խորհրդում, արձանագրված խախտումները և երկակի ստանդարտները Վճռաբեկ դատարանում, Դատական համակարգի օրենսդրական խնդիրները:    ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույց արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ  

Զեկույց «Զինվորական հանցագործությունների վերաբերյալ դատական գործերի դիտարկման արդյունք»

Զեկույցը պատրաստվել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից՝ Բաց հասարակության հիմնադրմաներ-Հայաստան կազմակերպության աջակցությամբ: Զեկույցն ամփոփում է 2009-2010թթ. զինվորական հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերի դատական մոնիթորինգի արդյունքները: Զեկույցում ներկայացված է զինվորական հանցագործություններով դատական գործերի` արդար դատաքննության ներպետական և միջազգային չափանիշներին համապատասխանության խնդիրը, բացահայտված են ռազմաքրեաիրավական ոլորտում հայտնված զինծառայողի իրավունքների խախտման ռիսկերն ու դատական քննության ընթացքում […]

Ուսումնասիրություն «Պատժողական քաղաքականությունը ՀՀ-ում»

Զեկույցը պատրաստվել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից՝ Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպության աջակցությամբ: Զեկույցում  ամփոփված են 2010թ. կայացրած դատավճիռների ուսումնասիրության, ինչպես նաև՝ փորձագիտական հարցազրույցների արդյունքները: Քանակական և որակական վերլուծության միջոցով ներկայացված են հայաստանյան դատական համակարգում պատժողական քաղաքականության առանձնահատկությունները, օրինաչափություններն ու պատիժների նշանակման օրենսդրական կարգավորման հիմնախնդիրները, արված են առաջարկություններ` ուղղված ՀՀ-ում պատժողական քաղաքականության հիմնախնդիրների […]

Խթանելով արդարադատությունը ՀՀ-ում՝ զինվորական հանցագործությունների գործերով

2013թ. հուլիսի 24-ին ժամը 11:00-ից մինչ 13:00-ը Բեսթ Վեսթերն Կոնգրես հյուրանոցում տեղի ունեցավ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի նախաձեռնած քննարկում-միջոցառումը նվիրված զինվորական հանցագործություններով դատական քննությունների մոնիթորինգին: Մոնիթորինգի արդյունքում ստացված տվյալները մշակվել ու ամփոփվել են ծրագրի հաշվետվություն-զեկույցում: Միջոցառման նպատակն էր զեկույցը ներկայացնել ոլորտի մասնագետներին, շահագրգիռ կազմակերպություններին ու լայն հասարակությանը: Զեկույցի և դրանում արծարծված խնդիրների շուրջ հնարավորիս […]

Պատժի քաղաքականությունը ՀՀ-ում. միասնական, թե՞ տարբերակված մոտեցում:

Երևան, մարտի 13, 2013թ. Մարտի 13-ին, ժամը 11:00-ից 14:00-ը Բեսթ Վեսթեռն Կոնգրես հյուրանոցի «Բոլլ Րում» սրահում տեղի ունեցավ «Պատժողական քաղաքականությունը ՀՀ-ում» թեմայով հանրային քննարկում: Միջոցառման կազմակերպիչներն էին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» (ԻՊԱՍ) հասարակական իրավապաշտպան կազմակերպությունը «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության հետ համատեղ: Միջոցառումը բացման խոսքով սկսեց ԵՊՀ դոցենտ Հրայր Ղուկասյանը, ով ընդհանուր գծերով ներկայացրեց ՀՀ-ում […]

Պատժողական քաղաքականություն

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն 2011թ. նոյեմբերից մինչև 2012թ. հունիս ամիսը իրականացրել է ՀՀ դատարանների կողմից կայացված դատավճիռների բովանդակության լայնամասշտաբ, սակայն միևնույն ժամանակ հանգամանալից հետազոտություն՝ «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության աջակցությամբ: ՀՀ պատժի քաղաքականության այս ուսումնասիրությունը բացառիկ էր այն առումով, որ այն առաջին անգամ էր իրականացվում:        Ուսումնասիրության արժեքը մեծապես պայմանավորված է մեթոդաբանության յուրահատկությամբ՝ […]

Կոնսոլիդացված առաջարկություններ ՀՀ վարչական արդարադատության վերաբերյալ

ԻՊԱՍ-ը ՀՀ վարչական դատարանում 2010-2011 թ.-ին իրականացրած իր մոնիթորինգի ծրագրի շրջանակներում, ուսումնասիրել է ոչ միայն իրավակիրառ պրակտիկան, այլև խորքային վերլուծության է ենթարկել ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը՝ դուրս բերելով օրենքի բացերը և ներկայացնելով օրենսդրական փոփոխությունների իր առաջարկները: Օրենսդրության վերլուծությունը և ձևակերպված առաջարկները զետեղված են կազմակերպության ՀՀ վարչական արդարադատության որոշ հիմնախնդիրների վերաբերյալ զեկույցի «Կոնսոլիդացված առաջարկություններ» գլխում: Իրականացված […]

Զեկույց «ՀՀ վարչական արդարադատության որոշ հիմնախնդիրների վերաբերյալ»

Զեկույցը պատրաստվել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից՝ Բաց հասարակության հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: Զեկույցում քննարկվում են ՀՀ վարչական դատարանում իրականացված մոնիթորինգի ընթացքում դիտարկված գործերի` ա) արդար դատաքննության ներպետական և միջազգային չափանիշներին համապատասխանության վերաբերյալ համակարգված կերպով տեղեկություններ հավաքելը, բ) դիտարկման արդյունքների հիման վրա նորաստեղծ ՎԴ-ի իրավակիրառ պրակտիկայի ուսումնասիրությունը, գ) վարչական օրենսդրության ուսումնասիրությունը և վարչական […]