Անդրիաս Ղուկասյանն ազատ արձակվեց

Գրեթե երկու տարի ճաղերի հետևում անցկացրած ընդդիմադիր գործիչ, «Ոտքի Հայաստան» նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանն այսօր ազատ արձակվեց դատարանի դահլիճից: Դատավոր Վարդան Գրիգորյանը բավարարեց նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանքը փոխելու փաստաբանների միջնորդությունը: Ղուկասյանի աջակիցներն այդ որոշումն ընդունեցին ծափողջույններով: Անդրիաս Ղուկասյանը մեղադրվում է Սարի թաղի դեպքերի գործով: Ըստ այդմ՝ 2016 թվականի հուլիսի 29-ին նա կազմակերպել է […]

Զեկույց. 2017թ. Մարդու իրավունքների վիճակը ՀՀ-ում, ԱՄՆ Պետդեպարտամենտ

ԱՄՆ Պետքարտուղարությունը իր՝ 2017թ. զեկույցում անդրանդարձ է կատարել Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա կարևորագույն խնդիրներին, ինչպիսիք են խոշտանգումները. բանտերում ծանր և կյանքին սպառնացող պայմանները, կամայական ձերբակալությունները և կալանավորումները, դատական համակարգի անկախության բացակայությունը, արդար դատաքննության ապահովման անկարողությունը, լրագրողների դեմ բռնությունները, միջամտությունը լրատվամիջոցների աշխատանքին, քննադատներին պատժելու համար պետական իրավական լիազորությունների օգտագործումը, անվտանգության ուժերի կողմից հավաքների ազատությանը […]

ՔՀԿ-երը շարունակում են իրենց մտահոգությունն արտահայտել Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի կողմից Ա. Ղուկասյանի գանգատի քննության հապաղելու կապակցությամբ

13 ապրիլի, 2018թ.                                                                       ք. Երևան   Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները շարունակում են իրենց խիստ մտահոգությունն արտահայտել «Նոր Հայաստան» ընդդիմադիր շարժման անդամ Անդրեաս Ղուկասյանի նկատմամբ շարունակվող քաղաքական հետապնդման փաստի, ներպետական և Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի կողմից գործի քննության ընթացքի առնչությամբ: 2017 թվականի փետրվարին 23-ին Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը գրանցել է Անդրեաս Ղուկասյանի գանգատը և քննության առաջնահերթություն է […]

Դատարանը հետապնդում է փաստաբաններին. Հայկուհի Հարությունյան

  «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանը Ազատության ԹՎ-ի եթերում ներկայացնում է «Սասնա Ծռեր» խմբի գործողությունների, դրան շաղկապված իրադարձությունների մասնակիցների նկատմամբ քրեական հետապնդումների հիմքով իրականացվող դատաքննությունների, ինչպես նաև Վահան Շիրխանյանի և այլոց գործի դատաքննությունների, շրջանակներում արձանագրված մարդու իրավունքների, և հատկապես՝ արդար դատաքննության իրավունքի կոպտագույն խախտումները:     Կից կարող եք ծանոթանալ ԻՊԱՍ-ի կողմից պատրաստված […]

Գուրգեն Նիկոլյան

ՄԻԵԴ-ը հարցեր է ուղղել ՀՀ Կառավարությանը Նիկոլյանն ընդդեմ Հայաստանի գործի կապակցությամբ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը 2016 թվականի նոյեմբերի 17-ին կոմունիկացրել է Նիկոլյանն ընդդեմ Հայաստանի գանգատը: Գործը «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ կողմից ՄԻԵԴ է ներկայացվել 2014 թվականի նոյեմբերի 13-ին: Գանգատում բարձրացվել է Կոնվենցիայի 6-րդ և 8-րդ հոդվածների խախտման հարցը: Մասնավորապես, դիմումատուն Կոնվենցիայի 6.1 հոդվածի ներքո […]

ԵԱՀԿ Դատական Մոնիթորինգի տարեկան հերթական հանդիպում

2017 թվականի ապրիլի 24-26 Մակեդոնիայի Սկոպյե քաղաքում տեղի ունեցավ ԵԱՀԿ Դատական Մոնիթորինգի տարեկան հերթական հանդիպումը: Հանդիպման նպատակն էր հարթակ տրամադրել ԵԱՀԿ անդամ երկրների հասարակական կազմակերպություններին՝ դատական մոնիթորինգների վերաբերյալ փորձի փոխանակման և իրենց գործունեության ընթացքում վեր հանված խնդիրների քննարկման և լուծումների ներկայացման առնչությամբ: Այս անգամ ևս հանդիպմանը մասնակցել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների հասարակական» կազմակերպությունը: Հանդիպման […]

Հայաստանի արդարադատության ոլորտի վերաբերյալ մարդկանց ակնկալիքներն ու կարիքները

2017թ.-ի մարտի 14-ին ներկայացվել է Հայաստանի արդարադատության ոլորտի վերաբերյալ մարդկանց ակնկալիքների ու կարիքների վերլուծական զեկույցը: Հայաստանի ամբողջ տարածքում 2016 թվականի մայիսից դեկտեմբեր ամիսներին անցկացրել է ԵՄ «Արդարադատության մոնիթորինգ» ծրագիրը: Հաշվետվությունը հիմնված է արդարադատության որակի և արդարադատության ինստիտուտների, մասնավորապես դատարանների գործունեության հանրային ընկալման և միաժամանակ մասնագիտական գնահատականների համադրման արդյունքների վրա: Կարևորվել է նաև, թե ինչպես են […]

Հանդիպում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ

Օգոստոսի 16-ին Հայաստանում ԵՄ պատվիրակության գործերի ժամանակավոր հավատարմատար Անդրեա Խալուպովան ԱՄՆ դեսպանատան ղեկավարի նոր տեղակալ պարոն Ռաֆիկ Մանսուրի հետ հանդիպել են հայ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ: Կազմակերպությունները ներկայացրել են իրենց գնահատականը Հայաստանում վերջին զարգացումների վերաբերյալ, այդ թվում` իրենց մտահոգությունները՝ կապված մարդու իրավունքների խախտումների, ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառման, մինչդատական կալանքի կիրառման, ենթադրյալ խախտումների և արդար […]

«Իրավունքի գերակայություն, դատարանների նկատմամբ քաղաքացիական վերահսկողություն» դասընթաց

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից 2016 թվականի ապրիլի 28-29-ը Սևանում տեղի ունեցավ «Ինչպես հայտնաբերել իրավունքի գերակայության բացթողումները, դատարանների նկատմամբ քաղաքացիական վերահսկողություն նախաձեռնություն» դասընթացը: Դասընթացը վարում էին Լեհաստանի դատական վերահսկողության հիմնադրամի փորձագետներ՝ Ստանիսլավ Բուրդձիեջը և Բարտոշ Պիլիտովսկին:Դասընթացին մասնակցում էին մասնակիցներ ինչպես Հայաստանից այնպես էլ Վրաստանից: ընթացին մասնակցում էին մասնակիցներ ինչպես Հայաստանից այնպես էլ Վրաստանից: […]

Դատական մոնիթորինգ

Դատական մոնիթորինգի ծրագրերը հանդիսանում են Կազմակերպության առանցքային գործունեությունը: Դատական մոնիթորինգը ծառայում է քաղաքացիական հասարակության համար որպես հզոր գործիք, որը հնարավորություն է տալիս գնահատել դատական պրակտիկայի համապատասխանությունը արդար դատաքննության միջազգային և ազգային չափանիշներին: Գործունեության այս ձևաչափը թույլ է տալիս գնահատել արդարադատության համակարգի գործունեությունը, բացահայտել բարեփոխումների կարիք ունեցող ոլորտները` միաժամանակ կանխորոշելով բարեփոխումների ուղղությունը: Միևնույն ժամանակ, դատական մոնիթորինգը […]