Մայիսի 6–ին ԻՊԱՍ-ը 48 ահազանգ է ստացել

2013թ. մայիսի 6 «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը և «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն ԱԺ ընտրություններում դիտորդական աշխատանք չի տարել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեցին կազմակերպությունների ներկայացուցիչները: «Թրանսփարենսի ինթերնեյշնլ»–ի ղեկավար Վարուժան Հոկտանյանի խոսքով, իրենք զբաղվել են ընտրությունների էլեկտրոնային մոնիտորինգով, այսինքն` հետևել են ԿԸՀ-ի հրապարակած ընտրողների տվյալներին: «Քվեարկության օրը գրանցվել է «ուրվական» ընտրողների քվեարկություն: Մեր […]

Հասարակական կազմակերպությունների հայտարարությունը ՀՀ 2013 թ. նախագահական ընտրությունների լեգիտիմության մասին

2013 թ. փետրվարի 18-ին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցան նախագահական ընտրություններ, որոնք աննախադեպ էին Հայաստանի Հանրապետության ողջ պատմության ընթացքում: Չնայած իշխանության հետևողական փորձերին` նվազագույնի հասցնել մրցակցությունը և ապահովել արտաքուստ հանգիստ ընտրություններ, ինչպես նաև 2008թ. ընտրակեղծարարությամբ ձևավորված իշխանության վերարտադրում և լեգիտիմացում, Հայաստանի քաղաքացիներն իրենց քվեարկությամբ արտահայտեցին իշխանությունների նկատմամբ իրենց անվստահությունը և բազմաթիվ քաղաքային և գյուղական համայնքներում ընդդիմության […]

Ծրագրի հաշվետվություն «Պատրաստ եմ ընտրության»

Ծրագրի հաշվետվությունը պատրաստվել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից՝ Բաց հասարակության հիմնադրամներ- Հայաստան կազմակերպության և Նիդերլանդների թագավորության արտաքին գործերի նախարարության աջակցությամբ «Պատրաստ եմ ընտրության» ծրագրի շրջանակներում: Կազմակերպությունը 2012 թվականի ապրիլից հունիս ամիսներին նախաձեռնել ու իրականացրել է «Պատրաստ եմ ընտրության» ծրագիրը՝ նպատակ հետապնդելով նպաստել ՀՀ-ում ԱԺ 2012թ. մեծամասնական/համամասնական ընտրակարգով ընտրությունների իրավական երաշխիքների իրացմանը:   […]

Պատրաստ եմ ընտրության

Նպատակ հետապնդելով նպաստել ՀՀ ԱԺ 2012թ. ընտրությունների իրավական երաշխիքների իրացմանը՝ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն 2012 թվականի ապրիլից հունիս ամիսներին նախաձեռնել ու իրականացրել է «Պատրաստ եմ ընտրության» ծրագիրը «Տեղեկացի՛ր, եղի՛ր պաշտպանված, ընտրի՛ր ազատորեն» նշանաբանի ներքո՝ «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության և Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարության աջակցությամբ: Կազմակերպության հեռահար նպատակն էր ՀՀ-ում ընտրությունների իրավական […]

ՀՀ ընտրական օրենսգրքի բացերը, ԻՊԱՍ-ի կողմից առաջարկվող օրենսդրական փոփոխությունները

2012 թ.-ի խորհրդարանական ընտրությունների ընթացքում ԻՊԱՍ-ի կողմից իրականացվեց ընտրական գործընթանցերում ներգրավված անձնանց իրավական աջակցության ծրագիր: Ծրագրում ներգրավված իրավաբան-փորձագետները ծրագրի իրավական համակարգմանը զուգահեռ իրականացրել են նաև ՀՀ ընտրական օրենսգրքի բացերի ու թերությունների վերլուծություն՝ ձևակերպելով օրենսդրական և ոլորտի բարեփոխման համար ընդհանրական բնույթի առաջարկներ: Մշակելով առաջարկները կազմակերպությունը հեռահար նպատակ է հետապնդում կատարելագործել ՀՀ օրենսդրությունը, նպաստել ՀՀ-ում ընտրական գործընթացների […]