Նպատակ հետապնդելով նպաստել ՀՀ ԱԺ 2012թ. ընտրությունների իրավական երաշխիքների իրացմանը՝ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն 2012 թվականի ապրիլից հունիս ամիսներին նախաձեռնել ու իրականացրել է «Պատրաստ եմ ընտրության» ծրագիրը «Տեղեկացի՛ր, եղի՛ր պաշտպանված, ընտրի՛ր ազատորեն» նշանաբանի ներքո՝ «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության և Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարության աջակցությամբ: Կազմակերպության հեռահար նպատակն էր ՀՀ-ում ընտրությունների իրավական […]
Category: Ընտրական գործընթացներ
Ընտրական գործընթացներ
Կազմակերպությունը իր գործունեության շրջանակներում իրականացրել է նախընտրական և ընտրական գործընթացների մոնիթորինգ նախագահական, խորհրդարանական, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների, հանրաքվեների ընթացքում:
2012թ.-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների իրավական երաշխիքների իրացմանը նպաստելու նպատակով տրամադրվել է ընտրական իրավունքի վերաբերյալ իրավական խորհրդատվություն քաղաքացիներին, լրագրողներին, թեկնածուներին, քաղաքացիական ակտիվիստներին:
Իրականացվել է ՀՀ ընտրական օրենսդրության ուսումնասիրություն ու վերլուծություն՝ օրենսդրական բացերն ու թերությունները վեր հանելու և օրենսդրական փոփոխությունների ու լրացումների առաջարկներ մշակելու նպատակով:
2015 թվականին կազմակերպությունն իրականացրել է Սահմանադրական բարեփոխումների ընթացքի մշտադիտարկում, իսկ քվերակությունից հետո հավաքագրել է ամբողջ հանրապետության տարածքում քվերակության ժամանակ տեղի ունեցած խախտումները, դրանք դասակարգվել են՝ ըստ խախտումների տեսակների, և գնահատվել է, թե ինչ ազդեցություն են ունեցել դրանք ընդհանուր քվեարկության արդյուքների վրա:
Կազմակերպությունը միացել է նաև ընտրական խախտումների վերաբերյալ տեղական և միջազգային կազմակերպությունների կողմից իրականացված հայտարարություններին:
ՀՀ ընտրական օրենսգրքի բացերը, ԻՊԱՍ-ի կողմից առաջարկվող օրենսդրական փոփոխությունները
2012 թ.-ի խորհրդարանական ընտրությունների ընթացքում ԻՊԱՍ-ի կողմից իրականացվեց ընտրական գործընթանցերում ներգրավված անձնանց իրավական աջակցության ծրագիր: Ծրագրում ներգրավված իրավաբան-փորձագետները ծրագրի իրավական համակարգմանը զուգահեռ իրականացրել են նաև ՀՀ ընտրական օրենսգրքի բացերի ու թերությունների վերլուծություն՝ ձևակերպելով օրենսդրական և ոլորտի բարեփոխման համար ընդհանրական բնույթի առաջարկներ: Մշակելով առաջարկները կազմակերպությունը հեռահար նպատակ է հետապնդում կատարելագործել ՀՀ օրենսդրությունը, նպաստել ՀՀ-ում ընտրական գործընթացների […]