30 տնօրեններ Դանիել Իոննիսյանից 2-ական միլիոն դրամ եւ ներողություն են պահանջում

Դպրոցների եւ մանկապարտեզների 30 տնօրեններ դիմել են Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան`ընդդեմ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության: Նրանք պահանջում են, որ կազմակերպության անունից ներողություն հայտնեն եւ յուրաքանչյուրին երկուական միլիոն դրամ փոխհատուցեն`իրենց պատիվն ու արժանապատվությունն արատավորելու համար: Կազմակերպությունը, հիշեցնենք, նախընտրական քարոզչության շրջանում հրապարակեց մանկապարտեզների եւ դպրոցների տնօրենների 114 ձայնագրություններ, որոնք փաստում էին այն […]

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնություն, Ազգային ժողովի ընտրություններ 2017

Ընտրախախտումների քարտեզը պատկերում է «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության, «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի և Հայաստանի հելսինկյան կոմիտեի դիտորդական առաքելությունների կողմից ներկայացված խախտումները: Վերջին հաղորդումներ Ժամ Տեղամաս Ընտրախախտում Արձագանք 04:06 1/3 Ավան Այլ 20:00-ին լույսերը անջատվել են, 20:03 վերականգնել են: վերացվել/լուծվել է Հանձնաժողովը խուճապի է մատնվել: 03:59 5/14 Դավթաշեն Արդյունքների ամփոփման և հաշվարկի կարգի խախտում Տեղի է ունեցել […]

Միջազգային դիտորդները ուշագրավ հայտարարություն արեցին

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ Միջազգային դիտորդական խմբի ներկայացուցիչ, Եվրոպական խորհրդարանի դելեգացիայի ղեկավար Հեիդի Հաութալան (Heidi Hautala) այսօր ուշագրավ հայտարարություններ արեց, նա խոսեց ընտրակաշառքների և ճնշումների մասին։ Տիկին Հաութալան տեղեկացրեց, որ իրենք դիտորդություն են իրականացրել Երևանում, Կոտայքում և Արմավիրում։ Նա հիշեցրեց, որ Եվրոպական միությունը սատարել է այս ընտրություններին՝ ֆինանսավորելով նոր տեխնոլոգիաների ներդրումը՝ մասնավորապես ընտրողների ճանաչման սարքերի ձեռք բերման ուղղությամբ․ […]

ՔԿՀ-ների դիտորդական խմբի անդամներին արգելել են մտնել Նուբարաշեն և Կենտրոն ՔԿՀ-ներ

Այսօր ժամը 11:00-ին  և 12։35-ին քրեակատարողական հիմնարկներում խոչընդոտել են Մարդասիրական ՀԿ աշխատակից Արման Սահակյանի և ՀԿ աշխատակից Հասմիկ Հարությունյանին՝ կատարելու իրենց դիտորդական աշխատանքը, ովքեր հանդիսանում են ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամներ։ Մասնավորապես՝ վերջիններս ցանկացել են մտնել և ՔԿՀ-եր՝ որպես ընտրությունների դիտորդատական անձնակազմի անդամ, սակայն նրանց խոչընդոտել են՝ պատճառաբանելով, […]

Զեկույց «Հայաստանում իրավապահների անպատժելիություն, կոռուպցիա, ազատությունների սահմանափակում»

ԱՄՆ-ի պետդեպարտամենտը հրապարակել է մարդու իրավունքների 2016 թվականի զեկույցը: ԱՄՆ-ի պետդեպարտամենտը հրապարակել է մարդու իրավունքների 2016-ի զեկույցը: Դա թվով արդեն 41-րդ տարեկան զեկույցն է, որում ամփոփվում է մարդու իրավունքների կացությունն աշխարհի մոտ 200 պետություններում և տարածքներում, այդ թվում ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրներում, ինչպես նաև ամերիկյան աջակցությունը ստացող բոլոր պետությունում: Ինչպես զեկույցի նախաբանում է նշել պետքարտուղար […]

Զեկույց «2015 թվականի հանրաքվեի չարաշահումների փաստագրում»

Սույն զեկույցը պատրաստվել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի կողմից «Բաց հասարակության հիմնադրամներ» Հայաստան կազմակերպության աջակցությամբ : Զեկույցի նպատակն է՝ ներկայացնել 2015 թվականի դեկտեմբերի 6-ին հանրաքվեի ընթացքում տեղի ունեցած ընտրական խախտումների փաստերը, մասսայականությունը, դրսևորումերի տեսակները, ինչպես նաև իրավապահ մարմինների’ պատասխանատու այլ մարմիններիև դատարանների վերաբերմունքը խախտումների արձանագրման և իրավական գնահատականի տրման գործընթացում: Զեկույց 2015 թվականի հանրաքվեի […]

Հայտարարություն ՀՀ նոր ընտրական օրենսգրքի 2-րդ ընթերցմանն ընդառաջ

Մենք` քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ կազմակերպություններս, մասնակցելով Ընտրական օրենսգրքի նախագծի վերլուծություններին, պատրաստելով այլընտրանքային առաջարկներ և լուծումներ, և մեր ներկայացուցիչներին լիազորելով` մասնակցելու «4+4+4» ձևաչափով քննարկումներին, հրապարակում ենք սույն հայտարարությունը՝ նախքան Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքի նախագծի երկրորդ ընթերցումը: Սույն հայտարարությունն անում ենք` ծանոթացած լինելով Վենետիկի հանձնաժողովի և ԺՀՄԻԳ-ի համատեղ եզրակացությանը, որում արտահայտված մտահոգությունները նույնն են, ինչ` մեր կողմից […]

«Ինչպիսի՞ն է իրավապահ մարմինների արձագանքը հանրաքվեին արձանագրված ընտրախախտումներին»

Դեկտեմբերի 18-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Ինչպիսի՞ն է իրավապահ մարմինների արձագանքը հանրաքվեին արձանագրված ընտրախախտումներին» թեմայով, որին մասնակցում էին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի ղեկավար Հայկուհի Հարությունյանը, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն: Իրավապահների կողմից ֆիքսված 461 ընտրախախտումներից մինչ օրս 17 դեպքի առնչությամբ է հարուցվել […]

Ծրագրի հաշվետվություն «Պատրաստ եմ ընտրության»

Ծրագրի հաշվետվությունը պատրաստվել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից՝ Բաց հասարակության հիմնադրամներ- Հայաստան կազմակերպության և Նիդերլանդների թագավորության արտաքին գործերի նախարարության աջակցությամբ «Պատրաստ եմ ընտրության» ծրագրի շրջանակներում: Կազմակերպությունը 2012 թվականի ապրիլից հունիս ամիսներին նախաձեռնել ու իրականացրել է «Պատրաստ եմ ընտրության» ծրագիրը՝ նպատակ հետապնդելով նպաստել ՀՀ-ում ԱԺ 2012թ. մեծամասնական/համամասնական ընտրակարգով ընտրությունների իրավական երաշխիքների իրացմանը:   […]