Ուղեցույց «Արևելյան Գործընկերության Երկրներում ապացույցների վրա հիմնված շահերի պաշտպանության քարոզարշավի ստեղծում»

Ուղեցույցը պատրաստվել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմաններիի» ՀԿ կողմից Վիշեգրադ միջազգային հիմնադրամի աջակցությամբ: Ուղեցույցում ներկայացվում է, թե ինչպես օգտագործել ապացույցների վրա հիմնված շահերի պաշտպանությունը տեղական քաղաքացիական հասարակության կարողությունները զարգացնելու համար` նպատակ ունենալով խթանել արդյունավետ կառավարումն ու իրավունքի գերակայությունը: Ուղեցույց Արեվելյան Գործընկերության Երկրներում ապացույցների վրա հիմնված շահերի պաշտպանության քարոզարշավի ստեղծում

Ուղեցույց «Մասնակցային մոնիթորինգ և արդյունավետ կառավարման գնահատում: Մեթոդոլոգիա և գործիքներ»

Ուղեցույցը պատրաստվել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմաններիի» ՀԿ կողմից Վիշեգրադ միջազգային հիմնադրամի աջակցությամբ: Ձեռնարկի նպատակն է բարձրացնել զարգացմանն ուղղված բազմաշերտ ծրագրերում արդյունավետ կառավարման վերաբերյալ իրազեկվածությունը, հստակ տեղեկատվություն տրամադրել քաղաքականության մեջ կառավարման մակարդակի գնահատման և մոնիթորինգի համար անհրաժեշտ գործիքների առավելությունների և թերությունների վերաբերյալ: Ուղեցույց «Մասնակցային մոնիթորինգ և արդյունավետ կառավարման գնահատում: Մեթոդոլոգիա և գործիքներ»

Ուղեցույց «Դատարանների նկատմամբ քաղաքացիական վերահսկողության նախաձեռնություն»

Ուղեցույցը պատրաստվել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմաններիի» ՀԿ կողմից Վիշեգրադ միջազգային հիմնադրամի աջակցությամբ: Ուղեցույցի միջոցով փորձ է արվել ներկայացնել իրավունքի գերակայության նկատմամբ քաղաքացիական վերահսկողության կարևորությունը, գործնական քայլերը, որոնք անհրաժեշտ է կատարել արդյունավետ դատական մոնիթորինգի ծրագիր իրականացնելու համար, դատական մոնիթորինգի մեթադոլոգիան: Ուղեցույց «Դատարանների նկատմամբ քաղաքացիական վերահսկողության նախաձեռնություն, ինչպես հայտնաբերել իրավունքի գերակայության բացթողումները»  

Դասընթացի նյութեր «Մարդու իրավունքների կրթությունը ՀՀ զինված ուժերում»

Դասընթացի նյութերը պատրաստվել են «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ կողմից Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Երևանյան գրասենյակի աջակցությամբ (ԵԱՀԿ): Դասընթացի նյութերում ներկայացված են՝  «Զինապարտության մասին»,  «Զինծառայողների նյութական պատասխանատվության մասին», «Պաշտպանության մասին», «ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագիրք», զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը, «Պետական կենսաթոշակների մասին»  ՀՀ օրենքները: «Մարդու իրավունքների կրթությունը ՀՀ զինված ուժերում» դասընթացի նյութեր

Դասընթացի նյութեր «Ռազմական ոստիկանության համար»

Դասընթացի նյութերում ներկայացված են հատվածներ՝ ՀՀ Սահմանադրությունից, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայից,  ՀՀ Քրեական օրենսգիրքից, ՀՀ Քրեական դատավարության օրենսգիրքից, ՀՀ ռազմական ոստիկանության մասին օրենքը: «Մարդու իրավունքների կրթությունը ՀՀ զինված ուժերում» Ծրագիրը իրականացվել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի կողմից ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի աջակցությամբ: Դասընթացի նյութեր ռազմական ոստիկանության համար

Դասընթացի ուսումնական ձեռնարկ «Մարդու իրավունքները զինված ուժերում»

Ուսումնական ձեռնարկը պատրաստվել է՝ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Երևանյան գրասենյակի աջակցությամբ (ԵԱՀԿ): Ձեռնարկի նպատակն է՝ Ռազմական ինստիտուտների կուրսանտներին ծանոթացնել մարդու իրավունքների համընդհանուր կոնցեպտին՝ շեշտադրում կատարելով այն սկզբունքի վրա, որ զինված ուժեր մտնելով զինվորականների հիմնարար իրավունքներն ու ազատությունները չեն վերանում. Կուրսանտներին մատուցել գիտելիքներ մարդու իրավունքների և մարդու իրավունքների […]

Ձեռնարկ «Եվրոպական միության արդարադատության համակարգը»

Ձեռնարկը պատրաստվել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից՝ Եվրոպական միության աջակցությամբ: ԵՄ_ինստիտուցիոնալ_համակարգը

Նախադեպերի ժողովածու «Եվրոպական միության արդարադատության դատարան»

Ժողովածուն պատրաստվել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից՝ Եվրոպական միության աջակցությամբ: Ժողովածուի մեջ ներկայացված են Եվրոպական Միության Արդարադատության դատարանի նախադեպային մի շարք որոշումներ, ինչպես նաև առանձին որոշումների սեղմագրեր: Որոշումներն` ըստ կարգավորող իրավահարաբերությունների շրջանակի, բաժանվում են հետևյալ հիմնական խմբերի. – Եվրոպական Միության հիմնարար սկզբունքներին վերաբերող որոշումներ, – Մարդու իրավունքների և հիմնարար ազատություններին վերաբերող որոշումներ, […]

Դասընթացի ձեռնարկ «Եվրոպական միության իրավունք»

Ձեռնարկը պատրաստվել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից՝ Եվրոպական միության աջակցությամբ: Ձեռնարկը համակարգված և ամբողջական տեսքով ներկայացնում է «Եվրոպական միության իրավունք» դասընթացը: Հատուկ ուշադրություն է դարձվել Եվրոպական միության իրավունքի հիմքում ընկած հիմնարար սկզբունքների ուսումնասիրությանը և դրանց դրսևորման առանձնահատկությունների ներկայացմանը: Ուսումնական ձեռնարկում ընդգրկված հարցերի քննարկումն իրականացվել է Եվրոպական միության արդարադատության դատարանի նախադեպային որոշումների ուսումնասիրությամբ: […]