Կարծիք «Աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերով առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կարծիքը 2012թ. հոկտեմբերի 8-ի իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական՝ https://www.e-draft.am կայքում հանրային քննարկման դրված «Աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերով առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ: Կարծիք «Աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում […]

Հայաստանը գրանցում է էական հետընթաց խոշտանգումների դեմ պայքարի հարցում

Մենք՝ քաղաքացիական հասարակության նշյալ կազմակերպություններս, խորապես մտահոգված ենք, որ ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի փոփոխություններով խոշտանգման գործերի նախաքննությունը փոխանցվում է ԱԱԾ քննիչներին։ Արձանագրում ենք, որ այս փոփոխություններն էական հետընթաց են մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից, քանի որ ինստիտուցիոնալ առումով նվազեցնում են խոշտանգումներից զերծ մնալու բացարձակ իրավունքի պաշտպանության երաշխիքները։ Նախևառաջ, օրինագծի ընդունումը խնդրահարույց է ընթացակարգի առումով, քանի որ   Օրենսգրքի […]

Կարծիք «Պետական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

2021 թ. հոկտեմբերի 14-ին իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակվել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից մշակված «Պետական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Մի խումբ քաղաքացիական հասարակության կազմակերպություններ, ներառյալ ԻՊԱՍ-ը, հրապարակել են կարծիք «Պետական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ։ Ներկայացվել են մի շարք դիտարկումներ և նախագծում փոփոխություններ կատարելու առաջարկություններ՝ հիմնվելով ՀՀ Սահմանադրության, ներպետական […]

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. ՀՀ քաղաքացու անձնագրի վավերականության ժամկետի առաջարկվող փոփոխության վերաբերյալ

Իրավական նախագծերի հրապարակման միասնական կայքում ս.թ. հոկտեմբերի 16-ին հրապարակվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 1998թ. թիվ 821 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ (https://www.edraft.am/projects/3633/justification), որով առաջարկվում է ՀՀ քաղաքացիների անձնագրերի վավերականության ժամկետը նվազեցնել՝ սահմանելով 2 տարի ժամկետով: Որպես առաջարկվող նախագծի հիմնավորում ներկայացվում է Պետաիրավական նախարարական կոմիտեի 29.09.2021թ. նիստում տրված հանձնարարականը (ԿԱ.174-2021): Նախագծի հեղինակը […]

ԵԽ միգրացիայի, փախստականների և հարկադիր տեղահանվածների հարցերով զեկուցող Փոլ Գավանի՝ 44-օրյա պատերազմի մարդասիրական հետևանքների վերաբերյալ զեկույցի շուրջ դիտարկումներ

2021թ․ սեպտեմբերի 13-ին ԵԽԽՎ-ն հրապարակել է միգրացիայի, փախստականների և հարկադիր տեղահանվածների հարցերով զեկուցող Փոլ Գավանի զեկույցի նախագիծը՝ 44-օրյա պատերազմի մարդասիրական հետևանքների վերաբերյալ։ Չնայած մի շարք կարևոր արձանագրումներին, այնուամենայնիվ, զեկույցը մի շարք ուղղություններում չի արտացոլում իրականությունը, կեղծ հավասարության նշան է դնում Ադրբեջանի և Հայաստանի միջև այն դեպքերում, երբ երկու պետությունների քաղաքականության, գործողությունների և դրանց առաջացրած հետևանքների […]

Հայտարարություն՝ ԱԺ-ում լրագրողների իրավունքների սահմանափակումների ու խախտումների մասին

2021 թվականի օգոստոսի 24-ին ՀՀ Ազգային ժողովում պետական պահպանության ծառայության աշխատակիցների ներգրավմամբ տեղի ունեցած միջադեպը զուգորդվեց խորհրդարանի նիստերի դահլիճի օթյակից ԱԱԾ ծառայողների կողմից լրագրողներին հեռացնելով: Համանման գործողություն էր տեղի ունեցել նաև օգոստոսի 11-ին, երբ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրահանգով օրենսդրի նիստի հեռարձակումը դադարեցվեց, իսկ օթյակում գտնվող լրագրողներին ԱԱԾ աշխատակիցները հեռացրեցին, որի պատճառով լրագրողները չկարողացան լուսաբանել […]

Ադրբեջանական ագրեսիային համապատասխան արձագանք տալու վերաբերյալ միջազգային հանրությանն ուղղված կոչ

25-ը օգոստոսի 2021 թ. Հայաստանի քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ կազմակերպությունները հայտնում են իրենց խորին մտահոգությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակաբար տիրող անկայուն իրավիճակի վերաբերյալ: Արդեն մի քանի ամիս է՝ Ադրբեջանը կոպտորեն խախտում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը. պարբերաբար հրահրում է ռազմական բախումներ՝ ոտնահարելով միջազգային իրավունքի նորմերը: Այդ իսկ պատճառով կոչով դիմում ենք միջազգային հանրությանը, ներառյալ ՄԱԿ-ի մասնագիտացված մարմիններին, […]

Հայտարարություն Ֆիզիկայի ինստիտուտի հարակից տարածքի ապօրինի կառուցապատման և քաղաքացիների իրավունքների ոտնահարման վերաբերյալ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Ֆիզիկայի ինստիտուտի հարակից տարածքի ապօրինի կառուցապատման և քաղաքացիների իրավունքների ոտնահարման վերաբերյալ Երևան քաղաքի Ֆիզիկայի ինստիտուտին հարող տարածքի («Ֆիզգորոդոկ») բնակիչները ամիսներ շարունակ պայքարում են կանաչ գոտում նախատեսվող ապօրինի կառուցապատման դեմ, որով խախտվելու է նրանց՝ առողջ կենսագործունության միջավայրում ապրելու իրավունքը։ Աջափնյակ համայնքի Ալիխանյան եղբայրների 6/1 հասցեի հողամասն, ըստ տարածքի բնակիչների և նրանց փաստաբանի տվյալների, սեփականաշնորհվել է […]

Վճռաբեկ Դատարանը որոշում է կայացրել մերժել վարույթ ընդունել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը

2021թ. Հուլիսի 7-ին Վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել մերժել վարույթ ընդունելու ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը՝ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 23․03․2021թ․ որոշման դեմ՝ ըստ հայցի Հասմիկ Հարությունյանի ընդդեմ ՀՀ ԱՆ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձի 2017թ. ապրիլի 2-ի գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին։ Վճռաբեկ դատարանը գտել է, որ բողոքում ներկայացված […]

Զեկույց․ՀՀ-ում «Կովիդ 19» համավարակի ազդեցությունը ազատազրկումների ընտրության պրակտիկայի վրա

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ կողմից իրականացվել է ուսումնասիրություն «Կորոնավիրուսային հիվանդության համավարակի պայմաններում Հայաստանի Հանրապետությունում «Կովիդ 19» համավարակի ազդեցությունը ազատազրկումների ընտրության պրակտիկայի վրա» թեմայով։ Ուսումնասիրվել են ՀՀ-ում քրեական արդարադատության համակարգի հակազդման գործընթացն ու յուրահատկությունները Կովիդ-19-ին՝ կարևորելով հատկապես ազատազրկմանն այլընտրանք խափանման միջոցների ու պատժատեսակների կիրառման պրակտիկան։ Առանձին ուշադրություն է դարձվել նաև պատժից պայմանական վաղաժամկետ ազատման պրակտիկային, […]