Զեկույց «Դատարանների նկատմամբ քաղաքացիական վերահսկողություն Հայաստանում և Վրաստանում»

«Դատարանների նկատմամբ Քաղաքացիական վերահսկողություն» հաշվետվություն փորձարկված մեթոդաբանության վերաբերյալ զեկույցը պատրաստվել է Վրաստանում և Հայաստանում իրականացված դատական ատյանների մոնիթորինգի արդյունքում: Սույն հաշվետվության պատրաստումը հնարավոր է դարձել իրականացնել Վիշեգրադ միջազգային հիմնադրամի աջակցությամբ իրականացվող «Ձևավորել ապացույցների վրա հիմնված շահերի պաշտպանություն հանուն իրավունքի գերակայության և արդյունավետ կառավարման Արևելյան գործընկերության երկրներում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» […]

Ուղեցույց «Դատարանների նկատմամբ քաղաքացիական վերահսկողության նախաձեռնություն»

Ուղեցույցը պատրաստվել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմաններիի» ՀԿ կողմից Վիշեգրադ միջազգային հիմնադրամի աջակցությամբ: Ուղեցույցի միջոցով փորձ է արվել ներկայացնել իրավունքի գերակայության նկատմամբ քաղաքացիական վերահսկողության կարևորությունը, գործնական քայլերը, որոնք անհրաժեշտ է կատարել արդյունավետ դատական մոնիթորինգի ծրագիր իրականացնելու համար, դատական մոնիթորինգի մեթադոլոգիան: Ուղեցույց «Դատարանների նկատմամբ քաղաքացիական վերահսկողության նախաձեռնություն, ինչպես հայտնաբերել իրավունքի գերակայության բացթողումները»  

«Իրավունքի գերակայություն, դատարանների նկատմամբ քաղաքացիական վերահսկողություն» դասընթաց

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից 2016 թվականի ապրիլի 28-29-ը Սևանում տեղի ունեցավ «Ինչպես հայտնաբերել իրավունքի գերակայության բացթողումները, դատարանների նկատմամբ քաղաքացիական վերահսկողություն նախաձեռնություն» դասընթացը: Դասընթացը վարում էին Լեհաստանի դատական վերահսկողության հիմնադրամի փորձագետներ՝ Ստանիսլավ Բուրդձիեջը և Բարտոշ Պիլիտովսկին:Դասընթացին մասնակցում էին մասնակիցներ ինչպես Հայաստանից այնպես էլ Վրաստանից: ընթացին մասնակցում էին մասնակիցներ ինչպես Հայաստանից այնպես էլ Վրաստանից: […]

Իրավական հետազոտություն «Արտագնա դատական նիստերի հրապարակայնությունը. օրենսդրական և պրակտիկ խնդիրներ»

Հետազոտությունը պատրաստվել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից՝ Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպության աջակցությամբ: Սույն հետազոտության իրականացման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ-ում արտադատական լսումների իրականացման բավականին տարածված պրակտիկայով: Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանների կողմից արտագնա դատական նիստեր անցկացվում են ինչպես այլ դատարաններում, այնպես էլ զորամասերի և քրեակատարողական հիմնարկների տարածքներում: Դատական նիստեր անցկացվում են նաև ՀՀ […]

Նպաստել դատական անկախությանը՝ դատական համակարգի ներքին գնահատման համակարգի ձևավորման միջոցով

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը՝ «Հանրային քաղաքականության մշակման ուկրաինական ինստիտուտ» հասարակական կազմակերպության հետ միասին, Չեխիայի հանրապետության արտաքին գործերի նախարարության ֆինանսավորմամբ 2013թ. հունիսի 1-ից սկսել է իրականացնել «Նպաստել դատական անկախությանը՝ դատական համակարգի ներքին գնահատման համակարգի ձևավորման միջոցով» ծրագիրը: Ծրագիրը միաժամանակ իրականացվելու է Հայաստանում և Ուկրաինայում: Ծրագրի շրջանակներում բացահայտվելու են դատական համակարգի ներքին մոնիթորինգի և գնահատման […]

Պաշտպանության իրավունքի իրացման որակն ու արդյունավետությունը հանրային պաշտպանության համատեքստում

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն 2011թ. հուլիսից մինչև 2012թ. մարտն իրականացրեց «Պաշտպանության իրավունքի իրացման որակն ու արդյունավետությունը հանրային պաշտպանության համատեքստում» ծրագիրը՝ «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության օժանդակությամբ՝ նպատակ ունենալով խթանելու Հանրային պաշտպանի գրասենյակի ինստիտուցիոնալ զարգացումը ՀՀ-ում: Ծրագրի նպատակն, այսպիսով, երկու հիմնական ենթանպատակներից է բաղկացած՝ հետազոտական և փոփոխության: Ծրագրի հիմնական խնդիրները հետևյալներն էին. • Իրականացնել հետազոտություն` պաշտպանության […]