Freedom House. Հայաստանը կանգնած է ավտորիտար դառնալու վտանգի առաջ

Ժողովրդավարության ոլորտում Հայաստանը նախորդ տարվա համեմատ զիջել է դիրքերը և Եվրասիական տարածաշրջանի մի շարք այլ պետությունների նման այսօր կանգնած է ավտորիտար դառնալու վտանգի առաջ, պնդում է Freedom House իրավապաշտպան կազմակերպության՝ չորեքշաբթի օրը հրապարակած զեկույցը անցումային շրջանում գտնվող երկրների վերաբերյալ: Ի տարբերություն նախորդ զեկույցների, այս անգամ հատուկ ուշադրության է արժանացել հատկապես Սերժ Սարգսյանի իշխանավարության հնարավոր երկարաձգումը: […]

Կարծիք Դատական օրենսգրքի և «Դատախազության մասին» օրենքի փոփոխությունների վերաբերյալ (OECD)

Սույն փաստաթուղթը պատրաստվել է Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների շրջանակներում իրականացվող մոնիթորինգի 4-րդ փուլի գնահատման շրջանակներում «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ կողմից 2018թ.-ին: Կազմակերպությունը ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում Դատական օրենսգրքի և «Դատախազության մասին» օրենքի փոփոխությունների վերաբերյալ իրականացրած օրենսդրական նախագծերի գնահատումն ու արձանագրած խնդիրները: Կարծիք «Դատական օրենսգրքի» և «Դատախազության մասին» օրենքի փոփոխությունների վերաբերյալ

Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հակակոռուպցիոն ցանցի մոնիթորինգային խմբի այցը Հայաստան

2018թ. մարտի 14-ին տեղի է ունեցել Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) և Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հակակոռուպցիոն ցանցի մոնիթորինգային խմբի հանդիպումը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը: Խմբի այցի նպատակն էր Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների շրջանակներում իրականացվող մոնիթորինգի  4-րդ փուլի գնահատումը: […]

«Գլխից բռնելիս»․ ինչպես է գնում պայքարը կոռուպցիայի դեմ

Սերժ Սարգսյանը 2012-ին կառավարությանը կոչ արեց կոռուպցիայի դեմ պայքարում բռնել «մեծերի գլխից»։ Այս հայտարարությունից անցել է վեց տարի, սակայն իրավապաշտպանները գտնում են, որ պետությունը մեղմ է կոռումպացված պաշտոնյաների նկատմամբ։ ՍիվիլՆեթը խնդրի շուրջ զրուցել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի ղեկավար Հայկուհի Հարությունյանի և փաստաբան Արմեն Թևանյանի հետ։   Աղբյուրը՝ civilnet.am  

Աշխատանքային քննարկում հակակոռուպցիոն գործող ռազմավարության միջոցառումների ծրագրի և նոր ռազմավարության մշակման վերաբերյալ

2018թ. հունվարի 12-ին, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման 2015-2018թթ. միջոցառումների ծրագրի և հակակոռուպցիոն նոր ռազմավարության մշակման քայլերին ուղղված աշխատանքային քննարկում: Վերջինին մասնակցել են հակակոռուպցիոն ծրագրերում ներգրավված հասարակական կազմակերպությունների շուրջ 2 տասնյակ ներկայացուցիչներ: Հանդիպմանը մասնակցել է նաև «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ` Հասմիկ Հարությունյանը: Հանդիպման […]

Հասարակական և պետական ոլորտի գործընկերների հետ քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտի հիմնախնդիրներն ու անելիքները

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի գլխավորությամբ սեպտեմբերի 28-ին շահագրգիռ մի շաք կառույցների ներկայացուցիչների  հետ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում, որի ընթացքում ամփոփվել է Արևելյրան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հակակոռուպցիոն ցանցի պլենար նիստում Հայաստանի կողմից կոռուպցիայի դեմ պայքարի բնագավառում գրանցած առաջընթացի վերաբերյալ հաշվետվությունը: Սուրեն Քրմոյանը բարձր է գնահատել հասարակական կազմակերպությունների դերը կոռուպցիայի դեմ պայքարի հարցում […]

ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՈՒՄԲԸ (GRECO) ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ

Եվրոպայի Խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խումբը (ԳՐԵԿՈ) այսօր հրապարակել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամների վարքագծի կանոնակարգի վերաբերյալ քննադատական գնահատական, որում առանձնացվել են զգալի թերություններ ու առաջարկվել մի շարք բարելավումներ։ ԳՐԵԿՈ-ի նախագահ Մարին Մրչելան ողջունել  է Վեհաժողովի կողմից ձեռնարկված քայլերը՝ կապված ԵԽԽՎ-ին ուղղված կոռուպցիոն մեղադրանքների հետ։ «Կոռուպցիայի կանխարգելումն ու դրա դեմ պայքարը սկսվում է մեր […]

GRECO-ն հրապարակել է տարեկան զեկույցը․ Հայաստանը մասամբ է իրականացրել հակակոռուպցիոն հանձնարարականները

Եվրոպայի խորհրդի հակակոռուպցիոն մարմինը՝ ​GRECO-ն, հրապարակել է իր տարեկան զեկույցը՝ անդամ 49 երկրների կողմից կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող քայլերի մասին: Զեկույցում նշվում է, որ Հայաստանը 2016 թվականին հաջողությամբ իրականացրել է GRECO-ի բոլոր հանձնարարականները կոռուպցիայի քրեականացման և քաղաքական ֆինանսավորման թափանցիկության մասին: Միևնույն ժամանակ նշվում է, որ պատգամավորների շրջանում կոռուպցիան կանխարգելելու ուղղությամբ GRECO-ի որևէ հանձնարարականները մինչև […]

ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՄ դրամաշնորհների չարաշահման վերաբերյալ

ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմն իր խորը մտահոգությունն է հայտնում Հայաստանում Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ծրագրերի շրջանակներում կոռուպցիայի եւ խարդախության փաստերի առնչությամբ արդեն ավարտված եւ դեռեւս հետաքննության փուլում գտնվող գործերի վերաբերյալ: Մենք ողջունում ենք Հայաստանում ԵՄ պատվիրակության քայլերն` ուղղված օրինախախտումների եւ հանցագործությունների բացահայտմանը:   Միջազգային կազմակերպությունները եւ, մասնավորապես, Եվրոպական միությունը` որպես Հայաստանին ամենամեծ ֆինանսական օժանդակությունը ցուցաբերող […]

Զեկույց «Հայաստանում իրավապահների անպատժելիություն, կոռուպցիա, ազատությունների սահմանափակում»

ԱՄՆ-ի պետդեպարտամենտը հրապարակել է մարդու իրավունքների 2016 թվականի զեկույցը: ԱՄՆ-ի պետդեպարտամենտը հրապարակել է մարդու իրավունքների 2016-ի զեկույցը: Դա թվով արդեն 41-րդ տարեկան զեկույցն է, որում ամփոփվում է մարդու իրավունքների կացությունն աշխարհի մոտ 200 պետություններում և տարածքներում, այդ թվում ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրներում, ինչպես նաև ամերիկյան աջակցությունը ստացող բոլոր պետությունում: Ինչպես զեկույցի նախաբանում է նշել պետքարտուղար […]