ԱՄՆ Պետքարտուղարությունը իր՝ 2017թ. զեկույցում անդրանդարձ է կատարել Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա կարևորագույն խնդիրներին, ինչպիսիք են խոշտանգումները. բանտերում ծանր և կյանքին սպառնացող պայմանները, կամայական ձերբակալությունները և կալանավորումները, դատական համակարգի անկախության բացակայությունը, արդար դատաքննության ապահովման անկարողությունը, լրագրողների դեմ բռնությունները, միջամտությունը լրատվամիջոցների աշխատանքին, քննադատներին պատժելու համար պետական իրավական լիազորությունների օգտագործումը, անվտանգության ուժերի կողմից հավաքների ազատությանը […]
Category: Զինված ուժեր
Զինված ուժեր
Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության ապահովման նպատակով կազմակերպության կողմից Հայաստանում առաջին անգամ մշակվել և մարդու իրավունքների դասընթացներ են իրականացվել զինված ուժերի սպայական և հրամանատարական անձնակազմի, ինչպես նաև ռազմական ոստիկանության ներկայացուցիչների համար:
Այս դասընթացների միջոցով փորձ է արվել ՀՀ զինված ուժերում ներդնել «համազգեստով քաղաքացի» սկզբունքը: Սկսած 2013թ.-ից մինչև 2016թ.-ը կազմակերպությունը իր գործունեության շրջանակներում իրականացրել է ավելի քան 18 դասընթաց, որին մասնակցել են զինված ուժերի սպայական և հրամանատարական անձնակազմի թվով 465 ներկայացուցիչներ և ռազմական ոստիկանության անձնակազմի թվով 182 ներկայացուցիչներ:
Դասընթացները անց են կացվել Երևան քաղաքում, Սյունիքի, Տավուշի,Վայոց Ձորի և Լոռու մարզերում: Կազմակերպության կողմից մշակվել և ներկայացվել են մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների վերաբերյալ դասընթացի ծրագիրը, որը ներառել է ռազմական հաստատությունների ուսանողների, ավագ և կրտսեր հրամանատարների, խաղաղապահների, զինվորական գործերով զբաղվող քննչական մարմինների, նաև ներկայացվել են զինվորական անձնակազմի անդամների պարտականությունները:
Ծրագրի շրջանակներում մշակվել և 2015 թվականից ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան և ՀՀ ՊՆ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն համալսարաններում ներդրվել է «Մարդու իրավունքներ» առարկայական ծրագիրը: Դասընթացի թեմաները ընտրվել են, հաշվի առնելով Նախարարների կոմիտեի թիվ CM / Rec (2010) 4 հանձնարարականը: Որպես դասընթացին օժանդակող նյութ՝ կազմակերպության կողմից մշակվել է «Մարդու իրավունքները զինված ուժերում դասընթացի ուսումնական ձեռնարկը՝ ակնկալելով ռազմական ինստիտուտների կուրսանտներին ծանոթացնել մարդու իրավունքներին՝ շեշտադրելով «համազգեստով քաղաքացի» մոտեցումը:
Կրթական ծրագրերից բացի, ոլորտում առկա վիճակը պարզելու նպատակով կազմակերպության կողմից իրականացվել են նաև մի շարք ուսումնասիրություններ:
2015թ.-ին իրականացվել է ուսումնասիրություն Հայաստանում երեխայի իրավունքների պաշտպանությունը «Զինված հակամարտություններին երեխաների մասնակցությանը վերաբերող կամընտիր արձանագրությանը» համապատասխանելիության մասով: Ուսումնասիրության հիմքում դրվել են 2013 թվականի հունիսի 14-ին ՄԱԿ-ի Երեխաների Իրավունքների Կոմիտեի կողմից Հայաստանին ներկայացված առաջարկությունները: Ուսումնասիրությունը իրականացվել է դիտարկումների և հարցազրույցների միջոցով «Մոնթե Մելքոնյանի» անվան ռազմական ուսումնարանի, «Փոքր Մհեր» ռազմական կրթական հաստատություններում:
2013թ.-ին կազմակերպությունը իրականացրել է ՀՀ զինված ուժերում կարգապահական և քրեական պատասխանատվության խնդիրների ուսումնասիրություն, որի հիմնական նպատակն է եղել ուսումնասիրել զինված ուժերում կարգապահական և քրեական պատասխանատվության միջոցներին առնչվող խնդիրները: Ուսումնասիրությունը ներառել է աշխարհագրական տարբեր տեղակայում ունեցող ՀՀ զինված ուժերի 4 բանակային կորպուսների 7 և 3 բանակային կորպուսների զինվորական դատախազության բաժինները, քննչական ծառայության և ռազմական ոստիկանության ստորաբաժանումներ:
2011թ.-ին իրականացվել է նաև ՀՀ զինված ուժերի հարցերով մտահոգված կազմակերպությունների քարտեզագրում:
«Ուսանողական ակտիվ պայքարի ժամանակավոր դադար. հնարավոր զարգացումներ»
Ազգային ժողովը նոյեմբերի 15-ին ձայների գերակշիռ մեծամասնությամբ՝ 86 կողմ, 6 դեմ հարաբերակցությամբ ընդունեց ուսանողների շրջանում բողոքի ալիք բարձրացրած «Զինծառայության մասին» օրենքը: Օրենքին կողմ քվերակեցին «Հանրապետական», «Դաշնակցություն» և «Ծառուկյան» խմբակցությունների պատգամավորները: Օրենքի ընդունմանը դեմ էր միայն ընդդիմադիր «Ելք» խմբակցությունը: Օրենքի դեմ բողոքի դուրս եկած «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամներն այդ օրը մոտ մեկ ժամ փակ դռների […]
Թեժ բանավեճ. «Ազգ-բանակ» հայեցակարգը կնպաստի՞ զինուժերի մարտունակության բարձրացմանը (տեսանյութ)
Մայիսի 5–ին, ժամը 19:30-ին առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց բանավեճ ««Ազգ-բանակ» հայեցակարգը կնպաստի՞ արդյոք զինված ուժերի մարտունակության բարձրացմանը» թեմայով: Բանախոսներն են՝ Արթուր Սաքունց, Վանաձորի ՀՔԱ գրասենյակի ղեկավար Զառա Հովհաննիսյան, իրավապաշպան, «Բանակն իրականում» նախաձեռնության անդամ Արծրուն Հովհաննիսյան, Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Ալիկ Ավետիսյան, Պաշտպանության նախարարության մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ Թեժ բանավեճ. «Ազգ-բանակ» հայեցակարգը կնպաստի՞ զինուժերի մարտունակության բարձրացմանը
Զեկույց «Հայաստանում իրավապահների անպատժելիություն, կոռուպցիա, ազատությունների սահմանափակում»
ԱՄՆ-ի պետդեպարտամենտը հրապարակել է մարդու իրավունքների 2016 թվականի զեկույցը: ԱՄՆ-ի պետդեպարտամենտը հրապարակել է մարդու իրավունքների 2016-ի զեկույցը: Դա թվով արդեն 41-րդ տարեկան զեկույցն է, որում ամփոփվում է մարդու իրավունքների կացությունն աշխարհի մոտ 200 պետություններում և տարածքներում, այդ թվում ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրներում, ինչպես նաև ամերիկյան աջակցությունը ստացող բոլոր պետությունում: Ինչպես զեկույցի նախաբանում է նշել պետքարտուղար […]
Սևազգեստ մայրերն ուզում էին նախարարին հանդիպել․ ոստիկանը թքել և վիրավորել է նրանց
Այսօր Ոստիկանության աշխատակիցները փորձել են Կառավարության շենքի ետնամուտքի մոտից ուժով հեռացնել ոչ մարտական պայմաններում մահացած զինվորների մայրերին։ Սևազգեստ մայրերից Նանա Մուրադյանը պնդում է, որ այդ ընթացքում ոստիկաններից մեկը հարվածել է, թքել իր վրա և անվանել «բոմժ» ու «համբալ»։ Ակցիայի ընթացքում, որի նպատակն էր հանդիպել կառավարության նիստին ժամանած Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին, Նանա Մուրադյանի ինքնազգացողությունը վատացել […]
Հայաստան, իրադարձությունները 2015թ.-ի
Հայաստանում իրավունքների վիճակը մնացել է անհարթ` առկա են լուրջ մտահոգություններ իշխանությունների կողմից հավաքների ազատությանը միջամտելու կապակցությամբ: Այլ մտահոգությունների շարքում են ԶԼՄ-ների ազատությունը, բանտային վատ պայմանները` ներառյալ գերբեռնվածությունը և վատ վերաբերմունքը, ինչպես նաև խտրականությունն ընդդեմ լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր (ԼԳԲՏ) անձանց: 2015 թվականի դեկտեմբերին, Հայաստանում անցկացվեց սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, որն առաջարկվել էր իշխող կուսակցության կողմից` նախագահականից […]
Դասընթացի նյութեր «Մարդու իրավունքների կրթությունը ՀՀ զինված ուժերում»
Դասընթացի նյութերը պատրաստվել են «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ կողմից Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Երևանյան գրասենյակի աջակցությամբ (ԵԱՀԿ): Դասընթացի նյութերում ներկայացված են՝ «Զինապարտության մասին», «Զինծառայողների նյութական պատասխանատվության մասին», «Պաշտպանության մասին», «ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագիրք», զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը, «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքները: «Մարդու իրավունքների կրթությունը ՀՀ զինված ուժերում» դասընթացի նյութեր
Դասընթացի նյութեր «Ռազմական ոստիկանության համար»
Դասընթացի նյութերում ներկայացված են հատվածներ՝ ՀՀ Սահմանադրությունից, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայից, ՀՀ Քրեական օրենսգիրքից, ՀՀ Քրեական դատավարության օրենսգիրքից, ՀՀ ռազմական ոստիկանության մասին օրենքը: «Մարդու իրավունքների կրթությունը ՀՀ զինված ուժերում» Ծրագիրը իրականացվել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի կողմից ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի աջակցությամբ: Դասընթացի նյութեր ռազմական ոստիկանության համար
Դասընթացի ուսումնական ձեռնարկ «Մարդու իրավունքները զինված ուժերում»
Ուսումնական ձեռնարկը պատրաստվել է՝ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Երևանյան գրասենյակի աջակցությամբ (ԵԱՀԿ): Ձեռնարկի նպատակն է՝ Ռազմական ինստիտուտների կուրսանտներին ծանոթացնել մարդու իրավունքների համընդհանուր կոնցեպտին՝ շեշտադրում կատարելով այն սկզբունքի վրա, որ զինված ուժեր մտնելով զինվորականների հիմնարար իրավունքներն ու ազատությունները չեն վերանում. Կուրսանտներին մատուցել գիտելիքներ մարդու իրավունքների և մարդու իրավունքների […]
Զեկույց «Կարգապահական քաղաքականության հիմնախնդիրները ՀՀ զինված ուժերում»
Զեկույցը պատրաստվել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից՝ Քաունթերփարթ Ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության աջակցությամբ: «Կարգապահական քաղաքականության հիմնախնդիրները ՀՀ զինված ուժերում» զեկույցը հանդիսանում է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից ՀՀ զինված ուժերում կարգապահական և քրեական պատասխանատվության քաղաքականության վերաբերյալ կատարված հետազոտության արդյունքների ամփոփումը: Ծրագիրն ուղղված է ՀՀ զինված ուժերում կարգապահական և քրեական պատասխանատվության խնդիրների […]