Սարի թաղում ոստիկանության գործողություններից տուժած անձանց վերաբերյալ հարուցված քրեական գործով վարույթը կասեցնելու վերաբերյալ որոշումը բողոքարկվել է դատարան

2018թ. նոյեմբերի  17-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն բողոք է ներկայացրել ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ 2016թ.-ի հուլիսի 29-ին «Սարի Թաղ» թաղամասում տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ տուժած անձանց վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված թիվ 61205016 քրեական գործով վարույթը կասեցնելու հատուկ քննչական ծառայության որոշման և բողոքը մերժելու մասին ՀՀ գլխավոր դատախազության կողմից կայացված որոշումների […]

2016թ. հուլիսի 29-ին Սարի թաղում ոստիկանության գործողություններից տուժած անձանց վերաբերյալ հարուցված քրեական գործով վարույթը կասեցնելու վերաբերյալ որոշումը բողոքարկվել է

2018թ. հոկտեմբերի 10-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ 2016թ.-ի «Սարի Թաղ» թաղամասում տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում ոստիկանության գործողություններից տուժած անձանց վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունում հարուցված թիվ 61205016 քրեական գործով վարույթը կասեցնելու 2018թ. սեպտեմբերի 18-ի որոշման դեմ: Տեղեկացնենք, որ Հատուկ քննչական ծառայության կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն՝ քրեական գործի վարույթը կասեցվել […]

ԻՊԱՍ-ը կստանձնի տուժողների շահերի պաշտպանությունը

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի ապրիլի 13-24-ն ոստիկանության գործողությունների օրինականության վերաբերյալ ներկայացված հաղորդումների հիման վրա ՀՀ Հատուկ Քննչական Ծառայության կողմից հարուցվել է քրեական գործ: Կազմակերպությունը դիմում է բոլոր այն անձանց, ովքեր 2018 թվականի ապրիլի 13-24-ը տուժել են ոստիկանության գործողություններից՝ վնասվածքներ են ստացել հատուկ միջոցներից, ֆիզիկական ուժից, բերման են ենթարկվել […]

Պահանջում ենք անհապաղ դադարեցնել հավաքի մասնակիցների նկատմամբ հետապնդումները

2018 թվականի ապրիլի 25-ին իրավապաշտպան հասարակական կազմակերպությունները շարունակում են ահազանգեր ստանալ խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ հետապնդումների մասին: Մասնավորապես՝ հավաքի առանձին մասնակիցների տարբեր կարգավիճակով՝ վկա, կասկածյալ, մեղադրյալ, հրավիրում են քննչական մարմիններ՝ իբր քննչական գործողություններ իրականացնելու: Ինչով փաստացի սահմանափակում են և խոչընդոտում քաղաքացիների՝ հավաքների մասնակցության իրավունքը: Հիշեցնենք, որ 2018 թվականի ապրիլի 18-ին ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը վարույթ […]

Հայտարարություն Դավիթ Պետրոսյանին հետապնդման ենթարկելու վերաբերյալ  

2018թ. ապրիլի 19-ին, ժամը 17:00-ի սահմաններում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցի բակում մոտ 15-20 անձանց կողմից հարձակման է ենթարկվել փաստաբան Արաքս Մելքոնյանը և շարժման մասնակից Դավիթ Պետրոսյանը: Դավիթ Պետրոսյանը ստացել է մարմնական տարբեր վնասվածքներ, որի հետևանքով բժիշկները նրան չեն թույլատրել հեռանալ հիվանդանոցից և պարտավորացրել են ստանալ անհհրաժեշտ բժշկական օգնություն: Փաստաբան Արաքս  Մելքոնյանը ոտքի շրջանում ստացել է […]

Հայտարարություն ազատությունից ապօրինի զրկված ցուցարարների վերաբերյալ

2018թ․ապրիլի 17-ի ժամը 15։00-ի դրությամբ Իրավապաշտպանների միասնական թեժ գծին ստացված տեղեկությունների համաձայն՝ Երևանի տարբեր հատվածներից առանց հիմնավորման ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել քաղաքացիներ (բողոքի ակցիա իրականացնող ցուցարարներ), որոնց մի մասը ապօրինաբար պահվել են սահմանված 3 ժամից ավել։ Բերման ենթարկվածներից երկուսը ոստիկանության Մաշտոցի բաժնում են գտնվում առավոտյան ժամը 09։30-ից: Ժամը 14։20-ի դրությամբ նրանց հետ ոչ […]

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն տեղի ունեցածը գնահատում է որպես խոչընդոտում ՀԿ-ի բնականոն աշխատանքին՝ հատուկ մարմինների կողմից և խստորեն դատապարտում է նման գործողությունները

Հայաստանի Հանրապետություն Ք․Երևան Մարտի 14, 2018թ-ի մարտի 12-ին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ են այցելել ազգային անվտանգության երկու աշխատակից: Այցելության ժամանակ աշխատակիցները հայտնել են այն մասին, որ հետաքրքրված են հայաստանյան բոլոր ՀԿ-ների աշխատանքային գործունեությամբ: Այնուհետև հարցեր են տվել այն մասին, թե ինչ գործունեություն է իրականացնում կազմակերպությունը, ում հետ է համագործակցում, արտասահմանյան ինչ այցելություններ է կատարում, քանի […]

Հայաստանի մի շարք կազմակերպությունների հայտարարությունը Անդրեաս Ղուկասյանի նկատմամբ շարունակվող քաղաքական հալածանքի մասին

10 մարտի, 2018 Քաղաքացիական հասարակության կազմակերպություններն իրենց խիստ մտահոգությունն ու վրդովմունքն  են արտահայտում «Նոր Հայաստան» ընդդիմադիր շարժման անդամ Անդրեաս Ղուկասյանի նկատմամբ շարունակվող քաղաքական հետապնդման փաստի վերաբերյալ: Տեղական եւ միջազգային կազմակերպությունները բազմիցս բարձրաձայնել եւ արձանագրել են, որ իշխանությունները «պատժում են» Անդրեաս Ղուկասյանին նրա քաղաքական հայացքների համար: Սակայն այդ գնահատականները շարունակում են անուշադրության եւ անտարբերության մատնվել ոչ […]

Իրավապաշտպան կազմակերպությունների հայտարարությունը Անդրիաս Ղուկասյանի գործի կապակցությամբ

Եվրոպական Միության հետ համագործակցության պայմանագրի ստորագրումը հանրության շրջանում հավանության և ոգևորության ալիք բարձրացրեց, ինչը Հայաստանի Հանրապետության համար շատ հազվադեպ և հատկանշական երևույթ է։ Քաղաքացիական հասարակության սպասումները այս փաստաթղթից առաջին հերթին արտացոլում են երկրի քաղաքացիների ձգտումը վայելել Եվրոպայի ազատ ժողովուրդներին հասու քաղաքացիական ազատությունները, իրավահավասարությունը, թափանցիկ և հաշվետու կառավարումը, և մենք չենք կարող սահմանափակվել համագործակցության զուտ տնտեսական […]

«Մարդու իրավունքների իրացման» տարեկան համաժողով 2017

2017 թվականի սեպտեմբերի 11-ից 22-ը Վարշավայում անց է կացվում «Մարդու իրավունքների իրացման» տարեկան համաժողովը, որի շրջանակներում ԵԱՀԿ անդամ 57 երկրներ ներկայացնում և քննարկում են ԵԱՀԿ շրջանակներում ստանձնած մարդու իրավունքների պարտավորությունների կատարման վիճակը: «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն համաժողովին ներկայացնում է կազմակերպության իրավական փորձագետ՝ Արաքս Մելքոնյանը: Հանդիպմանը կարող եք հետևել անցում կատարելով հետևյալ հղումով՝ http://www.ustream.tv/recorded/108051078 Սեսիա 12, […]