Հայտարարություն Արցախի դեմ Ադրբեջանի հարձակման վերաբերյալ

2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի բռնապետական ռեժիմը ծանր հրետանու, տանկերի և հրթիռների գործադրմամբ  նախաձեռնեց լայնածավալ հարձակում Արցախի (Լեռնային Ղարաբաղի) շփման գծի ողջ երկայնքով:  Ռմբակոծվում են Արցախի քաղաքներն ու գյուղերը, այդ թվում Ստեփանակերտը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սահմանը Վարդենիս քաղաքի ուղղությամբ։ Ադրբեջանը հստակ թիրախավորում է քաղաքացիական բնակչությանը՝ կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը և բացարձակ անտեսելով ՄԱԿ-ի […]

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի արտահերթ նիստ հրավիրելու մասին

2019 թվականի հոկտեմբերի 17-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Հայաստանն ընտրվեց Մարդու իրավունքների խորհրդի անդամ 2020-2022 թվականների համար: ՀՀ վարչապետն, արձագանքելով այս կարևոր իրադարձությանը, հայտարարեց. «Սա մեր երկրի նկատմամբ միջազգային հանրության շատ մեծ վստահության վկայություն է, հատկապես մարդու իրավունքների պաշտպանության հարցում: Շնորհավորում եմ բոլորիս»: ՀՀ արտգործնախարարը նույն առիթով հայտարարեց. «Մարդու բոլոր իրավունքների ու հիմնարար ազատությունների առաջմղումը, ժողովրդավարական արժեքների ամրապնդումը […]

Հայտարարություն Սահմանադրական փոփոխությունների գործընթացի վերաբերյալ

05.09.2020 2018 թ. ապրիլ-մայիս ամիսներին ՀՀ քաղաքացիների ապակենտրոն, խաղաղ, ոչ բռնի,  հանրապետության ողջ տարածքում տեղի ունեցած զանգվածային բողոքի ցույցերի արդյունքում իրականացվեց թավշյա հեղափոխություն և վերջ տրվեց պետության շարունակական զավթմանը: 2018թ. դեկտեմբերին տեղի ունեցան ԱԺ արտահերթ ընտրություններ, որոնք տեղական և միջազգային դիտորդների գնահատմամբ, միջազգային չափանիշներին լիովին համապատասխան, ժողովրդավար, ազատ և արդար էին: Ընտրությունների արդյունքում ձևավորված լեգիտիմ […]

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Դատավորների բարեվարքության ստուգման փուլային գործընթացի առնչությամբ

2018 թվականի հեղափոխության արդյունքում ձևավորված կարևորագույն ակնկալիքներից է  նոր բովանդակության և որակի պետական կառավարման համակարգի կազմավորումը, ինչն անխուսափելիորեն պահանջում է հանրային ծառայողին ներկայացվող չափանիշների վերանայում և վերաիմաստավորում։ Այս հարցը ներկայում արդիական է դատական իշխանության ձևավորման ու կատարելագործման համատեքստում, քանզի վերջինիս նկատմամբ հանրային վստահությունը նախահեղափոխական ժամանակահատվածում, ինչպես և՝ ներկայում, խիստ ցածր է։ Դատարանների կոռումպացվածությունը, քաղաքական էլիտայի […]

ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Բելառուսում կեղծված ընտրությունների և հետընտրական բռնությունների վերաբերյալ

14 օգոստոսի, 2020 Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը խորապես մտահոգված է Բելառուսի նախագահական կեղծված ընտրություններով և հետընտրական զարգացումներով, որոնք ուղեկցվում են բռնություններով: Մենք դատապարտում ենք 2020թ․ օգոստոսի 9-ից իրավապահների կողմից անհամաչափ ուժի կիրառումը, խաղաղ ցուցարարների դեմ ոստիկանական միջոցների օգտագործումը և մարդու հիմնարար իրավունքների ոտնահարումները:   Նախագահական ընտրություններն անցկացվել են թեկնածուների համար անհավասար […]

Անցումային արդարադատության համակարգի հրատապ ներդրման անհրաժեշտության մասին

ՀՀ Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության ղեկավար Ծառուկյանի տան խուզարկությունը, հետագա հարցաքննությունը և Գ.Ծառուկյանի հետ կապակցվող մի քանի քրեական գործերի վերաբերյալ տեղեկությունների հրապարակումը ողջ հանրության ուշադրությունը ևս մեկ անգամ սևեռեցին Հայաստանի Հանրապետությունում իրավունքի գերակայության և կոռուպցիայի դեմ պայքարի խնդրին և իշխանությունների գործելաոճին: 2018թ․ հեղափոխությունից առաջ և հետո մարդու իրավունքների պաշտպանները, հետաքննող լրագրողները, գործարարները շարունակաբար բարձրաձայնել են […]

Հայտարարություն Բացառել հաշմանդամության կամ տարիքի հիմքով խտրականությունը COVID-19-ի դեմ պայքարում

COVID-19 համավարակը բարդ մարտահրավեր է բոլոր անձանց և երկրների առողջապահական համակարգերի համար։ Թեև այն կարող է ծանր հետևանքներ առաջացնել անխտիր բոլորի կյանքում, դրա հաղթահարումը լրացուցիչ դժվարություններ է ստեղծում խոցելի խմբերի համար` առավել մեծ վտանգ ներկայացնելով նրանց բարեկեցությանը, առողջությանը և կյանքին։ Վերջին օրերին Հայաստանում COVID-19-ի արձանագրված դեպքերի թիվը, ներառյալ պետական վերահսկողության ներքո գտնվող հատուկ հաստատություններում, կտրուկ […]

Հայտարարություն մշտադիտարկողի մրցույթի վերաբերյալ

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը աշխատանքի է հրավիրում մշտադիտարկողների` հանրային կառավարման որակի բարելավմանն ուղղված ծրագրի շրջանակներում ՀՀ վարչական դատարանում գործերի մշտադիտարկում իրականացնելու նպատակով: Թեկնածուն պետք է ունենա գիտելիքներ մարդու իրավունքների և հիմնարար ազատություններին ուղղված Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների, վարչարարության և վարչական արդարադատությանն առնչվող Հայաստանի Հանրապետության ներպետական օրենսդրական կարգավորումների վերաբերյալ: Մշտադիտարկողի հիմնական պարտականությունները. Իրականացնել կազմակերպության կողմից նախապես […]

Դատապարտում ենք խորհրդարանում տեղի ունեցած բռնությունները. Հայտարարություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  բազմիցս արտահայտել է հստակ դիրքորոշում, որ բռնությունը մեր կյանքում տեղ չունի: Սակայն  այսօր ՀՀ խորհրդարանում պատգամավոր Էդմոն Մարուքյանի ելույթը մի քանի անգամ ընդհատելուց հետո ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը բռնություն գործադրեց նրա նկատմամբ, որից հետո խորհրդարանի դահլիճում սկսվեց խառը ծեծկռտուք: Խորհրդարանական արժանապատիվ, քաղաքակիրթ մշակույթը դեռ չկայացած, այսպիսով ծանր հարված […]

Մարդու իրավունքների պաշտպանության առանցքային նշանակությունը ԿՈՎԻԴ-19-ին հակազդելու շրջանակում

2020թ. ապրիլի 21-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը  հայտարարություն է կատարել ԿՈՎԻԴ 19-ին հակազդելու շրջանակում մարդու իրավունքների պաշտպանության առանցքային նշանակության վերաբերյալ։ Սույն փաստաթղթի թարգմանությունը իրականացվել է  Բաց Հասարակության Հիմնադրամներ-Հայաստան գրասենյակի կողմից:   Մարդու իրավունքների պաշտպանության առանցքային նշանակությունը ԿՈՎԻԴ 19-ին հակազդելու շրջանակում