Հայաստանը գրանցում է էական հետընթաց խոշտանգումների դեմ պայքարի հարցում

Մենք՝ քաղաքացիական հասարակության նշյալ կազմակերպություններս, խորապես մտահոգված ենք, որ ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի փոփոխություններով խոշտանգման գործերի նախաքննությունը փոխանցվում է ԱԱԾ քննիչներին։ Արձանագրում ենք, որ այս փոփոխություններն էական հետընթաց են մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից, քանի որ ինստիտուցիոնալ առումով նվազեցնում են խոշտանգումներից զերծ մնալու բացարձակ իրավունքի պաշտպանության երաշխիքները։ Նախևառաջ, օրինագծի ընդունումը խնդրահարույց է ընթացակարգի առումով, քանի որ   Օրենսգրքի […]

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. ՀՀ քաղաքացու անձնագրի վավերականության ժամկետի առաջարկվող փոփոխության վերաբերյալ

Իրավական նախագծերի հրապարակման միասնական կայքում ս.թ. հոկտեմբերի 16-ին հրապարակվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 1998թ. թիվ 821 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ (https://www.edraft.am/projects/3633/justification), որով առաջարկվում է ՀՀ քաղաքացիների անձնագրերի վավերականության ժամկետը նվազեցնել՝ սահմանելով 2 տարի ժամկետով: Որպես առաջարկվող նախագծի հիմնավորում ներկայացվում է Պետաիրավական նախարարական կոմիտեի 29.09.2021թ. նիստում տրված հանձնարարականը (ԿԱ.174-2021): Նախագծի հեղինակը […]

ԵԽ միգրացիայի, փախստականների և հարկադիր տեղահանվածների հարցերով զեկուցող Փոլ Գավանի՝ 44-օրյա պատերազմի մարդասիրական հետևանքների վերաբերյալ զեկույցի շուրջ դիտարկումներ

2021թ․ սեպտեմբերի 13-ին ԵԽԽՎ-ն հրապարակել է միգրացիայի, փախստականների և հարկադիր տեղահանվածների հարցերով զեկուցող Փոլ Գավանի զեկույցի նախագիծը՝ 44-օրյա պատերազմի մարդասիրական հետևանքների վերաբերյալ։ Չնայած մի շարք կարևոր արձանագրումներին, այնուամենայնիվ, զեկույցը մի շարք ուղղություններում չի արտացոլում իրականությունը, կեղծ հավասարության նշան է դնում Ադրբեջանի և Հայաստանի միջև այն դեպքերում, երբ երկու պետությունների քաղաքականության, գործողությունների և դրանց առաջացրած հետևանքների […]

Հայտարարություն՝ ԱԺ-ում լրագրողների իրավունքների սահմանափակումների ու խախտումների մասին

2021 թվականի օգոստոսի 24-ին ՀՀ Ազգային ժողովում պետական պահպանության ծառայության աշխատակիցների ներգրավմամբ տեղի ունեցած միջադեպը զուգորդվեց խորհրդարանի նիստերի դահլիճի օթյակից ԱԱԾ ծառայողների կողմից լրագրողներին հեռացնելով: Համանման գործողություն էր տեղի ունեցել նաև օգոստոսի 11-ին, երբ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրահանգով օրենսդրի նիստի հեռարձակումը դադարեցվեց, իսկ օթյակում գտնվող լրագրողներին ԱԱԾ աշխատակիցները հեռացրեցին, որի պատճառով լրագրողները չկարողացան լուսաբանել […]

Ադրբեջանական ագրեսիային համապատասխան արձագանք տալու վերաբերյալ միջազգային հանրությանն ուղղված կոչ

25-ը օգոստոսի 2021 թ. Հայաստանի քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ կազմակերպությունները հայտնում են իրենց խորին մտահոգությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակաբար տիրող անկայուն իրավիճակի վերաբերյալ: Արդեն մի քանի ամիս է՝ Ադրբեջանը կոպտորեն խախտում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը. պարբերաբար հրահրում է ռազմական բախումներ՝ ոտնահարելով միջազգային իրավունքի նորմերը: Այդ իսկ պատճառով կոչով դիմում ենք միջազգային հանրությանը, ներառյալ ՄԱԿ-ի մասնագիտացված մարմիններին, […]

Հայտարարություն Ֆիզիկայի ինստիտուտի հարակից տարածքի ապօրինի կառուցապատման և քաղաքացիների իրավունքների ոտնահարման վերաբերյալ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Ֆիզիկայի ինստիտուտի հարակից տարածքի ապօրինի կառուցապատման և քաղաքացիների իրավունքների ոտնահարման վերաբերյալ Երևան քաղաքի Ֆիզիկայի ինստիտուտին հարող տարածքի («Ֆիզգորոդոկ») բնակիչները ամիսներ շարունակ պայքարում են կանաչ գոտում նախատեսվող ապօրինի կառուցապատման դեմ, որով խախտվելու է նրանց՝ առողջ կենսագործունության միջավայրում ապրելու իրավունքը։ Աջափնյակ համայնքի Ալիխանյան եղբայրների 6/1 հասցեի հողամասն, ըստ տարածքի բնակիչների և նրանց փաստաբանի տվյալների, սեփականաշնորհվել է […]

Կոչ ենք անում ՀՀ իշխանություններին անհապաղ դիմել ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ և ԵԱՀԿ

Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտելու հետևանքով ստեղծված անվտանգային խնդիրները, միջազգային իրավունքի նորմերի կոպտագույն խախտումներով Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքային ամբողջականությունն ամիսներ շարունակ խախտելու հանգամանքը, պարբերական կերպով զինված բախումներ հրահրելու ադրբեջանական քաղաքականությունը, նորից կոչ ենք անում ՀՀ իշխանություններին օգտվել ՄԱԿ-ի կանոնադրությամբ ընձեռնված հնարավորություններից և անհապաղ դիմել ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ՝ Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի և […]

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ` ՈՒՂՂՎԱԾ ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Սույն թվականի հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների ամփոփումը ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ստացել է քաղաքացիների քվեների զգալի մեծամասնությունը: Այս քաղաքական ուժն էլ կստանձնի նոր կառավարություն ձևավորելու առաքելությունը, իսկ խորհրդարան անցած մյուս երկու ուժերը հանդես կգան որպես արմատական ընդդիմություն։ Վերընտրված իշխանությունները ունեն պատմական առաքելություն՝ ձեռնարկելու անհրաժեշտ միջոցներ երկիրը […]

Դատապարտում ենք ապօրինի գործողությունները և բռնության կիրառումը՝ որպես խնդիրների լուծման միջոց. քաղհասարակության ներկայացուցիչներ

Մինչ 2018 թվականի հեղափոխությունը՝ տեղական ինքնակառավարումը Հանրապետությունումպատշաճ կերպով երաշխավորված չէր, և տեղական ինքնակառավարման մարմինները գտնվում էին գործադիր իշխանությունից մեծ կախվածության մեջ։ Գործադիր իշխանությունից ՏԻՄ-երի կախվածության հետևանքով ավտորիտար, կոռուպցիոն կառավարման գործելաոճը կրկնօրինակվում էր համայնքային մակարդակում և ըստ էության՝ ՏԻՄ-երը հանդես էին գալիս որպես անարդյունավետ պետական կառավարման բուրգի տեղական գործիքներ։ Հեղափոխությունից հետո թվում էր, թե իշխանությունները պետք […]

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ-ԿՈՉ

Հունիսի 19, 2021թ․ Վաղը՝ հունիսի 20-ին, Հայաստանում տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս,  արտահայտում ենք մեր խիստ անհանգստությունն ու մտահոգությունն այն մթնոլորտի առնչությամբ, որում ընթացավ այս քարոզարշավը։ Այն ուղեկցվեց քաղաքական մրցակիցներին ամեն գնով վարկաբեկելու, վիրավորելու, հասարակության աչքում նրանց ոչնչացնելու անթաքույց ու աննախադեպ դրսևորումներով, սուտ ու կեղծ տեղեկությունների, ապատեղեկատվության, վիրավորանքի, ատելության խոսքի տարածմամբ։ […]