2011թ. հունիսի 4-ին ԻՊԱՍ-ի և ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի միջև կնքվեց համագործակցության հուշագիր, մասնակցությամբ զինծառայողների իրավունքների հիմնախնդիրներով զբաղվող այլ հասարակական կազմակերպությունների, ՀՀ ՊՆ-ին առընթեր Հանրային խորհրդի, հետաքննող լրագրողների: Հուշագրով սահմանվում են Մարդու իրավունքների պաշտպանի և հասարակական կազմակերպությունների հետագա համագործակցության առաջնահերթ ուղղությունները, այն է՝ տեղեկատվության փոխանակումը, հասարակական կազմակերպությունների ներգրավվումը զինված ուժերին վերաբերող օրենսդրական ակտերի նախագծերի […]
Category: Շահերի պաշտպանություն
Շահերի պաշտպանությունը սահմանվում է որպես ազդեցություն որոշում կայացնողների կամ հասարակության կարծիքի վրա, որպեսզի նրանք ընդունեն արդյունավետ քաղաքականության իրականացման որոշումներ և քայլեր ձեռնարկեն դրանց իրագործման նպատակով:
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն պաշտպանում է այն մոտեցումը, որ շահերի պաշպանությունը պետք է իրականացնել հիմք ընդունելով համընդհանուր իրավունքները: Այս առնչությամբ, կազմակերպության փորձագետների կողմից պատրաստվել են տարբեր ոլորտներում մարդու իրավունքների վիճակը ներկայացնող այլընտրանքային զեկույցներ, տեղեկանքներ, արձանագրված խնդիրների կապակցությամբ իրականացվել են օրենսդրական վերլուծություններ և հետազոտություններ, մոնիթորինգներ, որոնք հնարավորություն են ընձեռնել միջազգային փորձի լավագույն ուսումնասիրության հիման վրա վերհանել օրենսդրական թերությունները և բացերը՝ ներկայացնելով առաջարկությունների փաթեթ:
Կազմակերպության աշխատակիցները մասնակցություն են ունեցել տեղական և միջազգային կառույցների կողմից կազմակերպված մարդու իրավունքների տարբեր միջոցառումներին, ներկայացնելով արձանագրած խնդիրները, ինչը կարևորվել և ընդունվել է ի գիտություն:
Զուգահեռաբառ կազմակերպությունը իրականացնում է շահերի պաշտպանության մասին իրազեկմանն ուղղված աշխատանքներ՝ դասընթացների, օժանդակող նյութերի պատրաստման և տարածման միջոցով: