Խստորեն դատապարտում ենք իշխող քաղաքական կուսակցության կողմից ԿԸՀ նախագահի պաշտոնում կուսակցական անդամին նշանակելու մոտեցումը

«ՀՀ Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը 2022թ․ հոկտեմբերի 3-ին առաջադրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի և անդամների թեկնածուներին։ Համաձայն ՀՀ ԱԺ Կանոնակարգ օրենքի` այս թեկնածուները համապատասխան մշտական հանձնաժողովի, այն է՝ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից կառաջարկվեն Ազգային ժողովի քվեարկությանը։ Թե՛ հանձնաժողովում, թե՛ Ազգային ժողովում փաստացի միայնակ որոշում է կայացնում Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը՝ խորհրդակցելով, թերևս, միայն կուսակցության […]

ԵԱՀԿ-Մարդկային չափման հարցերով համաժողով/Խոշտանգումների կանխարգելման և բացառման

Վարշավայում շարունակում է ընթանալ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) Մարդկային չափման հարցերով համաժողովը (Warsaw Human Dimension Conference): Այսօրվա նստաշրջանը նվիրված է եղել Խոշտանգումների կանխարգելման և բացառման թեմային, որի շրջանակներում ելույթով հանդես է եկել ԻՊԱՍ իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը։