Պահանջում ենք ոստիկանապետի պաշտոնանկությունը

22.09.2022 2022 թվականի սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առավոտյան, Եռաբլուր զինվորական պանթեոնում, վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցին ընդառաջ, ոստիկանության ծառայողները, բռնի ուժ կիրառելով, բերման ենթարկեցին զոհված զինծառայողների՝ ի սկզբանե խաղաղ և օրինական պահվածք ցուցաբերող հարազատներին: Ոստիկանության ծառայողները՝ անհամաչափ ուժի գործադրման և կազմակերպված ապօրինության արդյունքում բերման են ենթարկել 37 քաղաքացու, որոնց մեծ մասը զոհված զինծառայողների ընտանիքի […]

Հրատապ գործողությունների կոչ՝ ի պատասխան Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի

Սեպտեմբերի 13, 2022թ․ Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը ռազմական հարձակում է սկսել Հայաստանի հետ արևելյան և հարավ-արևելյան սահմանի ողջ երկայնքով՝ հարվածներ հասցնելով ռազմական օբյեկտներին և քաղաքացիական ենթակառուցվածքներին՝ կոպտորեն խախտելով Ժնևի կոնվենցիաները։ Ժամը 12:00-ի դրությամբ Հայաստանը հայտնել է 49 զոհի մասին. այս թիվը շարունակում է աճել։ Ադրբեջանը սանձազերծեց այս նոր հարձակումը Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա Եվրահանձնաժողովի միջնորդությամբ Բրյուսելում […]

Գումար վճարելու պայմանով կարճաժամկետ պարտադիր զինծառայության հնարավորությունը՝ խտրական

24.08.2022 թ.-ին Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ՀՀ պաշտպանության նախարարության կողմից քննարկման է ներկայացվել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ՝ նաև Նախագիծ)։ Նախագծով, ի թիվս այլ փոփոխությունների, ներդրվում է ՀՀ պետական բյուջե գումար վճարելու պայմանով շարքային կազմի կարճաժամկետ պարտադիր զինծառայություն անցնելու հնարավորությունը։ Գտնում ենք, […]

Հետազոտություն․Հայաստանի Հանրապետության կառավարման կարգը եւ դատական իշխանության անկախության երաշխիքները սահմանադրության փոփոխությունների համատեքստում

Սույն հետազոտության նպատակն է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության զարգացման պատմության լույսի ներքո վերլուծել Սահմանադրության գործող կարգավորումների խնդիրները՝ ՀՀ կառավարման կարգի, իշխանության ճյուղերի տարանջատման և փոխզսպման սկզբունքի, ինչպես նաև դատական իշխանության անկախության ապահովման համատեքստում: Հետազոտությունը պատրաստել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը «Աջակցություն դատաիրավական բարեփոխումներին» ծրագրի շրջանակներում, որը իրականացնում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամը «Հելսինկյան ասոցիացիա» և […]

ԻՊԱՍ Կարծիք «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն կարծիք է հրապարակել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում 19.08.2022թ. ՀՀ արդարադատության նախարարության կողմից հրապարակված՝ «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ: Նախագծով «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» ՀՀ օրենքում նախատեսվում է ամրագրել ՀՀ հակակոռուպցիոն ծառայողների կողմից ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների զենքի կիրառման, օգտագործման պայմանները և […]