Հանրային կապերի/հաղորդակցության մասնագետ

Պաշտոնը` Հաղորդակցության մասնագետ Աշխատաժամանակ՝ շաբաթական 20 ժամ Աշխատանքի սկիզբը` հունիսի 1, 2022թ. Աշխատանք վայրը` ք. Երևան Հաղորդակցության համակարգողը պատասխանատու է լինելու կազմակերպության արդյունավետ հաղորդակցության և արտաքին աշխարհի հետ կապի համար: Աշխատանքի պահանջներն են՝ Մշակել Կազմակերպության հաղորդակցության ռազմավարություն և պլան, Գրել, խմբագրել և տարածել մամլո հաղորդագրություններ, հայտարարություններ, հոդվածներ, ուսումնասիրություններ, սոցիալական ցանցերում հրապարակումներ և այլն, Ապահովել տեղեկատվության […]

Արցախ․ Քաղհասարակության ներկայացուցիչների հայտարարությունը

2022թ. ապրիլի 13-ին ՀՀ վարչապետը ՀՀ Ազգային ժողովում հանդես եկավ ելույթով, որում անդրադարձավ Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորին արագ խաղաղության պայմանագիր կնքելուն, սահմանների սահմանազատմանը և սահմանագծմանը, Արցախի կարգավիճակին, «միջազգային հանրության» ակնկալիքներին և այլ հարցերի: ՀՀ վարչապետն իր խոսքում, մասնավորապես, նշել է. «Այսօր միջազգային հանրությունը մեզ կրկին ասում է՝ մի փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում […]

Քաղհասարակության հայտարարությունը ՀՀ Ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից ՀՀ «Ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծին դրական եզրակացություն տալու վերաբերյալ

Սույն թվականի ապրիլի 6-ին ՀՀ Ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ՀՀ «Ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծին և առաջարկեց ԱԺ խորհրդին այն ընդգրկել ապրիլի 12-ի ԱԺ-ի հերթական նիստերի օրակարգում: Այս օրինագծով առաջարկվում է Ընդերքի մասին օրենսգիրքը լրացնել նոր՝ 55.1 հոդվածով, որը նախատեսում է ընդերքօգտագործման իրավունքի ժամկետի երկարաձգում անհաղթահարելի […]

Քրեականացնել Հայաստանի ինքնիշխանության զիջման կամ վերացման կոչերի, առաջարկությունների եւ այդպիսի հայտարարությունների արդարացումը․ առաջարկություն հասարակական գործիչներից

Մի խումբ հասարակական գործիչներ Հայաստանի ինքնիշխանության զիջման կամ վերացման կոչերի, առաջարկությունների եւ այդպիսի հայտարարությունների արդարացման քրեականացման առաջարկությամբ 2022 թ. մարտի 31-ին դիմել են ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարին, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահին եւ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահին: Առաջարկության մեջ մասնավորաբար ասվում է. «…Հաշվի առնելով վերջին ժամանակներում ՀՀ մի […]