ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՃԳՆԱԺԱՄԸ ԵՎ ԷԹՆԻԿ ԶՏՈՒՄԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ՁԵՌՆԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Մենք՝ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ կազմակերպություններս, խստորեն դատապարտում և մեր մտահոգությունն ենք հայտնում Ադրբեջանի իշխանությունների խտրական և հայերի էթնիկ զտման քաղաքականության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության շարունակական մարդու իրավունքների խախտման դեպքերի առնչությամբ: 2020 թվականին Ադրբեջանի կողմից սանձազերծած 44-օրյա պատերազմի արդյունքում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության որոշ տարածքներ անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ, և Հայաստանի (և հետևաբար՝ նաև […]