ԵԱՀԿ-ում ներկայացվել է Հայաստանի քաղհասարակության հայտարարությունն Արցախում իրավիճակի վերաբերյալ

Երևան, մարտի 31 Մարտի 28-29-ը Վիեննայում  կայացած ԵԱՀԿ Մարդկային հարթության 1-ին լրացուցիչ հանդիպման ժամանակ ներկայացվել է Հայաստանի քաղաքացիական հասարակության հայտարարությունը՝ Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության իրավունքների պաշտպանության և անվտանգային իրավիճակի վերաբերյալ։ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Աննա Մելիքյանը,  «Միջազգային համագործակցություն՝ ուղղված միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների խախտումների դեմ պայքարին» խորագրով ԵԱՀԿ հանդիպմանը ներկայացրել […]

Կարծիք ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026թթ ռազմավարության վերաբերյալ

Իրավապաշտպան հասարակական կազմակերպությունները համատեղ դիտարկումներ և առաջարկներն են ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարության կողմից քննարկման ներկայացված ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարության նախագծի վերաբերյալ։ Կարծիք․ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026թթ ռազմավարության վերաբերյալ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՃԳՆԱԺԱՄԸ ԵՎ ԷԹՆԻԿ ԶՏՈՒՄԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ՁԵՌՆԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Մենք՝ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ կազմակերպություններս, խստորեն դատապարտում և մեր մտահոգությունն ենք հայտնում Ադրբեջանի իշխանությունների խտրական և հայերի էթնիկ զտման քաղաքականության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության շարունակական մարդու իրավունքների խախտման դեպքերի առնչությամբ: 2020 թվականին Ադրբեջանի կողմից սանձազերծած 44-օրյա պատերազմի արդյունքում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության որոշ տարածքներ անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ, և Հայաստանի (և հետևաբար՝ նաև […]

Վճռաբեկ դատարանը բավարարել է ԻՊԱՍ շահառուի վճռաբեկ բողոքը

Խնդիրը՝ պետական տուրքից ազատելու կամ պետական տուրքի վճարումը հետաձգելու միջնորդությունը մերժվելու հիմքով հայցադիմումը վերադարձվելուց հետո միանգամայն այլ հիմքերով ներկայացված պետական տուրքի վճարումը հետաձգելու միջնորդությունը չքննարկելու և հայցադիմումը վարույթ ընդունելը մերժելու վերաբերյալ 2022 թվականի մարտի 18-ի որոշմամբ ՀՀ Վճռաբեկ դատարանը բավարարել է թիվ ՎԴ/9251/05/19 գործով հայցվոր Աշոտ Գրիգորյանի վճռաբեկ բողոքը, ում շահերը ներկայացնում է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» […]

ԱՐՑԱԽՈՒՄ ՎԵՐԱՀԱՍ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԱՂԵՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՐՑԱԽԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԿ-ՆԵՐԻ ԿՈՉ-ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ՝ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻՆ

44-օրյա պատերազմի արհավիրքից հետո, երբ մեր ժողովուրդն ունի հազարավոր զոհեր, կորուսյալ հայրենիք, մշակութային ցեղասպանության ենթարկվող հայկական վանքեր, եկեղեցիներ ու գերեզմանատներ, Արցախի Հանրապետությունն այսօր կանգնած է նոր հումանիտար աղետի առջև: Պատերազմի ավարտից ու 2020թ. նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարության ընդունումից գրեթե մեկ ու կես տարի անց Ադրբեջանը շարունակում է արցախցիների նկատմամբ տարբեր մեթոդներով իրականացնել էթնիկ զտման իր […]

Քաղհասարակության կազմակերպությունները զեկույց են ներկայացրել ՄԱԿ-ին՝ Արցախյան 44-օրյա պատերազմում վարձկանների օգտագործման վերաբերյալ

Հետևելով ՄԱԿ-ի Վարձկանների օգտագործման հարցերով աշխատանքային խմբի առաջարկին՝ Հայաստանի քաղաքացիական հասարակության մի խումբ կազմակերպություններ մշակել և համապարփակ զեկույց են ներկայացրել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից 2020 թ․-ի Արցախյան 44-օրյա պատերազմում վարձկանների կիրառման վերաբերյալ։ Այս զեկույցը մշակվել է մի շարք հետազոտությունների, այդ թվում՝ մի խումբ իրավապաշտպանների կողմից, 44-օրյա պատերազմի ժամանակ և դրանից հետո իրականացված դաշտային աշխատանքների շրջանակում […]

ՄԻԵԴ-ը Բոթոյանն ընդդեմ Հայաստանի գործով արձանագրել է Կոնվենցիոն իրավունքի խախտում

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը /այսուհետ՝ ՄԻԵԴ/ 2022 թվականի փետրվարի 8-ի վճռով հաստատել է Մարդու իրավունքների եւ ազատությունների եվրոպական Կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտման փաստը։ Դիմումատուն 2008 թվականին Արթիկ բժշկական կենտրոնում ենթարկվել է ոտքի վիրահատության՝ մետաղական իմպլանտի տեղադրման եղանակով, ինչն իրականացվել է թերացումներով ու բացթողումներով, որն էլ պատճառ է հանդիսացել վերջինիս հաշմանդամության։ Գանգատը ՄԻԵԴ ներկայացվել է դեռեւս […]

Զեկույց.Հակահայկական քսենոֆոբիան և ռասիզմը Ադրբեջանում 2021

Քաղաքացիական հասարակության մի շարք կազմակերպությունների, այդ թվում Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի ջանքերով ստեղծված՝ «Հակահայ քսենոֆոբիան և ռասիզմը Ադրբեջանում 2021» զեկույցը նախորդ տարի հրապարակված՝ «Քսենոֆոբիան Ադրբեջանում» զեկույցի շարունակությունն է: Այն ամփոփում է 2021 թվականի ընթացքում և 2022-ի սկզբին տեղի ունեցած զարգացումները, որոնք ձևավորում են վախի մթնոլորտ, խթանում են բռնությունը և հանդիսանում են հայերի էթնիկ զտման […]