Հայտարարություն 10.02.2022թ. նիստում առանց զեկուցման հավանության արժանացած «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

Նյութը հասանելի է հայերեն լեզվով ՀՀ կառավարության 10.02.2022թ. նիստում գործադիրն առանց զեկուցման հավանություն է տվել «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Այս օրինագծով առաջարկվում է Ընդերքի մասին օրենսգիրքը լրացնել նոր՝ 55.1 հոդվածով, որը նախատեսում է ընդերքօգտագործման իրավունքի ժամկետի երկարաձգում անհաղթահարելի ուժի հիմքով: Ի թիվս մի շարք պատճառների՝ հրդեհների, ջրհեղեղների, […]

ԿԱՐԾԻՔ․ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ կողմից պատրաստվել է կարծիք 2022թ. փետրվարի 9-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ ընդունված Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո դրանում կատարվել են էական լրացումներ, որոնք վերաբերում են Բարձրագույն դատական խորհրդի՝ որպես դատարան հանդես գալու դեպքում նիստերի քվորմանը […]

Զեկույց.Դատական իշխանության անկախության ապահովում ֆինանսավորման միջոցով

Հետազոտության նպատակն է գնահատել, թե արդյոք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և պրակտիկայում ապահովվում են դատական համակարգի անկախության երաշխիքները պատշաճ ֆինանսավորման միջոցով: Դատական համակարգի աշխատանքի հանդեպ վստահության բարձրացման, արդարադատության իրականացման արդյունավետ և որակով, պատշաճ պայմաններում ապահովման համար անհրաժեշտ է գործնականում երաշխավորել դատական համակարգի անկախության համար անհրաժեշտ ֆինանսավորումը, որի հիմքում կլինեն հենց դատական համակարգի կողմից բացահայտված և առաջնահերթ […]

Բելառուսի նախագահ Ա.Լուկաշենկոյի հարցազրույցի վերաբերյալ

2022 թվականի փետրվարի 7-ին «Սոլովյով Live» հաղորդմամբ Վլադիմիր.Սոլովյովին տված հարցազրույցում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է. «Դե, Հայաստանը գնալու տեղ չունի: Կարծում եք նրանք ինչ-որ մեկին պե՞տք են: Նրանք դա տեսան: Նիկոլ Վովաևիչը դա տեսավ: Ադրբեջանը ինչ-որ կերպ դուրս է գալիս այդ խմբից, քանի որ մենք էլ ենք շատ սխալներ գործել: Առանձին թեմա է: Այնտեղ Թուրքիան, […]

Արցախում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման վերաբերյալ

Ս․թ․ փետրվարի 3-ին ադրբեջանական և միջազգային աղբյուրներից հայտնի է դարձել, որ Ադրբեջանի կառավարությունը ձևավորել է «աղվանական պատմության և ճարտարապետության մասնագետների աշխատանքային խումբ», որի առաջադրանքն է՝ աղվանական ճարտարապետական հուշարձաններից հեռացնել «կեղծ հայկական հետքերը»։ Ակնհայտ է, որ այս գործողությունն ուղղված է Արցախի տարածքում հայկական մշակութային ժառանգության վերացմանը, որի արդյունքում նաև հարցականի տակ է դրվելու արցախահայության սեփական հողի […]

«Կարծիք «Հայաստանի Հանրապետության Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

20.01.2022 թ.-ին Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում քննարկման է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ` նաև Նախագիծ), որի հեղինակն է ՀՀ Արդարադատության նախարարությունը: Նախագծով առաջարկվում է էապես մեծացնել տեղեկատվության ազատության իրավունքի խախտման համար սահմանված տուգանքի չափերը։ Սույնով ներկայացնում ենք Հիմնադրամի փորձագետների կարծիքը Նախագծում տեղ չգտած, սակայն […]

Փաստահավաք զեկույց. «Մարդու իրավունքների խախտումներն Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում»

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի և «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից հրապարակվել է «Մարդու իրավունքների խախտումներն Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում» փաստահավաք զեկույցը։ Զեկույցը հիմնավոր ներկայացնում է Ադրբեջանի կողմից Արցախի բնակչության դեմ գործած պատերազմական հանցագործությունները, միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների այն խախտումները, որոնք տեղի են […]