Դատարանն անվավեր և ոչ իրավաչափ է ճանաչել առողջապահության նախարարի Covid-ին վերաբերող հրամանների կետերը

Վարչական դատարանն այս տարվա հունվարի 4-ին անվավեր և ոչ իրավաչափ է ճանաչել Առողջապահության նախարարի երկու հրամանի կետերը, որոնք վերաբերում են կորոնավիրուսով հիվանդներին բժշկական օգնություն ցույց տալուն, վերջիններիս հոսպիտալացմանը: Դատարանը եզրակացրել է, որ առողջապահության նախարարի հրամանները չեն ընդունվել և գործողության մեջ դրվել սահմանված կարգով: Ընդունվելուց առաջ նախագծերը չեն ենթարկվել փորձաքննության, ավելին՝ չեն հրապարակվել նորմատիվ իրավական ակտերի […]