ՀՀ վարչական դատարանը անվավեր և ոչ իրավաչափ է ճանաչել նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության պացիենտների հսկողության, բժշկական օգնություն և սպասարկման կարգի վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարի 2020թ. ընդունված երկու հրամանների կարգավորումները

ՀՀ Վարչական դատարանը 2022թ. հունվարի 4-ին որոշում է կայացրել մասնակի բավարարել Արուսյակ Հայրապետյանի դիմումն ընդդեմ ՀՀ առողջապահության նախարարության։ Դատարանի որոշմամբ անվավեր են ճանաչվել Առողջապահության նախարար Ա Թորոսյանի՝ ըստ հիվանդության ծանրության աստիճանի նոր կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների տեսակավորման գործընթացն իրականացնող, նոր կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների հսկողությունը, բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացնող կազմակերպությունների ցանկը և բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում […]