ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը անփոփոխ է թողել վարչական դատարանի կայացրած վճիռը` Ոստիկանությունից ոչ նյութական վնասի հատուցում տրամադրելուն պարտավորեցնելու վերաբերյալ

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը 07.12.2021թ. կայացված որոշմամբ մերժել է ՀՀ ոստիկանության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը, որով վիճարկվում էր ՀՀ վարչական դատարանի կողմից բավարարված ոչ նյութական վնասի հատուցման չափը՝ 500.000 ՀՀ դրամ: Վերաքննիչ դատարանը հիմնավոր է համարել գործով Վարչական դատարանի եզրահանգումը առ այն, որ Թեհմինե Ենոքյանն ունեցել է վախի և տագնապի զգացողություն, և այդ զգացողությունները նրա մոտ առկա […]

Կարծիք․ ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում և “Սահմանադրական դատարանի մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի վերաբերյալ

ՀՀ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակվել է Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում (հետայսու՝ Դատական օրենսգիրք) և “Սահմանադրական դատարանի մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:[1]   Նախագծով առաջարկվում է Դատական օրենսգրքումտարել փոփոխություններ՝ ավելացնելով ինչպես Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամների, այնպես էլ դատավորների լիազորությունները դադարեցնելու հիմքերը: Նույնաբովանդակ փոփոխություն առաջարկվում է կատարել նաև Սահմանադրական […]

18 զինծառայողների մահվան գործով դատական նիստ

Դեկտեմբերի 24-ին Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  քննվում է 2020 թվականի պատերազմի ընթացքում ԱԹՍ-ի հարվածից միաժամանակ 18 զինծառայողների զոհվելու դեպքը։ Ամբաստանյալի աթոռին  է փոխգնդապետ, ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի՝ մարտական պատրաստության գծով տեղակալ, փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանը։ Միջադեպի արդյունքում զոհվել է 16 զինծառայող և 2 սպա։ Զինծառայողները մինչեւ պատերազմի սկսելը ծառայում […]

Ներկայացվեց 44-օրյա պատերազմի ընթացքում մարդու իրավունքների խախտումների փաստահավաք զեկույցը

Դեկտեմբերի 17, 2021թ․ Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը և «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը 2021թ․-ի դեկտեմբերի 17-ին Երևանում ներկայացրին «Մարդու իրավունքների խախտումներն Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում» փաստահավաք զեկույցը։ Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ կառավարության և առընթեր մարմինների, Ազգային ժողովի, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական […]

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Ի ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅՈՒՆ ԼՐԱԳՐՈՂ ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆԻ

Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքացիներս և կազմակերպությունները, խստորեն դատապարտում ենք լրագրող, հետազոտող, «Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ» հիմնադրամի ղեկավար Թաթուլ Հակոբյանի և նրա գործունեության դեմ վերջերս ծավալվող ատելության և սպառնալիքի արշավը։ Անձի ազատ խոսքի և կարծիքի արտահայտումը, արժանապատվության հանդեպ հարգանքը, լրագրողի օրինական գործունեության անձեռնմխելիությունը ժողովրդավարության հիմնասյուներից են։ Անձի այդ և այլ իրավունքների պաշտպանությունն ամրագրված է ՀՀ Սահմանադրության մեջ և օրենքներում, […]