ԻՊԱՍ զեկույց․ՏԻՄ մարմինների դեմ դատական գործերի ուսումնասիրություն

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից ուսումնասիրվել են վարչական դատարանի կողմից ՀՀ Տեղական ինքնակառավարման մարմինների դեմ հայցադիմումների առնչութամբ կայացված դատական ակտերը՝ նպատակ ունենալով վեր հանել հանրային կառավարման մարմինների կողմից իրականացվող վարչարարության և վարչական արդարադատության խնդիրները և մշակել դրանց լուծմանն ուղղված առաջարկություններ:

Կազմակերպության կողմից ուսումնասիրվել են ՀՀ տարբեր համայնքների դեմ բերված հայցերով 2019թ. և 2020թ. մինչև հունիսի 30-ը  դատարան մուտքագրված և նույն ժամանակահատվածում կայացված 37 վճիռներ։ Դիտարկված գործերից 22-ով հայցերը բավարարվել են ամբողջությամբ (60%), 1-ով՝ մասնակի, իսկ 14-ով՝ մերժվել (38%)։

Ուսումնասիրությունը իրականացվել է ԱՄՆ Ժողովրդավարության ազգային հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ «Դատական բարեփոխումների խթանում. Հանրային կառավարման որակի բարելավում. արդյո՞ք նոր Հայաստանը նոր իրականություն է ստեղծում» ծրագրի շրջանակներում:

ԻՊԱՍ զեկույց․ՏԻՄ մարմինների դեմ դատական գործերի ուսումնասիրություն